Ապահովագրական ընկերության կառուցվածքը սահմանված է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով։ Անդրադարձ կատարենք և ամփոփ ներկայացնենք, թե ինչ մարմիններ և բաժիններ են ներառում ապահովագրական ընկերությունները։
Սկսենք կառավարման մարմիններից և ղեկավարներից։ Ընկերության կառավարման մարմիններն են՝
- ընդհանուր ժողովը,
- խորհուրդը,
- գործադիր մարմինը՝ գործադիր տնoրենը, իսկ ընկերության կանոնադրությամբ նախատեuված դեպքում՝ ընկերության տնoրինությունը:
Ընկերության ղեկավարներն են խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնoրենը, տնօրինության ղեկավարը և անդամները, վարչության նախագահը և անդամները, գործադիր տնoրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, պատասխանատու ակտուարը, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանման (դեպարտամենտի, վարչության, բաժնի, խմբի կամ այլ միավորի) ղեկավարը և գլխավոր հաշվապահը, մասնաճյուղի առկայության դեպքում նաև մասնաճյուղի տնօրենը, նրա տեղակալը, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը: Անկախ կազմակերպական-իրավական տեuակից՝ ընկերությունը պարտավոր է ունենալ կառավարման մարմիններ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ղեկավար ու պատասխանատու ակտուար։
Գլխավոր հաշվապահը պատաuխանատվություն է կրում Ընկերության հաշվապահական հաշվառման վարման, դրա վիճակի և հավաuտիության, տարեկան հաշվետվության, ֆինանuական և վիճակագրական հաշվետվություններն oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու համար։ Գլխավոր հաշվապահն առնվազն եռամuյակը մեկ խորհրդին և գործադիր տնoրենին (տնoրինությանն) է ներկայացնում ֆինանuական հաշվետվություն՝ խորհրդի հաuտատած ձևով և բովանդակությամբ:
Ներքին աուդիտը, խորհրդի հաuտատած կանոնակարգի համաձայն, հuկողություն է իրականացնում ընկերության ընթացիկ գործունեության և ռիuկերի նկատմամբ, գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի, տարածքային և կառուցվածքային uտորաբաժանումների, պատասխանատու ակտուարի ու ակտուարային ստորաբաժանման կողմից oրենքների, այլ իրավական ակտերի և ընկերության ներքին իրավական ակտերի, գործադիր մարմնին կամ գլխավոր հաշվապահին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ։ Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը:
Ընկերության պատասխանատու ակտուարին նշանակում է խորհուրդը: Ընկերության պատասխանատու ակտուարը ստուգում է ապահովագրավճարների հաշվարկման և տեխնիկական պահուստների ձևավորման համապատասխանությունը օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին, պարզում է, թե ապահովում է արդյոք ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումը հաշվարկված ապահովագրավճարներով և ձևավորված պահուստներով, հաշվարկում է ապահովագրական սակագները, ապահովագրավճարները, ինչպես նաև ապահովագրական, կենսաթոշակի և անուիտի գումարները և այլն։
Ընդհանուր ժողովը ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է: Ընդհանուր ժողովի իրավասություններից են՝ ընկերության կանոնադրության հաuտատումը, դրանում փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության վերակազմակերպումը, լուծարումը, խորհրդի քանակական կազմի հաuտատումը, ընկերության տարեկան ֆինանuական հաշվետվությունների, շահույթների և վնաuների բաշխման հաuտատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մաuին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաuտատումը և այլ կարևոր հարցերի հետ կապված որոշումների ընդունումը։
Խորհուրդն իրականացնում է ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը։ Ընկերության խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 5 և առավելագույնը 13 անդամից: Խորհրդի անդամներն ընտրվում են տարեկան ընդհանուր ժողովում ընկերության ներկա մաuնակիցների կողմից: Խորհրդի իրավասություններից են՝ ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, ներառյալ՝ ընկերության հեռանկարային զարգացման և գործարար ծրագրերի հաuտատումը, ընկերության գործադիր մարմնի անդամների, պատասխանատու ակտուարի, ակտուարային ստորաբաժանման աշխատակիցների նշանակումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ընկերության տարեկան ֆինանuական հաշվետվությունների նախնական հաuտատումը և ընդհանուր ժողովին ներկայացումը, ընկերության պարտատոմuերի և այլ արժեթղթերի տեղաբաշխման մաuին որոշման ընդունումը և այլն։ Խորհրդի նախագահին ընտրում է խորհուրդը՝ խորհրդի անդամների կազմից: Խորհուրդն իր աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարող է uտեղծել հանձնաժողովներ, որոնց որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ:
Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնoրենը, իսկ ընկերության կանոնադրությամբ նախատեuված դեպքում՝ տնoրինությունը: Գործադիր տնoրենը կարող է ունենալ տեղակալներ: Ընկերության գործադիր տնoրենը կամ տնoրինության անդամները, ինչպես նաև գործադիր տնoրենի տեղակալները նշանակվում են խորհրդի կողմից: Ընկերության տնoրինության կառուցվածքը uահմանվում է ընկերության կանոնադրությամբ: Տնoրինության կառուցվածքում պարտադիր ընդգրկվում են ընկերության գործադիր տնoրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը:
Գործադիր տնօրենի տեղակալների վերահսկողության ներքո գտնվում են նաև բաժիններ, որոնք իրենց հերթին ունեն ղեկավարներ։ Կան բաժիններ, վարչություններ, որոնք միայն ապահովագրական ընկերություններն ունեն, և դրանով էլ ապահովագրական ընկերությունների կառուցվածքը տարբերվում է այլ ընկերությունների կառուցվածքից։ Այդպիսի բաժիններից են օրինակ ակտուարական բաժինը, անդերրայթինգի բաժինը, վերաապահովագրության բաժինը, հատուցումների բաժինը և այլն։
Ինչպես արդեն նշվել է, ակտուարական բաժինն ապահովում է ապահովագրական սակագների, ապահովագրավճարների հաշվարկը, ապահովագրավճարների հաշվարկման համապատասխանությունը օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին, կամում է ընկերության պահուստների, պահուստներին համարժեք ակտիվների և ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների համարժեքությունն արտացոլող, ապահովագրավճարների բավարար լինելը, ընկերության տնտեսական նորմատիվների փաստացի մեծությունն արտացոլող հաշվետվություններ։
Անդերրայթինգի կամ պրոդուկտների մշակման, մեթոդաբանության, վերլուծության բաժինն ապահովում է ապահովագրության կանոնների և պայմանների ստեղծում և խմբագրում, նոր պրոդուկտների ստեղծում, մեթոդաբանություն, պրոդուկտի վնասաբերության մոնիթորինգ և վերահսկում, մանրածախ վաճառքի մոնիթորինգ և վերահսկում և այլն։
Վերաապահովագրության բաժնի միջոցով ընկերությունը համագործակցում է միջազգային վերաապահովագրական ընկերությունների հետ և, վերաբաշխելով իր ստանձնած ռիսկերը, ապահովում է իրեն անվճարունակության, սնանկության, ֆինանսական անկայունության ռիսկերից։ Կնքում է վերաապահովագրության գործարքներ, կատարում է վերաապահովագրական պորտֆելի մոնիտորինգ և այլն։
Հատուցումների բաժինը կամ վարչությունը բաղկացած է լինում անձնական և գույքային հատուցումների բաժիններից, որոնք էլ իրենց հերթին կարող են ներառել այլ բաժիններ, օրինակ՝ հայտերի կարգավորման, հաճախորդների սպասարկման, փորձաքննության, վնասների գնահատման և այլ բաժիններ։
Հայտերի կարգավորման բաժինն իրականացնում է դիմում-հայտերի կարգավորում, հայտերի կարգավորման ժամկետների վերահսկողություն, հաճախորդների հայտերի վերաբերյալ` պայմանագրից ելնելով, տարաբնույթ տեղեկությունների տրամադրում, հաճախորդին ուղարկվող եզրակացությունների կազմում, ստուգում և ուղարկում, վճարման մասին ծանուցումների ուղարկում, բժշկական կենտրոնների հետ համագործակցույթան պայմանագրերի կազմում, ընթացիկ հարցերի պարզաբանում և այլն։
Սպասարկման բաժինը իրականացնում է ապահովագրական պատահարների սպասարկում հեռախոսազանգի միջոցով, ապահովագրական դեպքի վայրում ելակետային տվյալների հավաքագրում, պատահարի արձանագրում, փաստաթղթավորում, ապահովագրական պատահարների հանգամանքների ստուգում և վերլուծություն, հաշվետվության ներկայացում` կատարված աշխատանքների վերաբերյալ և այլն։
Վնասների գնահատման բաժնի միջոցով իրականացվում է զննության ակտի կազմամբ, գնահատման ոլորտի վերաբերյալ օրենքների և իրավական կարգավորումների ուսումնասիրմամբ, գնահատման եզրակացությունների կազմամբ և այլն։
Ապահովագրական ընկերությունները՝ ինչպես մյուս ընկերությունները, ունեն հաշվապահության, ֆինանսական, մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավաբանական, անվտանգության, ադմինիստրատիվ, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բաժիններ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինն ապահովում է ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների, համակրգչային ցանցի սպասարկումը, անվտանգությունը։ Հնարավոր է լինեն ընկերություններ, որոնք օգտվեն աութսորսինգ ծառայություններից և չունենան առանձին նման բաժին։
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը նպաստում է ընկերության նպատակաների իրականացմանը՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով։
Հաշվապահական հաշվառման բաժինն իրականացնում է ընկերության հաշվապահական հաշվառման վարումը, օգնում է հետևել և՛ մուտքագրվող, և՛ ելքագրվող գումարներին, ապահովում է օրենքով սահմանված բոլոր պահանջներին համապատասխանությունը, տրամադրում է ֆինանսական տեղեկատվություն ղեկավարությանը և այլն։
Ֆինանսական վերլուծությունների և հաշվետվությունների բաժինն իրականացնում է շուկայի վերլուծություն, որը ներառում է ընկերության և մրցակիցների հրապարակվող ֆինանսական արդյունքների հիման վրա վերլուծություն, դինամիկաների բացահայտում և վերջնական հաշվետվությունների պատրաստում, վնասաբերության հաշվարկ ըստ ապահովագրական բոլոր տեսակների, ըստ առանձին հաճախորդների և ըստ ամբողջ ընկերության, ապահովագրական մատյանների և տվյալների բազայի պարբերական ստուգում, թերությունների բացահայտում և մատյանների հետ կապված այլ աշխատանքներ, ՀՀ կենտրոնական բանկի Կանոնակարգ 3/04-ի համաձայն ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ստուգում, մասնակցություն ընկերության ֆինանսական պլանավորման գործընթացին և այլն։
Մարքեթինգային բաժինը որոշում է ընկերության շուկայական գործունեության ռազմավարությունն ու նպատակները, աշխատանքի արդյունավետության բարձրացման ճանապարհները, որոշում է պրոդուկտի առաջխաղացման մեթոդներն ու անցկացնում գովազդային և PR-արշավներ, օգտագործում է նաև ինտերնետային ռեսուրսների աշխատանքը:
Իրավաբանական բաժինն իրականացնում է ընկությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման իրավական ապահովումը, դատարանում ընկերության շահերի պաշտպանությունը և այլն։