Սեփականության դեմ կատարված հանցագործությունը աշխարհում ամենահաճախ հանդիպող հանցագործության տեսակներից մեկն է։ Ըստ համաշխարհային տնտեսության ցուցանիշների՝ որքան էլ որ զարմանալի է, մինչև վերջին հնգամյակը Դանիան գողությունների ցուցանիշով առաջինն է (100,000 բնակչության գծով 3,949 գողություն)։ Հայաստանը զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը՝ ունենալով 100,000 բնակչության մեջ 194 գողության գործակից։
Այս հոդվածում մանրամասնորեն կքննարկենք և կվերլուծենք Հայաստանում տեղի ունեցող սեփականության դեմ հանցագործությւոնները։
Վերջին շրջանում բոլորս ականատես ենք լինում առանց հայելիների կամ լուսարձակների երթևեկող մեքենաների, հատկապես՝ Lexus, Toyota Land Cruiser, Porsche և Range Rover մակնիշի։ Կտրուկ աճել են նաև BMW մակնիշի մեքենաների պահեստամասերի գողությունները։ Կան մարդիկ, ում մեքենայի հայելիները տարվա մեջ մի քանի անգամ գողանում են։ Լինում են նաև դեպքեր, երբ մեքենայի սեփականատերը երկրորդային շուկայից ձեռք է բերում իր իսկ գողացված հայելին։
Սեփականության դեմ կատարված հանցագործությունները լինում են տարբեր տեսակի՝ հափշտակություններ, խարդախություններ, ավազակություններ, գողություններ, կողոպուտներ և այլն։ ՀՀ- ում սեփականությանի դեմ ուղղված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը հափշտակություններն են։ Հափշտակություն․ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը: Հափշտակությունն ավարտված է համարվում, եթե հանցավորն այդ գույքն ապօրինաբար տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել։
Վերջին տարիներին ՀՀ- ում դիտարկվել է հափշտակությունների գծով հետևյալ տենդենցը՝ 2020թ․ – 11966 հափշտակում, 2021թ – 13721 հափշտակում։
Խարդախությունը հափշտակության ձև է, երբ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով ձեռք է բերվում զգալի չափերի (սկսած 30.000 ՀՀ դրամ արժեքի) գույք կամ գույքի նկատմամբ իրավունք։
Վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ- ում դիտարկվել է խարդախությունների գծով հետևյալ տենդենցը՝ 2020թ․ – 1716 խարդախություն, որոնցից բացահայտվել է 55%, 2021թ – 1843 խարդախություն, որոնցից բացահայտվել է 57.8% և 2022թ․ մոտ 1701 դեպք։
Հափշտակության մեկ այլ տեսակ է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունները։ Այստեղ, ամենահաճախ հանդիպող դեպքերից է կիբերհարձակումը։ Կիբերհարձակումը անհատի կամ կազմակերպության կողմից այլ անձի կամ կազմակերպության տեղեկատվական համակարգը խախտելու չարամիտ և կանխամտածված փորձ է: Սովորաբար, հարձակվողը ինչ-որ օգուտ է փնտրում զոհի ցանցը խաթարելուց։
Վերջին տարիներին ՀՀ- ում դիտարկվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունների հետևյալ վիճակագրությունը․ 2020թ․ – 154 խարդախություն, որոնցից բացահայտվել է 38,3%, 2021թ – 181 խարդախություն, որոնցից բացահայտվել է 29.3% և 2022թ․ մոտ 1701 դեպք։
Ինչպես երևում է՝ համակարգչային խարդախությունների բացահայտման ցուցանիշը էական ցածր է այլ տեսակի հանցագործությունների բացահայտման ցուցանիշներից։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ իրավապահ համակարգը առայժմ այնքան էլ պատրաստ չէ կիբերհարձակումների դեմ պայքարին՝ թե տեխնիկական գիտելիքների, թե տեխնիկական հագեցվածության տեսանկյունից։
Ավազակությունը պետական, հանրային կամ քաղաքացիների անձնական գույքին տիրանալու նպատակով կատարվող հարձակում է՝ զուգորդված անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր ֆիզիկական կամ հոգեկան բռնությամբ կամ այդպիսին գործադրելու սպառնալիքով։ Այս տեասկը ավելի քիչ է հանդիպում մեր երկրում։
Վերջին 3 տարիների ընթացում ՀՀ- ում դիտարկվել է ավազակության՝ 2020թ․ – 39 դեպք, որոնցից բացահայտվել է 75%, 2021թ –41 դեպք, որոնցից բացահայտվել է 73% և 2022թ․ մոտ 44 դեպք։
Սեփականության դեմ ուղված հանցագործությունների մեկ այլ տեսակ է յուրացումը և վատնումը։ Յուրացումն ապրանքների՝ սեփական շահերին ապօրինի ծառայեցնելը կամ խարդախությամբ գույքին տիրանալն է։
Ըստ վիճակագրության՝ ՀՀ – ում արձանագրվել է յուրացման և վատնման․ 2020թ․ – 525 դեպք, որոնցից բացահայտվել է 51,4%, 2021թ – 473 դեպք, որոնցից բացահայտվել է 54.4%-ը և 2022թ․ մոտ 369 դեպք։
Սեփականության դեմ կատարված հանցագործությունների մեջ նաև հայտնի է տրանսպորտային միջոցների գողությունը։ Օրինակ՝ 2020 թվականին Միացյալ Նահանգների ողջ տարածքում գրանցվել է 810,400 գողացված ավտոմեքենա՝ 2019 թվականի 724,872-ի դիմաց: 2020 թվականին ավտոմեքենաների գողության հետևանքով գույքային կորուստները գնահատվել են 7,4 միլիարդ դոլար: 2019 թվականին Եվրամիությունում ավտոմեքենաների գողության 505,100 դեպք է գրանցվել, ինչը 43%-ով պակաս է 2008 թվականի համեմատ։ Հայաստանում՝ 2022թ․ արձանգրվել է տրանսպորտային միջոց փախցնելու 31 դեպք։ Պետք է նշել, որ այս տեսակի հանցագործության դեպքերը ունեն բացահայտման մեծ հավանականություն, քանզի 2020թ․ բացահայտվել է դեպքերի մոտ 74%, իսկ 2021թ․՝ 80%։
Կողոպուտը, ի տարբերություն գողության, կատարվում է բացահայտ, և ի տարբերություն ավազակության ունի պակաս վտանգավոր բռնությամբ։ Այն հանրային կամ անձնական գույքի բացահայտ հափշտակությունն է՝ առանց բռնության կամ տուժողի կյանքի ու առողջության համար անվտանգ բռնության զուգորդմամբ։
ՀՀ- ում դիտարկվել է կողոպուտի ՝ 2020թ․ – 163 դեպք, որոնցից բացահայտվել է 52%, 2021թ –146 դեպք, որոնցից բացահայտվել է 57.7% և 2022թ․ մոտ 137 դեպք։
Սեփականության դեմ կատարված հանցագործությունների վերջին տեսակը գողությունն է։ Գողությունը և գաղտնի հափշտակությունը հոմանիշներ են։ Հափշտակությունը համարվում է գաղտնի, երբ
- հափշտակության մասին հայտնի չի եղել գույքի սեփականատիրոջը կամ երրորդ անձի. եթե նույնիսկ սեփականատերը չի իմացել այն մասին, որ իր սեփականությունը հափշտակել են (օրինակ, ապրանքային ավելցուկը, որը դեռևս չի հայտնաբերվել գույքագրմամբ),
- հափշտակությունը կատարվել է միայն այնպիսի անձանց ներկայությամբ, որոնցից հանցագործը հակառակ գործողություններ չի սպասել (նրա հարազատները կամ ծանոթները),
- հափշտակությանը ներկա գտնված անձիք չեն գիտակցել կատարված գործողության հակաիրավական լինելը (օրինակ այցելուների ներկայությամբ թանգարանից նկարի գողությունը՝ այն վերականգնելու նպատակով պատից հանելու միջոցով)։
Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Վերջին 3 տարիների ընթացում ՀՀ- ում դիտարկվել է գողության՝ 2020թ․ – 9523 դեպք, որոնցից բացահայտվել է 42.6%, 2021թ – 11218 դեպք, որոնցից բացահայտվել է 48.9% և 2022թ․ մոտ 8597 դեպք։
Հարկ է նշել, որ վերոնշյալ գողությունների վիճակագրությունից միջինում 12% պատկանում է բնակարայաին գողություններին։ Իսկ վերջին 3 տարիների ընթացքում կատարված բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը միջինում 27% է: Քննարկված հանցագործությունների մեծ մասին հնարավոր է ապահովագրվել գույքի ապահովագրության կամ ԿԱՍԿՈ ապահովագրության միջոցով։ Հետևաբար insurebusiness-ը գույքի և մեքենաների բոլոր սեփականատերերին հորդորում է ապահովագրել իրենց սեփականությունները և հետագայում զերծ մնալ գողությունների հետևնքով կրած ֆինանսական կորուստներից։