Վրաստանում օտարերկրացիների (մարդկանց, ովքեր չեն հանդիսանում Վրաստանի ռեզիդենտ)  պարտադիր ճանապարհորդության ապահովագրության ներդրման մասին քննարկումները սկսել են 2019 թվականին։ Ըստ Վրաստանի ապահովագրողների միության ղեկավար Դեվի Խեչինաշվիլիի, դեպի Վրաստան զբոսաշրջիկների մեծ հոսքն առանց ապահովագրության պետք է լինի պարտադիր և ունենա որոշակի սահմանաչափ։ Առանց ապահովագրության զբոսաշրջիկների մուտքը հանգեցնում է նրան, որ արտակարգ դեպքերում պետությունը պարտավոր է անվճար սպասարկել ապահովագրություն չունեցող զբոսաշրջիկներին, ինչը զգալի ազդեցություն է ունենում պետական բյուջեի վրա։

Ըստ Վրաստանի Զբոսաշրջության մասին օրենքի 12-րդ հոդվածի՝ 2026 թվականի հունվարի 1-ից սկսած Վրաստան մուտք գործելիս պարտադիր է ունենալ ճանապարհորդության ապահովագրություն Վրաստանում գտնվելու ամբողջ ընթացքում։ Այսինքն, եթե օտարերկրացին այցելելու է Վրաստան դեկտեմբերի 31-ին, այնուամենայնիվ պետք է ունենա ապահովագրություն։ Նոր պահանջը նպատակ ունի ապահովել պատշաճ բժշկական ծառայությունների հասանելիություն և նվազեցնել ծախսերը ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում։

Անձնագրային հսկողության աշխատակիցները կարող են պահանջել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։ Եթե ապահովագրությունը ձեռք է բերվել առցանց տարբերակով, այնուամենայնիվ խորհուրդ է տրվում ունենալ պատճենված տարբերակը՝ սահմանին խնդիրներից խուսափելու համար։

Պարտադիր պահանջներ, որոնք պետք է բավարարվեն
Ապահովագրական փաթեթը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին․

Ապահովագրական ծածկույթի տեսակՆկարագրությունՄինիմալ սահմանաչափ USD $Մինիմալ սահմանաչափ EUR €
Ամբուլատոր բուժօգնությունԱնհետաձգելի բժշկի ընդունելություններ և դեղորայք  $ 5,000€ 4,700
Ներհիվանդանոցային (ստացիոնար) բուժումՎիրահատություններ և հիվանդանոցային գիշերակաց$ 30,000€ 28,500
Հավելյալ ծառայություններՊարտադիր է սպորտով զբաղվելիս  

Եթե անձը պլանավորում է զբաղվել սպորտով, պետք է ապահովագրվել նաև սիրողական սպորտաձևերով և վտանգավոր հոբբիներով զբաղվելու արդյունքում առաջացած պատահարներից: Սիրողական սպորտաձևերի կամ վտանգավոր հոբբիների օրինակներ են լեռնադահուկային սպորտը, սերֆինգը, ռաֆթինգը, ձիավարությունը, լեռնագնացություն և այլն։ Այս դեպքերում անհրաժեշտ է ձեր ապահովագրական փաթեթի մեջ ավելացնել «Վտանգավոր սպորտ» հավելումը։

ՏՈԻԳԱՆՔ


Սահմանին վավեր ապահովագրություն չներկայացնելը կարող է հանգեցնել հետևյալ տուգանքների․

Ստանդարտ․ 300 լարիի չափով առաջին խախտման համար, որը համարժեք է 44,000 դրամին։
Ուշ վճարում․ Եթե տուգանքը չի վճարվում 30 օրվա ընթացքում, այն կարող է ավելանալ մինչև 900 լարի կամ 130,000 դրամ։
Արտաքսման վտանգ․ կրկնվող խախտումները կարող են հանգեցնել արտաքսման և ապագայում Վրաստան մուտք գործելու արգելքի։

Որտեղ գնել

1․Տեղական ապահովագրողներ Հայաստանում
Հնարավոր է գնել ճանապարհորդության ապահովագրություն Հայաստանի Հանրապետությունում գտնվող լիցենզավորված ապահովագրական ընկերություններից։
Պահանջ․ Փաստաթուղթը պետք է լինի անգլերեն (կամ վրացերեն) և հստակ նշի պահանջվող նվազագույն սահմանաչափը։

2․Մուտքի պահին (Օդանավակայաններ և սահմանային անցակետեր)
Հնարավոր է գնել ապահովագրություն մուտքի կետերում՝ օրինակ՝ Թբիլիսիի օդանավակայանում կամ ցամաքային սահմանային անցակետերում։
Ուշադրություն: Սա ժամանակ է պահանջում (երկար հերթեր), առաջարկվող ծածկույթի տարբերակները շատ սահմանափակ են (հաճախ առանց սպորտային ծածկույթի), և գները սովորաբար 30–40% բարձր են՝ համեմատած առցանց գնման հետ։ Խիստ խորհուրդ ենք տալիս մեկնել նախապես պատրաստված։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ


ՀՀ-ում միջինում որքա՞ն արժի այս ապահովագրությունը։
Սկսած 500 – 1,260 դրամից՝ կախված ապահովագրական ընկերությունից։

Պատահարի դեպքում ի՞նչ պետք է անեն զբոսաշրջիկները։
Եթե Ձեզ հետ որևէ դեպք է պատահել, պետք է անհապաղ կապ հաստատել ապահովագրական պայմանագրում նշված հեռախոսահամարով և հայտնել հետևյալ տեղեկությունները՝

  • անուն, ազգանուն․
  • վկայագրի համար․​
  • անհրաժեշտ օգնության բնույթը․
  • գտնվելու վայրը և հետադարձ կապի հեռախոսահամար․

Ընկերության աշխատակիցը Ձեզ կուղղորդի հետագա գործողություններում։

Եթե մեկնում եմ Վրաստան որպես տրանզիտ երկիր, արդյո՞ք պետք է ապահովագրություն։
Այո, եթե գնում եք Ռուսաստան ցամաքային ճանապարհով, հատելով Վրաստանի սահմանը պետք է ունենալ ապահովագրություն։ Եթե որպես տրանզիտ ծառայելու է Վրաստանի միջազգային օդանավակայաններից որևէ մեկը, ապա չեք կարող լքել օդանավակայանի տրանզիտ գոտին առանց ապահովագրության։

Որքա՞ն է սովորաբար տևում օնլայն տարբերակով ապահովագրություն ձեռք բերելը։
Ապահովագրությունը կարող եք ձեռք բերել 5 րոպեների ընթացքում ապահովագրական ընկերությունների կայքերից և բջջային հավելվածներից (եթե առկա է)։ Եթե չունեք հավելված, սակայն ցանկանում եք ձեռք բերել ապահովագրությունը հավելվածի միջոցով, ապա անհրաժեշտ է գրանցվել հավելվածում, որը ձեզնից կխլի ընդամենը 2 րոպե։

Ինչպե՞ս կնքել պայմանագիր։
Ապահովագրական ընկերություններ կայքերի, բջջային հավելվածների, ինչպես նաև գրասենյակներում կամ գործակալների՝ այդ թվում տուրիստական գործակալությունների միջոցով։

Եթե արդեն Վրաստանում եմ և լքելու եմ Վրաստանի տարածքը օրենքը ուժի մեջ մտնելուց հետո (հունվարի 1-ից հետո), կարո՞ղ եմ կնքել ապահովագրություն։
Ոչ, ապահովագրությունը պետք է կնքել մինչև ուղևորության երկիր՝ այս պարագայում Վրաստան ժամանելը։

Եթե ունեմ ճանապարհորդական ապահովագրություն, որը ծածկում է ամբողջ աշխարհը, արդյո՞ք պարտադիր է ձեռք բերել առանձին ապահովագրել միայն Վրաստան այցի համար։
Ոչ, եթե ունեք ճանապարհորդության ապահովագրություն, որը ծածկում է ամբողջ աշխարհը, առանձին ապահովագրություն Վրաստանի համար հարկավոր չէ։

Արդյո՞ք կա չհատուցվող գումար (ֆրանշիզա) ճանապարհորդության ապահովագրության համար թե՞ ոչ։
Ոչ, ճանապարհորդական ապահովագրության համար չհատուցվող գումար չկա։

Եթե մեկնելու եմ դեկտեմբերի 30-ին կամ 31-ին, արդյո՞ք պետք է ապահովագրություն։
Այո, եթե հունվարի 1-ի դրությամբ գտնվում եք Վրաստանի տարածքում, ապահովագրությունը պարտադիր է։


Mandatory Travel Insurance for Georgia (2026 Entry Rules & Fines). (2025, December 10). https://friendly.ge/en/travel-insurance-georgia
GEORGIA: mandatory insurance of tourists is required to protect the state healthcare system – Georgia – (n.d.). https://www.xprimm.com/GEORGIA-mandatory-insurance-of-tourists-is-required-to-protect-the-state-healthcare-system-articol-47-14131.htm
Mandatory medical insurance for entry into Georgia from 2026: what is known at this point. (n.d.). ESPERO.ge. https://espero.ge/articles/en/mandatory-medical-insurance-for-entry-into-georgia-from-2026-what-is-known-at-this-point.html

Author