AIG-ն հայտնում է, որ 2025 թվականի երրորդ եռամսյակում ընդհանուր ապահովագրության անդերրայթինգային եկամուտն աճել է 81%-ով
AIG-ի ընդհանուր ապահովագրության հատվածը 2025 թվականի երրորդ եռամսյակում ցուցաբերել է հզոր արդյունքներ, որտեղ անդերրայթինգային եկամուտն աճել է 81%-ով՝ հասնելով 793 մլն դոլարի։ Այս բարելավումը հիմնականում պայմանավորված է աղետների հետևանքով կրած վնասների շատ ավելի ցածր մակարդակով՝ ընդամենը 100 մլն դոլար այս տարի՝ նախորդ տարվա 147 մլն դոլարի փոխարեն, ինչպես նաև խիստ անդերրայթինգային կարգապահությամբ։ Չնայած, որ վաստակած ապահովագրավճարները նվազել են մինչև 6.2 մլրդ դոլար, հավաքագրած ապահովագրավճարները փոքր-ինչ աճել են՝ հասնելով 8.7 մլրդ դոլարի, իսկ ընդհանուր շահութաբերությունը բարելավվել է, քանի որ համակցված հարաբերակցությունը նվազել է մինչև 86.8%՝ նախորդ տարվա 92.6%-ի փոխարեն։ Վթարային տարվա համակցված ցուցանիշը, բացառությամբ աղետների, մնացել է կայուն՝ 88.3%, ինչը ցույց է տալիս, որ հիմնական պորտֆելը շարունակում է մնալ շահութաբեր։ Սեգմենտի համար կարգավորված շահույթը հարկերից առաջ աճել է 44%-ով և կազմել է 1.7 մլրդ դոլար, ինչին նպաստել են ինչպես ուժեղ անդերրայթինգային արդյունքները, այնպես էլ ներդրումային ավելի բարձր եկամուտը։ Իսկ ընկերության զուտ եկամուտը աճել է մինչև 519 մլն դոլար։ AIG-ն նաև իրականացնում է ռազմավարական քայլեր, ներառյալ ներդրումներ իրականացնելով Convex Group-ում և Onex Corporation-ում, ինչպես նաև նախատեսում է ձեռք բերել Everest Group-ի գլոբալ մանրածախ առևտրային պորտֆելի մոտ 2 մլրդ դոլարի վերակնքումները, որոնք ապահովում են երկրաժամկետ աճ և ընդլայնում AIG-ի շուկայական ներկայությունը։
Ավելի իմանալու համար կարդացեք այստեղ
Allianz-ը հայտնել է, որ 2025 թվականի առաջին 9 ամիսների իր գործառնական շահույթը պատմության մեջ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է
Allianz ընկերությունը հայտնել է 2025 թվականի առաջին 9 ամսիների ընթացքում իր պատմության մեջ գրանցված ամենաուժեղ արդյունքների մասին՝ ապահովելով ռեկորդային 13.1 մլրդ եվրո գործառնական շահույթ, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11.8 մլրդ եվրոյի ցուցանիշը։ Ընկերության ընդհանուր բիզնեսի ծավալը կայուն աճ է գրանցել՝ աճելով 8.5%-ով և հասնելով 141.2 մլրդ եվրոյի, ինչը պայմանավորված է բոլոր հատվածների կայուն զարգացումով։ Allianz-ի Գույքի և պատահարների ապահովագրության սեգմենտը ցույց է տվել ավելի լավ արդյունքներ ի շնորհիվ հատուցումների բարելավված արդյունքների, մինչդեռ կյանքի և առողջության ապահովագրությունը շարունակել է ունենալ կայուն պահանջարկ։ Allianz-ի Ակտիվների կառավարման հատվածը նույնպես աճել է, քանի որ ավելի շատ հաճախորդներ են ներդրումներ կատարել, ինչը ցույց է տալիս վստահության բարձր մակարդակ։ Ընդհանուր շահույթը հարկերից հետո աճել է մինչև 8.4 մլրդ եվրո, ընդգծելով ընկերության ուժեղ ֆինանսական դիրքը։ Այս արդյունքների շնորհիվ Allianz-ը բարձրացրել է իր ամբողջ տարվա համար կանխատեսումը և այժմ ակնկալում է 2025 թվականը ավարտել առնվազն 17–17.5 մլրդ եվրո գործառնական շահույթով։
Ավելին իմանալու համար կարդացեք այստեղ
Swiss Re-ի ընդհանուր զուտ եկամուտն աճել է 85%-ով, քանի որ Գույքի և պատահարների վերաապահովագրությունը գրանցել է 77.6% շահութաբերության ցուցանիշ
Swiss Re-ն հրապարակել է 2025 թվականի առաջին 9 ամիսների ուժեղ արդյունքները՝ գրանցելով զուտ եկամտի 85% աճ՝ հասնելով գրեթե 4 մլրդ դոլարի, վերականգնելով ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Ամենամեծ ազդեցությունը ունեցել է Գույքի և պատահարների վերաապահովագրական բիզնեսը, որը ապահովել է մոտ 2.3 մլրդ դոլարի եկամուտ՝ նախորդ տարվա ցուցանիշներից գրեթե 4 անգամ ավելի։ Այն հիմնականում պայմանավորված է եղել տարերային աղետների տեսակարար կշռի զգալի նվազումով և խիստ անդերրայթինգային կարգապահությամբ։ Այս ամենը հանգեցրել է համակցված հարաբերակցության 77.6% ցուցանիշի, որն արտահայտում է չափազանց շահութաբեր անդերրայթինգային արդյունք և հատուցումների զգալիորեն նվազած ծավալ։ Ընկերության ընդհանուր դիրքն ամրապնդվել է ուժեղ ներդրումային եկամուտների շնորհիվ։ Ընդհանուր առմամբ, այս ցուցանիշները ընդգծում են, թե ինչպես տարերային աղետների նվազումը և ռիսկերի խելամիտ կառավարումը հնարավորություն տվեցին Swiss Re-ին հասնելու վերջին տարիների իր ամենատպավորիչ ֆինանսական արդյունքներից մեկին։
Ավելին իմանալու համար կարդացեք այստեղ
Munich Re-ն հաստատել է իր տարեկան 6 մլրդ եվրո շահույթի կանխատեսումը, քանի որ զուտ արդյունքն աճել է 12%-ով՝ հասնելով մինչև 5.2 մլրդ եվրո 2025-ի 9 ամիսների ընթացքում
Munich Re ընկերությունը 2025 թվականի առաջին 9 ամիսներին տպավորիչ արդյունքներ է գրանցել՝ բարձրացնելով զուտ շահույթը 12%-ով մինչև 5.2 մլրդ եվրո, միաժամանակ վստահորեն հաստատելով իր ամբողջ տարվա 6 մլրդ եվրո շահույթի նպատակը։ Հատկապես ուժեղ է եղել երրորդ եռամսյակը՝ շահույթը կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ՝ պայմանավորված անդերրայթինգային գերազանց արդյունքներով, զգալիորեն ավելի բարձր ներդրումային եկամտով, ինչպես նաև Գույքի և պատահարների վերաապահովագրության հատվածում խոշոր բնական աղետների ավելի քիչ վնասներով։ Տվյալ ժամանակաշրջանի համար հատուցումները ավելի ցածր են եղել, քան երկարաժամկետում, ինչի շնորհիվ ընկերությունն ապահովել է ավելի բարձր մարժաներ և ընդհանուր առմամբ առողջ շահութաբերություն։ Թեև ապահովագրական եկամուտը փոքր-ինչ նվազել է արտարժույթի տատանումների պատճառով, Munich Re-ն, այնուամենայնիվ, հասել է գործառնական արդյունքի և սեփական կապիտալի եկամտաբերության կայուն բարելավման։ Ընդհանուր առմամբ, այս արդյունքները ցույց են տալիս, որ Munich Re-ն օգտվել է սովորակնից ավելի քիչ հատուցումներից, խելամիտ անդերրայթինգային քաղաքականությունից, ինչպես նաև բազմաբնույթ բիզնես ուղղություններ ունենալուց։ Այս ամենի շնորհիվ ընկերությունը գտնվում է ավելի վստահ դիրքում՝ հասնելու իր տարեկան շահույթի նպատակին։
Ավել տեղեկատվության համար կարդացեք այստեղ