Ինչպես գիտենք՝ վերաապահովագրությունը ապահովագրական համակարգի կայությունն ապահովող ամենաարդյունավետ գործիքներից մեկն է։ Իր գործիքակազմով հանդերձ այն կարող է նպաստել․

  • ապահովագրական ընկերությունների կարողությունների ընդլայնման,
  • պատահարների առաջացման դեպքում ապահովագրական ընկերությունների համար համապատասխան պաշպանության ստացման և ֆինանսավորման,
  • ապահովագրողի ռիսկի հետագա տարածման և վերաբաշխման,
  • համաշխարհային փորձի ձեռք բերման։

Ստորև ներկայացված են թոփ 10 լավագույն վերաապահովագրական ընկերությունները՝ ընտրված հավաքագրած համախառն ապահովագրավճարի մեծությամբ։

Աղյուսակից երևում է, որ 2023թ․ վերաապահովագրական շուկայում առաջատար տեղը զբաղեցնում է մոտ 40,000 աշխատակից ունեցող Մյունխենի վերաապահովագրական ընկերությունը (Munich Re)` 2023 թվականին հավաքագրելով ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլար։ Հաջորդը SWISS RE խոշոր վերաապահովագրական ընկերությունն է՝ մոտ 40 մլրդ ԱՄՆ դոլար համախառն ապահովագրավճարներով։ Swiss Re-ն ունի ֆիզիկական ներկայություն ավելի քան 25 երկրներում, սակայն իր բնույթից ելնելով աշխատում է աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ։ 2016թ․-ին Forbes Global 2000 առաջատար ընկերությունների ցանկում զբաղեցրել է 118-րդ տեղը, որը բավականին բարձր և լավ ցուցանիշ է։ 2023 թվականին գտնվում է 519-րդ հորիզոնականում։ Համեմատության համար նշենք, որ Munich Re-ն 2023թ․-ին զբաղեցրել է 114-րդ հորիզոնականը։

Նշենք նաև, որ 2019 թվականի աշնանից Հայաստանում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որում մեծ դեր ունի նաև  Swiss Re-ն։ Ներկայումս ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության ռիսկերի մեծ մասը վերաապահովագրվում է  հենց այնտեղ։ Մինչև 2022 թվականը Swiss Re-ն վերաապահովագրում էր գյուղատնտեսական ռիսկերի 90%-ը, իսկ 2022 թվականին՝ 80%-ը։ Առանց այս ընկերության հնարավոր չէր պատկերացնել Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրությունը։

Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում շնորհիվ այս ընկերության հզոր տեխնոլոգիաների և մոտ 14,000 աշխատակիցների՝ այսօր աշխարհի գյուղատնտեսական ռիսկերի գրեթե 75%-ը (բնական աղետներից, կլիմայական փոփոխություններից, կիբերհանցագործություններից և այլն) հնարավոր է ապահովագրել:

Հիմնադրման պատմություն

1861 թվականի մայիսի 10-11-ին Շվեյցարիայի Գլարուս քաղաքում ավելի քան 500 տուն հրդեհվել էր: Քաղաքի երկու երրորդը վերածվել էր ավերակների և մոխրակույտի, իսկ շուրջ 3000 բնակիչ դարձել էր անօթևան:  Հասցված վնասը գերազանցում էր կանտոնային (կանտոնը Շվեյցարիայում գործող համայնքներն են)հրդեհային ապահովագրության պահուստները, որոնք ապահովագրել էին կանտոնային շատ շենքեր. արդյունքում վնասը ծածկվել էր նվիրատվություններով, ինչպես նաև կանտոնային կառավարության կողմից պարտատոմսերի թողարկումներով:  1842 թ․ Համբուրգի հրդեհի նման, Գլարուսի հրդեհը ստիպեց շվեյցարական ապահովագրողներին պահանջել ավելի մեծ վերաապահովագրական ծածկույթ՝ աղետալի կորուստներից առաջացած վնասները ծածկելու նպատակով։ Այս հրդեհը խթան հանդիսացավ, որպեսզի Ցյուրիխում հիմնադրվի Swiss Re-ն՝ որպես առաջին շվեյցարական վերաապահովագրական ընկերություն։

Այսօր Swiss Re-ն աշխարհի ամենահեղինակավոր վերաապահովագրական ընկերություններից է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել աշխարհի ապահովագրական համակարգը։

Swiss Re Group-ը վերաապահովագրության, ապահովագրության և ապահովագրության վրա հիմնված ռիսկերի փոխանցման այլ ձևերի ծառայություններ տրամադրող ընկերություն է:

Ընկերության գլոբալ հաճախորդների բազան, որոնց հետ Swiss Re-ն աշխատում է ինչպես ուղղակիորեն, այնպես էլ բրոքերների միջոցով, բաղկացած է ապահովագրական ընկերություններից, միջինից մեծ կորպորացիաներից և հանրային հատվածի ներկայացուցիչներից: Ստանդարտ ապահովագրական պրոդուկտներից մինչև հարմարեցված լուծումներ բիզնեսի բոլոր ոլորտներում՝ Swiss Re-ն օգտագործում է իր կապիտալի հզորությունը, փորձառությունը և նորարարական ուժը՝ հնարավորություն տալու ռիսկի դիմելը, որից կախված են ձեռնարկությունն ու առաջընթացը հասարակության մեջ:

Ֆինանսական ցուցանիշներ

Swiss Re-ի եկամուտի հիմնական աղբյուրները ըստ տեսակարար կշիռների հետևյալն են․

  • կյանքի և առողջության վերապահովագրությունից (մոտ 34%),
  • կյանքի և առողջության ապահովագրությունից (մոտ 4,2%),
  • մատուցած ֆինանսական ծառայություններից (10%)
  • ներդրումային ակտիվների կառավարումից, ֆինանսական խորհրդատվությունից և այլն։

2019թ․-ի դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 238,567 միլիարդ ԱՄՆ դոլար, ընդհանուր  կապիտալը՝ 29,251 միլիարդ ԱՄՆ դոլար այն դեպքում, երբ ՀՀ տարածքում ապահովագրական ընկերություն հիմնելու համար ընդհանուր կապիտալի չափը պետք է լինի նվազագույնը 1,5 մլրդ ՀՀ դրամ։

Ընկերության զուտ շահույթը 2022թ․-ի տվյալներով կազմել է 1,6 մլրդ ԱՄՆ դոլար, որը գրեթե 150 անգամ գերազանցում է ՀՀ տարածքում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունների ստացած զուտ շահույթի ցուցանիշները միասին վերցրած:

Գույքի և պատահարների վերաապահովագրության գծով (P&C Re) 2023 թ. առաջին կիսամյակի զուտ եկամուտը՝ 904 մլն ԱՄՆ դոլար, Կյանքի և առողջության վերաապահովագրության գծով (L&H Re) 2023թ․ առաջին կիսամյակի զուտ եկամուտը՝ 393 մլն ԱՄՆ դոլար, Կորպորատիվ լուծումներ(Corporate Solutions) 2023 թվականի առաջին կիսամյակի զուտ եկամուտը՝ 323 մլն ԱՄՆ դոլար, Ներդրումների եկամտաբերությունը (ROI)՝ 2,8%

Swiss Re-ն 2023 թվականի երկրորդ եռամսյակում հայտնել է 804 մլն ԱՄՆ դոլարի շահույթ, ինչի արդյունքում զուտ եկամուտը կազմել է 1,4 մլրդ ԱՄՆ դոլար և առաջին կիսամյակի համար սեփական կապիտալի (ROE) եկամտաբերությունը կազմել է 22,8%:

iptiQ-ը թվային B2B2C ապահովագրական ընկերություն է, որը հիմնադրվել է Swiss Re կողմից։ Ընկերությունը առաջարկում է կյանքի և ոչ կյանքի ապահովագրության պարզ և պատրաստի պրոդուկտներ և տրամադրում է հաճախորդների բազմալիքային փորձառություններ իր առաջադեմ նորարար թվային ապահովագրական հարթակի միջոցով: iptiQ

  • Աշխատում է ավելի քանի 50 խոշոր ապրանքանիշների հետ,
  • Ունի 900-ից աշխատակից ամբողջ աշխարհում,
  • Գործում է Եվրոպայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի 10+ երկրներում։

Swiss Re գրասենյակներ

Ընկերությունն ունի խոշոր գրասենյակներ Լոնդոնում, Կանադայում և շուրջ 25 երկրներում։ Գլխամասն արդեն 150 տարի գտնվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում` Campus Mythenquai անվանմամբ։ Campus Mythenquai-ն ներկայացնում է կապ անցյալի և ապագայի, ավանդույթի և արդիականության միջև: Սա Swiss Re-ի՝ անընդհատ թարմացնելու, փոփոխվող կարիքներին հարմարվելու և թարմ հեռանկարներ ստեղծելու կարողության ուժեղ ցուցադրությունն է:

Լոնդոնյան գրասենյակ

Լոնդոնյան գլխամասային գրասենյակը 40 հարկանի խոշոր  ֆինանսական կենտրոն է` The Gherkin անվանմամբ, իսկ նախկինում՝ Swiss Re Building, որը Լոնդոնի համայնապատկերի անբաժանելի մասն է կազմում։ Գտնվում է Լոնդոնի ֆինանսական կենտրոնում՝ City-ում։ Այն մշակվել է Swiss Re-ի կողմից և նախագծվել է ճարտարապետներ  Ֆոսթեր և Փարթնեսի կողմից։ Այն տրամադրում է   76 400 մետր տարածք ներառյալ գրասենյակները և մանրածախ տարածքը վերգետնյա հատվածում։ Շենքի առանձնահատկությունը նրա պատուհաններն են, որոնք բացվում են բնական օդափոխանակությունն ապահովելու համար։

Swiss Re Institute

Ընկերությունն ունի վերլուծական կենտրոն` SwissRe Institute, որը պարբերաբար հրապարակում է աշխարհում ապահովագրության վերաբերյալ վերլուծական հոդվածներ, նյութեր՝ Sigma Research անվանմամբ։ Օրինակ, 2023 թվականի հուլիսի 10-ին հրապարակվել է sigma 3/2023 - World insurance խմբագրությունը, ըստ որի 2023 թվականի համախառն ապահովագրավճարները կանխատեսվում են աճել 1,7%-ով, իսկ 2024-ին՝ 1,1%-ով։ ԱՄՆ-ն կմնա ամենամեծ շուկա ունեցող երկիրը՝ աշխարհի 43,7% մասնաբաժնով, Չինաստանը 10,3%, իսկ Միացյալ Թագավորությունը՝ 5,4% մասնաբաժիններով։

Այս հոդվածի հրապարակման պահին հրապարակված ամենավերջին sigma-ն հրապարակվել է Սեպտեմբերի 9-ին՝ Raising the bar անվանմամբ։ Ըստ վերլուծաբանների՝ 2022 թվականը 1980 թվականից սկսած ամենախիստ տարին է՝ երկրների դրամավարկային քաղաքականության տեսանկյունից։

Հետաքրքիր փաստեր

Swiss Re-ն Առևտրի Համաշխարհային Կենտրոնի (World Trade Center) հիմնական վերաապահովագրողն էր  սեպտեմբերի 11-ի հարձակումների ժամանակ։ Պատահարը հանգեցրեց դատական վեճի սեփականատիրոջ՝ Silverstein Properties-ի (մասնավոր,անշարժ գույքի զարգացման, ներդրումային և կառավարման ընկերություն ) և Swiss Re միջև: 2006 թվականի հոկտեմբերին Նյու Յորքի վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Swiss Re-ի՝ նշելով, որ երկվորյակ աշտարակների ոչնչացումը մեկ իրադարձություն էր, այլ ոչ թե երկու՝ սահմանափակելով ծածկույթը մինչև 3,5 միլիարդ դոլար: 

2009 թվականին Ուորեն Բաֆեթը ներդրեց 2,6 միլիարդ դոլար՝ որպես Swiss Re-ի սեփական կապիտալի ավելացման մի մաս, այն բանից հետո, երբ Swiss Re-ն 6 միլիարդ ֆրանկ կորցրեց իր ֆինանսական շուկայի գործառնություններում Համաշխարհային Ֆինանսական Ճգնաժամի (GFC) ժամանակ :

2023թ.-ի մայիսի 31-ին ընկերությունը գործարկել է վերականգնվող էներգիայի նոր կենտրոն, որը կղեկավարվի վերապահովագրողների ինժեներական բաժնի կողմից։ Կենտրոնն արդեն աջակցում է SWISS RE-ի ցամաքային քամու և արևային տեխնոլոգիաների տարածքում, որի նպատակն է «կանգնել հաճախորդների հետ ուս ուսի՝ էներգետիկ անցման միջոցով կառավարելու ռիսկերը»։

Վերաապահովագրության հսկա SWISS RE-ն և ավտոմոբիլային տեխնոլոգիական LUMINAR ընկերությունը սկսել են բավականին հետաքրքիր համագործակցություն։ Luminar-ը համաշխարհային ավտոմոբիլային տեխնոլոգիական ընկերություն է, որը սկիզբ է դնում տրանսպորտային միջոցների անվտանգության և ինքնավարության նոր դարաշրջանին: Վերջին տասնամյակի ընթացքում Luminar-ը կառուցել է առաջադեմ ապարատային և ծրագրային հարթակ՝ հնարավորություն տալու իր ավելի քան 50 արդյունաբերական գործընկերներին, ներառյալ համաշխարհային ավտոմոբիլային OEM-ների (Original Equipment Manufacturer) մեծամասնությունը: Վերջինս ստեղծել է LIDAR սենսորային միակ տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս 3-ից մինչև 5-րդ մակարդակի ինքնավար մեքենաների արտադրությունը: Ներկայումս մի քանի OEM-ներ (օրինակ՝ Volvo Cars, Nissan, Mercedes-Benz, Polestar, SAIC) օգտագործում են Luminar սենսորները՝ բարելավելու անվտանգությունը և ապահովելու ինքնավարությունը: Պարզ է դառնում, որ այսուհետ LUMINAR-ով հագեցած  մեքենաների տրանսպորտային միջոցներով պատահարների և փրկված մարդկանց կյանքերի կրճատումը կհանգեցնի ռիսկայնության մակարդակի և մեքենայի ապահովագրության արժեքի նվազեցմանը։ Այս համագործակցության նպատակն է հաստատել վթարների կանխարգելման հնարավորությունները, նվազեցնել ապահովագրական արժեքը ՝առաջ մղելով ավտոմոբիլային ապահովագրության էկոհամակարգը։

Author