Ավտոարդյունաբերությունը մոլորակի ամենամեծ և ամենաազդեցիկ շուկաներից մեկն է: Արագ տեխնոլոգիական և բնապահպանական նորարարությունները ստիպում են նույնիսկ շուկայի առաջատարներին հարմարվել նոր մարտահրավերներին: Նրանք, ովքեր դեռ մրցավազքում են և փորձում են պահպանել իրենց վաճառքը՝ մեծացնելով իրենց շահույթը, պետք է կենտրոնանան 2022 թվականի ավտոմոբիլային արդյունաբերության միտումների վրա: Այսօր մենք կքննարկենք հետևյալ տենդենցները․

  • Էլեկտրաֆիկացում
  • Մեքենաների թվային վաճառք
  • Շարժունակությունը որպես ծառայություն (MaaS)
  • Ինքնակառավարվող մեքնաներ

Էլեկտրաֆիկացում

Electric car detailed

Թերևս, 2022 թվականի համար ամենակարևոր ավտոմոբիլային միտումը էլեկտրաֆիկացումն է: Թեև էլեկտրական մեքենաները նորություն չեն, վերջին տարիներին դրանց հանրաճանաչությունն աճել է՝ շնորհիվ դրանց միջին ուղեվորության հեռավորության մեծացման: Այժմ EV-ների մեծամասնությունն ունի առնվազն 250 մղոն հեռահարություն, որն ավելի քան բավարար է քաղաքային պայմաններում վարելու համար:

Բարելավված մարտկոցների տեխնոլոգիաները վճռորոշ քայլեր են անում էլեկտրական մեքենաների պահանջարկը բարձրացնելու համար: Բացի այդ, արտադրողները էլեկտրական մեքենաների արտադրությունն ավելի արագ, ավելի արդյունավետ և հարմար են դարձնում՝ ավելի շատ մեքենաների մոդելներ թողարկելու համար: Արդեն իսկ տարածվում են մեկտեղանի փոքր էլեկտրական մեքենաները: Ցածր արագությամբ և մատչելի երկանիվ այս էլեկտրական մեքենաները  հանճարեղ լուծում են հանդիսանում շատ գնորդներ համար՝ լուծելով խիտ բնակեցված փոքր քաղաքների տրանսպորտային խնդիրները:

Վիճակագրություն

Էլեկտրական մեքենաների (EV) վաճառքը 2021 թվականին կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ՝ հասնելով 6,6 մլն. մեքենայի։ Դեռևս 2012թ աշխարհում վաճառվել է 120 000 էլեկտրական մեքենա։ 2021 թվականին այդ քանակը շատ ավտոարտադրողներ վաճառվում են ամեն շաբաթ: Մեքենաների համաշխարհային վաճառքի գրեթե 10%-ը կազմում են էլեկտրական մեքենաները, 2021 թվականին՝ չորս անգամ գերազանցելով շուկայի մասնաբաժինը համեմատած 2019 թվականի հետ։ Էլեկտրամոբիլների ընդհանուր թիվը աշխարհի ճանապարհներին մոտ է 16.5 մլն է։ Այս ցուցանիշը եռապատիկ է 2018 թ․-ի համեմատ։ 2022 թվականին շարունակվում է աճը՝ առաջին եռամսյակում վաճառվելով 2 միլիոն EV, որը 75%-ով ավելի է, քան 2021թ.-ի ցուցանիշը։

Մեքենաների թվային վաճառք

Ավանդական դիլերային կազմակերպություններում հաճախորդները միջինում ավելի քան 3 ժամ են անցկացնում: Էլեկտրոնային առևտրի աճը հնարավորություն է տվել մեքենաների գնորդներին գնել իրենց երազած մեքենաները առցանց: Ավտոմեքենաների գնորդները կարող են տեսնել տրանսպորտային միջոցներն իրենց համակարգիչներում կամ օգտագործել մեքենաների հավելվածները վիրտուալ շրջագայությունների և թեստ-դրայվ պատվիրելու համար: Ձեր ընտրած դիլերային ընկերությունը գալիս է ձեր դռան շեմին և թույլ է տալիս փորձարկել մեքենան նախքան գնումը կատարելը: Ավտոմեքենաների թվային վաճառքը մեքենաների գնման գործընթացը դարձնում է հարմարավետ հաճախորդների համար:

Հետաքրքիր փաստ՝ Tesla-ն փակում է իր ֆիզիկական խանութների մեծ մասը, թողնելով միայն փոքր քանակությամբ մասնաճյուղեր խտաբնակ վայրերում, որոնք կծառայեն որպես ցուցափեղկեր և Tesla տեղեկատվական կենտրոններ:

Ավանդական դիլերային կազմակերպություններում հաճախորդները միջինում ավելի քան 3 ժամ են անցկացնում: Էլեկտրոնային առևտրի աճը հնարավորություն է տվել մեքենաների գնորդներին գնել իրենց երազած մեքենաները առցանց: Ավտոմեքենաների գնորդները կարող են տեսնել տրանսպորտային միջոցներն իրենց համակարգիչներում կամ օգտագործել մեքենաների հավելվածները վիրտուալ շրջագայությունների և թեստ-դրայվ պատվիրելու համար: Ձեր ընտրած դիլերային ընկերությունը գալիս է ձեր դռան շեմին և թույլ է տալիս փորձարկել մեքենան նախքան գնումը կատարելը: Ավտոմեքենաների թվային վաճառքը մեքենաների գնման գործընթացը դարձնում է հարմարավետ հաճախորդների համար:

Հետաքրքիր փաստ՝ Tesla-ն փակում է իր ֆիզիկական խանութների մեծ մասը, թողնելով միայն փոքր քանակությամբ մասնաճյուղեր խտաբնակ վայրերում, որոնք կծառայեն որպես ցուցափեղկեր և Tesla տեղեկատվական կենտրոններ:

Շարժունակությունը որպես ծառայություն (MaaS)

Transport-Sharing-ը որպես ծառայություն 2022 թվականին զարգացող ավտոմոբիլային միտումներց մեկն է: Կորոնավիրուսային համաճարակը ազդել է միլիոնավոր մարդկանց տրանսպորտի գնման կարողությունների վրա: Քանի որ մարդիկ չէին կարողանում տրանսպորտային միջոցներ գնել, նրանք սկսում են դիմել վարձակալության՝ ուղևորությունների և միկրոշրջագայությունների համար: Սա նոր հնարավորություն է ընձեռել բիզնեսներին՝ համագործակցել և ստեղծել ուղևորությունների փոխանակման ծառայություններ՝ ներգրավելով մեքենաներ, էլեկտրական սկուտերներ և այլ տեսակի տրանսպորտային միջոցներ։

  • Նախատեսվում է, որ Car-Sharing ոլորտի եկամուտը 2022 թվականին կկազմի 11,88 միլիարդ ԱՄՆ դոլար:
  • Նախատեսվում է, որ Car- Sharing հատվածում օգտատերերի թիվը կկազմի 60,5 միլիոն օգտատեր մինչև 2026 թվականը:
  • Car-Sharing ոլորտի ընդհանուր եկամուտի 95%-ը կստեղծվի առցանց վաճառքի միջոցով՝ մինչև 2026 թվականը:

Ինքնակառավարվող մեքենաներ

Ինքնավար մեքենա վարելը խոստանում է ապագա, որտեղ ճանապարհատրանսպորտային պատահարներն ու արագության գերազանցման տուգանքներն այլևս անցյալում են: Երթևեկությունը կվերափոխվի, ինչպես նաև այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք, քանի որ ճանապարհները ու քաղաքները կվերակազմավորվեն ինքնակառավարվող մեքենաների և բեռնատարների, նույնիսկ ինքնաթիռների և նավերի համար: Թեև այս տարի մենք չենք ակնկալում լիովին ինքնավար մեքենաներ, սակայն շուկան շատ արագ տեմպերով մոտենում է այդ իրականությանը: Ավելի նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են ինքնուրույն կայանելը, վթարային արգելակումը, գոտիների ուղղումը և այլն, ինքնակառավարման տեխնոլոգիան դարձնում են ավելի ընդունելի և անվտանգ, քան նախկինում: Այսպիսով, եկեք տեսնենք այն բնագավառները, որոնցով ինքնավար մեքենաները մոտ ապագայում կազդեն մեր կյանքի վրա.

Ինքնավար մեքենաների ավտոմատացման 6 աստիճանները
  • Ռոբո-տաքսիները կդառնան ավելի տարածված

Alphabet-ը (իր Waymo դուստր ձեռնարկության միջոցով) և GM-ը ԱՄՆ-ում արդեն իսկ կիրառում են ռոբո-տաքսիների ֆենոմենը։ Այս ոլորտի մյուս խոշոր շուկան Չինաստանն է, որտեղ Baidu-ն և Didi-ն առանց վարորդների մեքենաներ են տեղադրում քաղաքների ճանապարհներին, ներառյալ Շանհայը և Պեկինը:

Այս ծառայությունների կիրառումը մինչև 2030 թվականը կկազմեն ընդհանուր շարժական երթևեկության մինչև 25%-ը:

  • Ինքնավար առաքումների ներգրավվում

Ինքնավար առաքումները հնարավորություն են տալիս առանց մարդկային միջնորդության մանրածախ առաքումներ իրականացնելու համար։

 «Last mile» առաքումները ինքնավար ավտոմեքենաների միջոցով գործող մեծ բիզնես է ԱՄՆ-ում։ 2023 թվականին նախատեսում են ընդգրկել ավելի շատ քաղաքներ ԱՄՆ-ում և մայրցամաքային Եվրոպայում: Ինչպես Udelv-ի նման մրցակիցների դեպքում, նրանց մեքենաները գործում են գրեթե ամբողջությամբ ինքնուրույն, բայց կարող են կառավարումը փոխանցել մարդկանց կառավարմանը, եթե հանդիպեն դժվարությունների կամ հանդիպեն այնպիսի վտանգների, որոնց դեպքում նրանց մեքենայական ուսուցումը չի կարողանում պարզել, թե ինչպես վարվել:

  • Վարորդի վարքագծի վերահսկում Արհեստական Բանականության կողմից

Արհեստական ինտելեկտի (AI) օգտագործման բազմաթիվ կիրառումներ կան սովորական մեքենաների մեջ, և դրանցից առավել կարևորներից մեկը վարորդների վարքագծի մոնիտորինգն է: Մի քանի արտադրողներ այժմ օգտագործում են մեքենայում տեղադրված համակարգչային տեսախցիկներ՝ վարորդների հոգնածությունը վերահսկելու համար, ինչը կարող է վաղաժամ զգուշացնել հոգնածության մասին՝ խուսափելու պոտենցիալ պատահարից: Bosch-ը արտադրողներից մեկն է, որը ստեղծել է համակարգեր, որոնք նախատեսված են հոգնածության և նույնիսկ «միկրոքնի» հայտնաբերման համար։

Author