Fitch. Եվրոպայի թոփ-4 վերաապահովագրողները հավատարիմ են մնում 2025-ի իրենց հանդուգն նպատակներին
Ըստ Fitch Ratings-ի՝ Եվրոպայի չորս խոշոր վերաապահովագրողները՝ Munich Re, Swiss Re, Hannover Re և SCOR-ը, շարունակում են փորձել իրականացնել իրենց 2025թ․նպատակները՝ չնայած վերջին վնասաբեր աղետներին, որոնց թվում են Կալիֆորնիայի հրդեհները։ Համաձայն Fitch Ratings-ի՝ ընկերություններին օգնում են անդերրայթինգային ուժեղ ցուցանիշները, գնագոյացման կարգապահությունը և վերաապահովագրության շուկայի բարենպաստ պայմանները։ Ընկերությունների կապիտալի ամուր դիրքերը և եկամտաբերության կայունությունը շարունակում են աջակցել նրանց երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրականացմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Reinsurance News article
Generali-ն վերադարձել է արժեթղթերի շուկա՝ €200 մլն վերաապահովագրական ծածկույթ ստանալով փոթորիկների և երկրաշարժերի դեմ
Իտալական Generali ապահովագրական ընկերությունը վերադարձել է ապահովագրական արժեթղթերի շուկա (Insurance-Linked Securities Market)`Lion Re Dac-ի միջոցով թողարկելով 200 մլն եվրո արժողությամբ աղետային պարտատոմսեր (catastrophe bond): Այս պարտատոմսը վերաապահովագրական ծածկույթ է տրամադրում Եվրոպայում՝ փոթորիկների և Իտալիայում՝ երկրաշարժերի դեպքում։ Թողարկումը ներառում է երկու դասի պարտատոմսեր, 125 մլն եվրո արժողությամբ «Class A» պարտատոմսեր՝ ծածկելով՝ և՛ փոթորիկները, և՛ երկրաշարժերը, ինչպես նաև 75 մլն եվրո արժողությամբ «Class B» պարտատոմսեր՝ ծածկելով միայն երկրաշարժերը։ Class A և Class B արժեթղթերը ներկայացնում են ռիսկի և եկամտաբերության տարբեր մակարդակներ։ Class A արժեթղթերը ունեն ավելի ցածր ռիսկ և ավելի ցածր եկամտաբերություն, քանի որ համարվում են ավելի ապահով ներդրողների համար, իսկ Class B-ն՝ չնայած բարձր ռիսկին, տալիս է ավելի մեծ եկամտաբերության հնարավորություն, սակայն կրում է զգալիորեն ավելի մեծ վտանգ՝ առաջինը կրելով կորուստները և մեծ աղետների դեպքում ռիսկի տակ դնելով ամբողջական գումարը։
Ընդհանուր հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Generali gets €200m of windstorm & quake reinsurance with return to ILS market
Generali-ն գրանցել է 8․6% գործառնական եկամտի աճ 1-ին եռամսյակում՝ շնորհիվ գույքային ապահովագրության բարձր եկամտաբերության
Generali-ն 2025 թվականի առաջին եռամսյակում ունեցել է տարվա հաջող մեկնարկ՝ գրանցելով շահույթի աճ 8.6%-ով, որի շնորհիվ կազմելով €2.1 միլիարդ։ Այս աճը հիմնականում պայմանավորված է եղել գույքի ապահովագրության ոլորտի բարձր արդյունքներով։ Այս սեգմենտը բերել է ավելի քան €1 միլիարդ շահույթ, մինչդեռ անցյալ տարի այդ ցուցանիշը եղել է €867 միլիոն։ Բացի այդ, ընկերությունը բարելավել է իր արդյունավետությունը, գրանցելով 89.7% կոմբինացված գործակից։ Չնայած ընդհանուր ապահովագրավճարները մնացել են անփոփոխ՝ կազմելով €26.5 միլիարդ, հատկանշական է, որ գույքի ապահովագրության ոլորտում արձանագրվել է ապ․ վճարների 8.6% աճ, ինչը հավասարակշռել է կյանքի ապահովագրության նկատվող 4.5% անկումը։ Անկախ այս անկումից, ընկերությունը ունեցել է ավելի քան 30% աճ նոր ներդրումների մեջ կյանքի ապահովագրության գծով, հատկապես Իտալիայում և Գերմանիայում։ Generali-ի ֆինանսական կայունության մակարդակընույնպես բարելավվել է՝ վճարունակության գործակիցը հասնելով 210%-ի։ Ընկերությունը հայտնում է, որ շարունակում է առաջ շարժվել իր 2025–2027 թթ․ նպատակներին հասնելու ուղղությամբ, որոնց թվում է շահույթի տարեկան 8–10% աճը։
Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Generali reports 8.6% rise in operating result for Q1’25 with strong P&C performance
Կյանքի ապահովագրության ոլորտը խթանում է ապահովագրական շուկայի աճը – Allianz
Insurance Business կայքի հոդվածում ներկայացված են Allianz Research-ի հետազոտությունները, համաձայն որոնց՝ 2024 թվականին գլոբալ ապահովագրական ոլորտը զգալի աճ է արձանագրել։ Աշխարհում ընդհանուր ապահովագրավճարների ծավալը աճել է 8․6%-ով՝ հասնելով 7․0 տրիլիոն եվրոյի, որի հիմնական շարժիչ ուժը եղել է կյանքի ապահովագրության ոլորտը։ Կյանքի ապահովագրության ոլորտում ապ․վճարները աճել են 10․4%-ով՝ հատկապես Հյուսիսային Ամերիկայում և Չինաստանում բարձր պահանջարկի շնորհիվ, ինչը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով և կենսաթոշակային ծրագրերի աճով։ Կյանքի ապահովագրությունը հաճախ ներառում է ներդրումային կամ խնայողական տարրեր, և ապահովագրական ընկերությունները այս գումարները ներդրում են հիմնականում պարտատոմսերում։ Երբ տոկոսադրույքները բարձրանում են, այդ ներդրումներից ստացված եկամուտը նույնպես աճում է, ինչը հնարավորություն է տալիս ընկերություններին առաջարկել ավելի շահավետ պայմաններով պայմանագրեր։ Սա էլ իր հերթին բարձրացնում է կյանքի ապահովագրության պահանջարկը, հատկապես այն երկրներում, որտեղ մարդիկ հետաքրքրված են երկարաժամկետ ֆինանսական կայունությամբ։ Գույքի ապահովագրության ապ.վճարները աճել են 7.7%-ով, իսկ առողջության ապահովագրությանը՝ 7.0%-ով, որը հատկապես ակնառու է Ասիայում՝ ապահովագրության ցածր ներթափանցման մակարդակի պատճառով։ Allianz-ը կանխատեսում է, որ առաջիկա տասնամյակում ապահովագրական ոլորտը կշարունակի աճել տարեկան միջինը 5.3%-ով, և կյանքի ապահովագրությունը կմնա այս աճի հիմնական շարժիչ ուժը։
Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ՝ Life sector drives momentum in insurance expansion – Allianz
Մեծ Բրիտանիայում եկամուտների պահպանման ապահովագրության պահանջարկը արագ աճում է, մինչդեռ մյուս ապահովագրական պրոդուկտների տենդենցը ոչ միանշանակ է – Swiss Re
Այս հոդվածում ներկայացված է Swiss Re-ի ուսումնասիրությունը՝ կապված Մեծ Բրիտանիայի անհատական ապահովագրական շուկայի հետ 2024 թվականին։ Հիմնական շեշտը դրվում է եկամուտների պահպանման ապահովագրության 18% աճի վրա, որը անձնական ապահովագրական պրոդուկտների մեջ ամենամեծ աճն է գրանցել։ Այս պահանջարկի աճը պայմանավորված է հանգամանքով, որ սպառողները մեծ ուշադրություն են դարձնում ֆինանսական անվտանգությանը՝ տնտեսական անորոշության և հիփոթեքային վարկերի վճարումների աճի հետ։ Չնայած եկամուտների պաշտպանության ապահովագրությունը զգալի աճ է գրանցել, այլ պրոդուկտների վաճառքները՝ օրինակ, կրիտիկական հիվանդությունների ապահովագրությունը՝ նվազել են։ Կյանքի ապահովագրության վաճառքը նույնպես նվազել է։ Զեկույցում նշվում է, որ տնտեսական գործոնները, այդ թվում՝ COVID 19-ի ժամանակ տրամադրված ցածր տոկոսադրույքով հիփոթեքների ժամկետի ավարտը, կարող են ազդել ապագայում եկամուտների պահպանման ապահովագրության պահանջարկի վրա։
Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ՝ UK income protection demand soars as other products show mixed trends – Swiss Re