Hannover Re-ն արձանագրել է 13% զուտ եկամտի աճ, երբ ընդհանուր եկամուտը կազմել է 13,3 մլրդ եվրո 2025-ի առաջին կիսամյակում։

Hannover Re-ն արձանագրել է ուժեղ ֆինանսական ցուցանիշներ 2025 թվականի առաջին կիսամյակում, որտեղ ընդհանուր եկամուտը աճել է մինչև 13․3 մլրդ եվրո, իսկ զուտ եկամուտը աճել է 13%-ով՝ կազմելով 1.3 մլրդ եվրո։ Այս արդյունքը արտացոլում է սեփական կապիտալի շահութաբերություն (Return on Equity) 23%-ով, որը զգալիորեն գերազանցում է ընկերության նպատակային ցուցանիշը։ Սա ցույց է տալիս, որ ընկերությունը բաժնետերերի միջոցներն օգտագործում է բավականին արդյունավետ՝ շահույթ ստեղծելու համար։ Աճին նպաստել են ինչպես Գույքի և պատահարների, այնպես էլ Կյանքի և առողջության վերաապահովագրական բիզնեսի բարձր ցուցանիշները։ Գույքի և պատահարների ապահովագրության գծով, չնայած տարվա սկզբին տեղի ունեցած զգալի աղետներից առաջացած կորուստներին, Hannover Re-ն կարողացել է պահել համակցված հարաբերակցության գործակիցը 88.4% մակարդակում։ Սա նշանակում է, որ հատուցումների գծով ծախսերը կազմել են ավելի քիչ քան վաստակած ապ․վճարների 90%-ը՝ թողնելով շահույթի համար լավ մարժա։

Կյանքի և առողջության բաժինը նույնպես ցուցաբերել է ուժեղ ցուցանիշներ՝ կայուն պահանջարկի և ռիսկերի ընտրության վերաբերյալ զգույշ մոտեցման շնորհիվ։ Ընկերությունը նաև ավելացրել է իր պահուստային միջոցները՝ հատկացնելով լրացուցիչ ֆոնդեր հնարավոր ապագա հատուցումների համար, ինչը արտացոլում է զգուշավոր ռազմավարության և երկարաժամկետ կայունության նկատմամբ կենտրոնացումը։ Ընդհանուր առմամբ, արդյունքները ցույց են տալիս Hannover Re-ի կարողությունը բալանսավորելու աճն ու շահութաբերությունը՝ միաժամանակ արդյունավետորեն կառավարելով ավելի բարդացող ռիսկային միջավայրը։

Ավելին իմանալու համար, կարդացեք այստեղ։

Munich Re-ն ճանապարհին է իր տարեկան նպատակին հասնելու համար՝ 2025 թվականի առաջին կիսամյակում գրանցելով 3․2 մլրդ եվրո արդյունք։

Munich Re-ն արձանագրել է ուժեղ արդյունքներ 2025թ․ առաջին կիսամյակում՝ արձանագրելով 3.2 մլրդ եվրո զուտ շահույթ, ինչը ընկերությանը հստակորեն պահում է իր տարեկան 6 մլրդ եվրո նպատակին հասնելու ուղու վրա։ Այս ցուցանիշին նպաստել են բոլոր բիզնես սեգմենտների ներդրումները։ Գույքի և պատահարների վերաապահովագրությունը, ինչպես նաև Global Specialty Insurance-ը հասել են ուժեղ համակցված հարաբերակցության գործակիցների, ինչը ցույց է տալիս, որ անդերրայթինգային կարգապահությունն և ռիսկերի կառավարումը մնում են արդյունավետ նույնիսկ բարդ պայմաններում։ Կյանքի և առողջության վերաապահովագրական բիզնեսը ևս ցուցաբերել է կայունություն՝ շնորհիվ կայուն պահանջարկի և լավ կառավարվող ռիսկերի, մինչդեռ ERGO-ն՝ Munich Re-ի առաջնային ապահովագրության դուստր ձեռնարկությունը, նպաստել է ընդհանուր արդյունքներին իր կայուն եկամուտներով: Ուժեղ ներդրումային եկամուտները նույնպես խթանել են շահութաբերությունը և օգնել փոխհատուցել արժութային տատանումների բացասական ազդեցությունները, հատկապես՝ ԱՄՆ դոլարի թուլացումը։ Ընկերությունը նաև օգտվել է պայմանագրերի վերակնքումներից, որոնք արտացոլում են բարենպաստ շուկայական պայմաններ և հնարավորություն են տալիս հետագա շահութաբեր աճի։ Ընդհանուր առմամբ, այս արդյունքները ցույց են տալիս, որ Munich Re-ն արդյունավետ է կառավարում ռիսկերը, օգտվում է ներկայիս ապահովագրական և վերաապահովագրական շուկաների առաջարկած հնարավորություններից և հստակ ուղի է պահպանում իր ամբողջ տարվա ֆինանսական նպատակի իրականացման համար։

Ավելի մանրամասն, կարդացեք այստեղ։

AXA-ը ձեռք է բերում իտալական MGA Prima-ին

AXA-ն հայտարարել է, որ գնելու է Prima-ի բաժնետոմսերի 51%-ը, որը Իտալիայի առաջատար կառավարող գլխավոր գործակալներից է` մասնագիտացված ուղղակի ապահովագրության մեջ։ Հիմնադրված 2015թ․-ին և տեղակայված Միլանում՝ Prima-ն դարձել է կարևոր դերակատար Իտալիայի մանրածախ ավտոապահովագրության շուկայում՝ գրավելով մոտ 10% շուկայի բաժին և 2024թ․-ին ապահովելով 1.2 մլրդ եվրո ապ․վճար։ Գործարքը, որը գնահատվում է 500 մլն եվրո, կուժեղացնի AXA-ի դիրքերը իտալական ավտոապահովագրության ոլորտում և կբարելավվի նրա ուղղակի վաճառքի կարողությունները ամբողջ Եվրոպայում։ Prima-ի զարգացած տեխնոլոգիական հարթակը և տվյալների վերլուծության հնարավորությունները ապահովել են արդյունավետ գործունեություն, ինչի վկայությունն է 2024թ․ գրանցած 90% համակցված հարաբերակցության գործակիցը։ Գործարքը ներառում է նաև AXA-ի համար հնարավորություն՝ ապագայում գնել մնացած 49% բաժնեմասը՝ կախված Prima-ի արդյունավետությունից։ Գործարքի ավարտը սպասվում է 2025թ․ վերջում՝ կարգավորող մարմինների հավանությունից հետո։

Ավելին կարող եք կարդալ այստեղ։

AXA XL-ի ապ․վճարները 2025 թվականի առաջին կիսամյակում աճել են 6%-ով մինչև 34 մլրդ եվրո

2025 թվականի առաջին կիսամյակում AXA XL-ը՝ AXA-ի Գույքի և պատահարների և հատուկ ռիսկերի ստորաբաժանումը, արձանագրել է ապահովագրական և այլ եկամուտների գծով 6% աճ՝ հասնելով 34.1 մլրդ եվրոյի։ Այս աճին նպաստել են վերաապահովագրական բիզնեսի 11% բարձրացումը, կոմերցիոն ապահովագրական գծերի 5% աճը և անձնական ապահովագրությունների 7% աճը, ինչը վկայում է բարձր պահանջարկի մասին մի քանի ոլորտներում։ Ընդհանուր առմամբ, AXA Group-ի ապահովագրական և այլ գծով եկամուտները աճել են 7%-ով՝ կազմելով 64.3 մլրդ դրամ, իսկ հիմնական շահույթը աճել է 5%-ով՝ հասնելով 4.5 մլրդ եվրոյի, ինչը ցույց է տալիս կայուն գործառնական արդյունքներ։ Միևնույն ժամանակ զուտ եկամուտը փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 3.9 մլրդ եվրո՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 մլրդ եվրոյի համեմատ, հիմնականում արժութային փոխարժեքների բացասական ազդեցության պատճառով։ Այնուամենայնիվ, մեկ բաժնետոմսի հաշվով հիմնական շահույթը աճել է 8%-ով՝ կազմելով 2.03 եվրո՝  պայմանավորված ավելի բարձր շահույթով, բաժնետոմսերի վերագնումների դրական ազդեցությամբ և ֆինանսական ծախսերի կրճատմամբ։ Այս արդյունքները վկայում են AXA-ի շարունակական կարողության մասին՝ զարգացնելու բիզնեսը, պահպանելու շահութաբերությունը և արդյունավետ կառավարելու գործառնական ու ֆինանսական գործոնները բարդ շուկայական միջավայրում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք այստեղ։

Ավիացիոն կորուստների ակտիվությունը կարող է հանգեցնել շուկայի խստացմանը մինչև չորրորդ եռամսյակ՝ հայտարարում է Howden-ը:

Ավիացիոն ապահովագրական շուկան, որը 2025 թվականին մեծամասամբ կայուն էր, այժմ ցույց է տալիս լարվածության նշաններ․ մի շարք ծանր հետևանքներով վթարներ խարխլել են վստահությունը։ Տարվա սկզբին վերաապահովագրողները լավատես էին․ գներն էլ կայուն էին, իսկ մրցակցությունը պահում էր պայմանները համեմատաբար բարենպաստ։ Սակայն իրավիճակը սկսեց փոխվել մի քանի խոշոր ավիավթարներից հետո։ Հունվարին American Airlines-ի միջադեպը մտահոգություններ առաջացրեց, իսկ ընդամենը մի քանի ամիս անց՝ հունիսին, Air India-ի կործանարար վթարը դարձավ վերջին տարիների ամենախոշոր կորուստներից մեկը։ Ըստ կանխատեսումների՝ դրա հատուցումները կգերազանցեն 400 միլիոն դոլարը։ Բացի այդ, ոլորտը դեռևս բախվում է Jeju Air-ի վթարի չկարգավորված ծախսերին, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտությունից բխող ռիսկերին, որոնք շարունակում են ծանրանալ ապահովագրողների վրա։ Այս անսպասելի կորուստները նշանակում են, որ վերաապահովագրողները՝ որոնք ապահովագրական ընկերություններին տրամադրում են լրացուցիչ ֆինանսական պաշտպանություն, կանգնած են ավելի մեծ ծախսերի առաջ, քան սպասվում էր։ Howden-ի գնահատմամբ՝ այս զարգացումները ամենայն հավանականությամբ կբերեն ավիացիոն ապահովագրական շուկայի «խստացման»-ը 2025 թվականի չորրորդ եռամսյակում։ Շուկայի խստացումը նշանակում է ապահովագրավճարների բարձրացում, պայմանագրերի խստացում և ապահովագրողների ավելի ընտրողական մոտեցում այն ռիսկերին, որոնք պատրաստ են ծածկել։ Գործնականում սա նշանակում է, որ ավիաընկերությունները և ավիացիոն ընկերությունները 2026-ին կարող են բախվել ավելի բարձր ապահովագրական ծախսերի և խստացված պայմանների, ինչը կազդարարի տարվա սկզբին գործող ավելի «փափուկ» և մրցակցային շուկայից անցում դեպի ավելի խիստ միջավայր։

Կյանքի և առողջության ապահովագրության եկամուտները մնում են կայուն Եվրոպայի 4 մեծ վերաապահովագրական ընկերությունների համար, ըստ Fitch-ի տվյալների:

2025 թվականի առաջին կեսին Եվրոպայի չորս խոշորագույն վերաապահովագրող ընկերությունները՝ Swiss Re-ն, Munich Re-ն, Hannover Re-ն և SCOR-ը, ցուցաբերեցին կայուն և հուսալի արդյունքներ Կյանքի և առողջության (L&H) վերաապահովագրության բիզնեսում։ Fitch Ratings վարկանիշային գործակալության տվյալներով՝ այս կայունությունը պայմանավորված է նրանով, թե ինչպես են այս ընկերությունները կառավարում երկարաժամկետ պայմանագրերը. նրանք եկամուտները աստիճանաբար հաշվառում են այն պահուստներից, որոնք ձևավորվել էին դեռ պայմանագրերի կնքման պահին։ Այս մոտեցումը դարձնում է նրանց շահույթն ավելի կանխատեսելի և քիչ խոցելի կարճաժամկետ տատանումների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, ընկերությունների մեծ մասը բարելավել է իր շահութաբերությունը նախորդ տարվա համեմատ, սակայն SCOR-ը դեռ հասնում է մյուսներին՝ պայմանավորված 2024-ին իր պահուստներում կատարած ճշգրտումներով, որոնք ժամանակավորապես նվազեցրել էին նրա շահութաբերության մակարդակը։ Munich Re-ն ու Hannover Re-ն գրանցել են մի քանի խոշոր հատուցումների դեպքեր, սակայն դրանց ընդհանուր ազդեցությունը սահմանափակ է եղել։ Այն փաստը, որ չորս վերաապահովագրողներն էլ կարողացել են պահպանել ուժեղ եկամուտներ՝ նույնիսկ գլոբալ անորոշության պայմաններում, ընդգծում է Կյանքի և առողջության վերաապահովագրության ճկունությունն ու կարևորությունը ֆինանսական կայունություն ապահովելու գործում։

Author