Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերն ու վնասվածքները շարունակում են մնալ լուրջ խնդիր ամբողջ աշխարհում և ներկայացնում են աշխարհում 5-29 տարեկան մարդկանց մահացության գլխավոր պատճառը։ Մոտավորապես 1,35 միլիոն մարդ ամեն տարի զոհվում է ավտովթարների հետևանքով։ Դա նշանակում է, որ միջին հաշվով մահացու վթարներն օրական մոտավորապես 3700 մահվան պատճառ են դառնում: Լրացուցիչ 20-50 միլիոն մարդ միայն վիրավորվում են ամեն տարի ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, իսկ մոտ 2 միլիոն վարորդ մշտապես հաշմանդամ է մնում:

Մահվան ելքով վթարները զբաղեցնում են մահվան 8-րդ հիմնական պատճառները և կազմում են ամբողջ աշխարհում մահացությունների 2,2%-ը: Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը ճանապարհատրանսպորտային վնասվածքները կդառնան մահացության հինգերորդ պատճառը:

Այս պատահարների բոլոր մահերի մոտ 73% տեղի է ունենում 25 տարեկանից ցածր երիտասարդ տղամարդկանց մոտ, ովքեր գրեթե 3 անգամ ավելի շատ հավանականություն ունեն ավտովթարների հետևանքով զոհվելու, քան երիտասարդ կանայք:

Ճանապարհային վթարները և դրանց զոհերը առանձին երկրների վրա արժենում են իրենց տարեկան ՀՆԱ-ի մոտավորապես 3%-ը: ՃՏՊ-ները ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին տարեկան արժենում են 65 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է զարգացման աջակցության ընդհանուր գումարը: 2022 թվականին աշխարհում վերանորոգվող մեքենաների միջին գնահատականը բարձրացել է 8,3%-ով՝ հասնելով միջինում 1․500․000 ՀՀ դրամի։ Այս բավականին բարձր ցուցանիշը կապված է տարբեր գործոնների հետ՝ մասնավորապես պահետստամասերի և աշխատուժի թանկացման հետ։

Համաձայն 2005-ից 2007 թվականներին անցկացված Ավտովթարների Պատճառների Ազգային Հետազոտության՝ նպատակ ունենալով բացահայտել տրանսպորտային միջոցների վթարի պատճառ հանդիսացող կարևոր գործոնները, վթարների միայն 10%-ից պակասն է պայմանավորված մեքենայի թերություններով, շրջակա միջավայրով կամ անհայտ պատճառներով: Այլ կերպ ասած, ավտովթարի զոհերի ավելի քան 90%-ը բխում է մեքենան շահագործողի սխալից: Մահվան հետևանքով վթարների ամենատարածված պատճառներն են ալկոհոլի ազդեցության ներքո մեքենա վարելը (28%) և արագության գերազանցումը (26%)։

Եվս մեկ ցուցանիշ ցույց է տալիս, որ 7 հոգուց 1-ը չի կապում իր ամրագոտին մեքենա վարելիս։ Անվտանգության գոտիների օգտագործումը 50%-ով նվազեցնում է լուրջ վնասվածքների, իսկ մահվան վտանգը՝ 45%-ով։ Մարդիկ, ովքեր ամրագոտի չեն կապում, 30 անգամ ավելի հավանական է, որ վթարի դեպքում դուրս կցատկեն մեքենայից:

Մահվան ելքով ավտովթարների մոտ 57%-ը կապված է միայն մեկ մեքենայի հետ, իսկ 43%-ը տեղի է ունենում ճանապարհատրանսպորտային բախման հետևանքով:

Այս բոլոր ցուցանիշները հաշվի առնելով կարելի է եզրակացություն կայացնել, որ տարեց-տարի ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը ավելանում է, իսկ իրենց իսկ կրած վնասները կարող են լինել բավականին թանկարժեք, թե՛ մարդկանց կյանքի և առողջության համար, թե՛ նրանց ֆինանսական կարգավիճակի համար։ Խուսափելու այսպիսի վնասների կրումը, ահա 10 ճանապարհային անվտանգության խորհուրդներ InsureBusiness-ի ընկերության կողմից՝

  • Մի՛ օգտագործիր բջջային հեռախոսը մեքենա վարելիս, այդ թվում՝ խոսել, ձայնագրել ձայնային հաղորդագրություն, ուղարկել sms, և այլն,
  • Օգտագործի՛ր նաև մեքենայի ետևի ամրագոտիները,
  • Երբեք մի՛ վարի մեքենան ալկոհոլի ազդեցության ներքո
  • Պաշտպանված եղի՛ր ԿԱՍԿՈ ապահովագրությամբ՝ խուսափելու ապագա ֆինանսական անկայունությունից,
  • Փորձիր վարել ավելի դանդաղ։ 56 կմ/ժ արագությունով երթևեկող մեքենան երկու անգամ ավելի հավանակ է մահացու վնաս հասցնել հետիոտնին, քան 48 կմ/ժ արագությունով երթևեկող մեքենան,
  • Դադա՛ր տուր, եթե հոգնածություն ես զգում,
  • Երեխաները հաճախ իմպուլսիվ են գործում, լրացուցիչ ուշադրություն ցուցաբերիր այն վայրերում, որտեղ նրանք կարող են մոտակայքում լինել,
  • Մանկական նստատեղերը պետք է պատշաճ կերպով տեղադրվեն և ստուգվեն յուրաքանչյուր ուղևորությունից առաջ,
  • Պահպանի՛ր մեքենաների միջև բավականաչափ հեռավորությունը։