Հաճախ կիրառվող եզրույթներ
Ապահովագրական արժեք
Գույքի ապահովագրության դեպքում՝ ապահովագրության օբյեկտի շուկայական արժեքը։
Ապահովագրական բրոքեր
ՀՀ տարածքում ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող առևտրային կազմակերպություն:
Ապահովագրական գործակալ
ՀՀ տարածքում ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու համար Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալի ռեգիստրում հաշվառված անձ:
Ապահովագրական գործակալի գործունեություն
Անձի կողմից մեկ կամ մի քանի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների անունից և հաշվին ապահովագրական միջնորդային գործունեության իրականացում։
Ապահովագրական գումար
Ապահովագրական գումարն ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափն է:
Ապահովագրական հատուցում
Ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է՝ դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
Ապահովագրական միջնորդային գործունեություն
Երրորդ անձի կողմից ապահովագրողի (վերաապահովագրողի) և ապահովադիրների միջև ապահովագրական հարաբերությունների հաստատմանը, նրանց միջև ապահովագրության պայմանագրի կնքմանը դրդող, նպաստող, աջակցող կազմակերպչական, փաստացի և իրական գործունեությունների իրականացում, մասնավորապես Ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստման աշխատանքների իրականացում, այդ թվում` նաև, ապահովագրական խորհրդատվության իրականացում Ապահովադիրների համար:
Ապահովագրական պատահար
Ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավոր է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցումը:
Ապահովագրական ռիսկ
Ապահովագրական ռիսկը առաջանակու որոշակի հավանականությամբ և պատահականությամբ ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքով առաջացող վնասի հնարավոր մեծությունն է:
Ապահովագրական տարածք
Պայմանագրով նշված այն աշխարհագրական տարածքը, որի սահմաններում գործում է ապահովագրական պայմանագիրը։
Ապահովագրավճար
Ապահովագրավճարը ապահովագրության պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին հնարավոր ապահովագրական հատուցման դիմաց վճարվելիք գումարն է:
Ապահովագրող
Ապահովագրական ըներություն կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության` ՀՀ տարածքում գործող մասնաճյուղ:
Ապահովագրության օբյեկտ
Ապահովագրության օբեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են:
Ապահովագրված անձ
Ապահովագրված անձը այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պատահարի առարկա։
Ապահովադիր
Ապահովագրողի հետ Ապահովագրության պայմանագիր կնքած ֆիզիկական կամ իրավաբանական անձը։
Դժբախտ պատահար
Հանկարծակի, կարճաժամկետ արտաքին ներգործությունը, որը բերում է Ապահովագրության օբյեկտի վնասմանը կամ ոչնացմանը:
Ենթասահմանաչափ
Ենթասահմանաչափը՝ ապահովագրական ծածկույթի գումարի սահմանափակում է, որը բավարար է որոշակի վնասները ծածկելու համար: Ենթացահմանաչափը մի մասն է, այլ ոչ թե լրացում է սահմանաչափի, որը հակառակ դեպքում կարող է կիրառվել որպես կորուստ։
Ընդհանուր ապահովագրություն
Այն ապահովագրական պայմանագրերը, որոնք չեն ներառվում կյանքի ապահովագրության սահմանման մեջ, համարվում են ընդհանուր կամ ոչ կյանքի ապահովագրության տարատեսակ։
Իրական վնաս
Ապահովագրական պատահարի արդյունքում ծագած ծախսերը կամ այն ծախսերը, որոնք անձը, ում իրավունքը խախտվել է, կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքի վերականգման համար` կապված ապահովագրության օբյեկտի կորստի կամ վնասվածքի հետ։
Լրիվ ապահովագրություն
Երբ ապահովագրական գումարը հավասար է ապահովագրության օբյեկտի ապահովագրական արժեքին։
Կյանքի ապահովագրություն
Ապահովագրական պայմանագրի տեսակ, որի պարագայում ապահովագրավճարի դիմաց՝ ապահովագրողը պարտավորվում է հատուցում կատարել շահառուներին՝ ապահովադրի մահվան դեպքում։
Շահառու
Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում, ապահովագրական հատուցում ստանալու իրավունք ունեցող անձը։
Ոչ լրիվ համամասնական ապահովագրություն
Երբ ապահովագրական գումարը սահմանված է ապահովագրության օբյեկտի ապահովագրական արժեքի գումարից պակաս, որի դեպքում վնասը հատուցվում է մասնակի՝ ապահովագրական գումարի և ապահովագրական արժեքի հարաբերությանը համամասնորեն։
Ոչ համամասնական ապահովագրություն
Երբ ապահովագրական գումարը կարող է սահմանվել առավելագույնը ապահովագրության օբյեկտի շուկայական արժեքի չափով, սակայն հատուցման իրականացման ժամանակ ապահովագրական արժեքի և ապահովագրական գումարի հարաբերակցությունը հաշվի չի առնվում. ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում ապահովագրության օբյեկտին հասցված ամբողջ վնասը` նվազեցրած չհատուցվող գումարի չափով։
Ոչ պայմանական չհատուցվող գումար
Ապահովագրողը Պայմանագրով սահմանված չհատուցվող գումարի չափով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց (ապահովագրական հատուցումը նվազեցվում է չհատուցվող գումարի չափով)։
Չհատուցվող գումար
Ապահովադրի մասնակցության չափը ապահովագրական պատահարի արդյունքում պատճառված վնասի հատուցմանը, որը սահմանվում է Պայմանագրով կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի կամ այլ մեծության նկատմամբ տոկոսադրույքի տեսքով:
Պայմանական չհատուցվող գումար
Ապահովագրողը ազատվում է ապահովագրական հատուցում վճարելու պարտականությունից, եթե ապահովագրական պատահարի արդյունքում պատճառված վնասի չափը չի գերազանցում կամ հավասար է Պայմանագրով սահմանված չհատուցվող գումարի չափին և պարտավոր է վճարել վճարման ենթակա ապահովագրական հատուցումն ամբողջությամբ, եթե վճարման ենթակա ապահովագրական հատուցման գումարը գերազանցում է չհատուցվող գումարի չափը։
Սուբրոգացիա
Ապահովագրողի իրավունքն է, որոշ հանգամանքներով դեպքում ապահովագրական պայմանագրի շահառուից կամ երրորդ կողմից հետ պահանջելու կատարված ապահովագրական հատուցումը։
Վաստակած ապահովագրավճար
Վնաս
Ընտրված կանոններում ապահովագրական ռիսկերի համակցություն։
Վնաս Գնահատող
Ապահովագրական օբյեկտին հասցված վնասի գնահատումն իրականացնող փորձագետ, որն ունի համապատասխան մարմնի կողվից տրված որակավորման վկայական։
Վնասաբերություն
Տուժած անձինք
Անձինք, ովքեր ապահովագրական պատահարի հետևանքով իրենց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված, ինչպես նաև կերակրողի կորստի, հուղարկավորության ծախսերի հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեն՝ համաձայն ՀՀ օրենսդրության:
Համաձայնեցված Հայտարարագիր
Փաստաթուղթ է, որը ապահովագրական պատահարի կողմերը կարող են լռացնել՝ հատուցման գործընթացի արագացման, ինչպես նաև Ճանապարհային Ոստիկանության և Ապահովագրական գործակալի չներգրավման նպատակով։ Հայտարարագիրը կարող է կիրառվել, եթե՝ կողմերից մեկը ընդունում է իր մեղավորությունը ինչպես նաև՝ պատահարի հետևանքով պատճառված վնասը չի գերազանցում Երևան քաղաքում լինելու դեպքում ՝ 200,000 ՀՀ դրամը, իսկ Երևանից դուրս՝ 100,000 ՀՀ դրամը։
Հայաստանի Ապահովագրողների Բյուրո
Պետության կողմից օրենքով ճանաչված ինքնակարգավորվող կազմակերպություն, որի գործունեության նպատակներն են՝ տուժած անձանց շահերի պաշտպանությունը, ինչպես նաև ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը:
VIN Կոդ
Ավտոմեքենայի նույնականացման համար, որն ավտոմեքենա արտադրող ընկերություններւ օգտագործում են շարժիչով մեքենաների, մոտոցիկլետների, սկուտերների և մոպեդների նույնականացման համար՝ համաձայն ISO 3833 ստանդարտի։
Լիազորված վարորդ
Ֆիզիկական անձ, ով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ապահովագրության պայմանագրով իրավունք ունի վարելու ապահովագրված տրանսպորտային միջոցը:
Ճանապարհատրանսպորտային պատահար
Պատահար, որը ծագում է ընդհանուր օգտագործման ճանապարհներով ՏՄ-ի շահագործման ընթացքում և/կամ դրա մասնակցությամբ, որի արդյունքում վնաս է հասցվում մարդկանց կյանքին, առողջությանը, ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց գույքին, ապահովագրված ՏՄ-ին կամ այլ ՏՄ-ին։
Տրանսպորտային միջոցներ
Ճանապարհներով մարդկանց, բեռները կամ դրանց ամրակցված սարքավորումները փոխադրելու, ինչպես նաև ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար նախատեսված մեքենաներ, որոնք գործարկվում են շարժիչով, որի աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր.սմ-ը, կամ որոնց առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը։
Ամբուլատոր բուժօգնություն
Բժշկական ծառայությունների ստացում արտահիվանդանոցային պայմաններում։
Անհետաձգելի բուժօգնություն
Բուժօգնություն, որը ցուցաբերվում է կյանքի համար վտանգ ներկայացնող հանկարծահաս սուր հիվանդությունների, վիճակների, քրոնիկ հիվանդությունների՝ կյանքի համար վտանգ ներկայացնող սրացումների դեպքում, որոնք այդ պահին պահանջում են անհետաձգելի բժշկական միջամտությունների իրականացում:
Շտապ բուժօգնություն
Բուժօգնություն, որը ցուցաբերվում է կյանքի համար բացահայտ վտանգի նշաններ չունեցող հանկարծահաս սուր հիվանդությունների, վիճակների, քրոնիկ հիվանդությունների սրացումների դեպքում, որոնք տվյալ պահին պացիենտի կյանքի համար բացահայտ վտանգի նշաններ չունեն:
Պլանային բուժօգնություն
Բուժօգնություն, որը ցուցաբերվում է նախապես պլանավորելով, տվյալ պահին մարդու կյանքին վտանգ չսպառնացող, անհետաձգելի կամ բուժօգնություն չպահանջող հիվանդությունների կամ վիճակների դեպքում, և որի հետաձգումը որոշակի ժամկետով չի հանգեցնի պացիենտի վիճակի վատթարացմանը, առողջությանը և կյանքին վտանգ սպառնալուն:
Ստացիոնար բուժօգնություն
Բժշկական ծառայությունների ստացում ներհիվանդանոցային պայմաններում։
Ցերեկային ստացիոնար ծառայություններ
Բուժօգնության տեսակ, որի պարագայում չի պահանջվում 24 ժամյա բժշկի հսկողություն կամ ապահովագրված անձի 24 ժամ գտնվելը հիվանդանոցում։
Ապահովագրված բերք
Ապահովագրական պայմանագրի մեջ նշված բերք, որն աճեցվում է Ապահովադրի կամ վարձակալի կողմից։
Արտադրական Ծախս
Բերքի աճեցման համար կատարված ծախսերի, ինչխիսիք են տնկիի, պարարտանյութի, վառելանյութի, թունաքիմիկատների, ոռոգման, աշխատուժի արժեքի ընդհանուր գումարը, բերքի աճեցման համար անհրաժեշտ այլ ծախսեր։
ԳԱԱԳ
«Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպություն։
Շուկա
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ
Կայք ՝ www.ingoarmenia.am
Հիմնադրում ՝ 1997
Բաժնետերեր ՝ «Ինվեստ-Պոլիս» ԲԸ 75.00%; Լևոն Ալթունյան 25.00%
Համախառն ապահովագրավճարներ (2019) ՝ 13,367 մլն ՀՀ դրամ
Շահույթ (2019) ՝ 270 մլն ՀՀ դրամ
Ակտիվներ (2019) ՝ 13,522 մլն ՀՀ դրամ
Սեփական կապիտալ (2019) ՝ 4,368 մլն ՀՀ դրամ
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ
Կայք ՝ www.rgs.am
Հիմնադրում ՝ 2008
Բաժնետերեր ՝ «Ավոդոկա Հոլդինգս Լիմիթեդ» ՍՊԸ 100.00%
Համախառն ապահովագրավճարներ (2019) ՝ 13,181 մլն ՀՀ դրամ
Շահույթ (2019) ՝ 123 մլն ՀՀ դրամ
Ակտիվներ (2019) ՝ 17,125 մլն ՀՀ դրամ
Սեփական կապիտալ (2019) ՝ 7,008 մլն ՀՀ դրամ
«ՌԵՍՈ» ԱՓԲԸ
Կայք ՝ www.reso.am
Հիմնադրում ՝ 2008
Բաժնետերեր ՝ «Պոլիգրաֆիա» ՓԲԸ 50.00%; «ՍԻ ԱՅ ԷՍ Էկվիթի Փարթներս Լիմիտեդ» ՍՊԸ 50.00%
Համախառն ապահովագրավճարներ (2019) ՝ 4,689 մլն ՀՀ դրամ
Շահույթ (2019) ՝ 150 մլն ՀՀ դրամ
Ակտիվներ (2019) ՝ 4,778 մլն ՀՀ դրամ
Սեփական կապիտալ (2019) ՝ 3,346 մլն ՀՀ դրամ
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ
Կայք ՝ www.armeniainsurance.am
Հիմնադրում ՝ 2004
Բաժնետերեր ՝ «Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական Կորպորացիա ՓԲԸ 95.04%; «Արդշինբանկ» ՓԲԸ 4.96%
Համախառն ապահովագրավճարներ (2019) ՝ 3,592 մլն ՀՀ դրամ
Շահույթ (2019) ՝ 300 մլն ՀՀ դրամ
Ակտիվներ (2019) ՝ 12,300 մլն ՀՀ դրամ
Սեփական կապիտալ (2019) ՝ 2,924 մլն ՀՀ դրամ
«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ
Կայք ՝ www.silinsurance.am
Հիմնադրում ՝ 2000
Բաժնետերեր ՝ Խաչատուր Սուքիասյան 25.00%; Սարիբեկ Սուքիասյան 25.00%; Էդուարդ Սուքիասյան 25.00%; Ռոբերտ Սուքիասյան 25.00%
Համախառն ապահովագրավճարներ (2019) ՝ 5,171 մլն ՀՀ դրամ
Շահույթ (2019) ՝ (126) մլն ՀՀ դրամ
Ակտիվներ (2019) ՝ 4,561 մլն ՀՀ դրամ
Սեփական կապիտալ (2019) ՝ 1,626 մլն ՀՀ դրամ
«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ
Կայք ՝ www.nairi-insurance.am
Հիմնադրում ՝ 1996
Բաժնետերեր ՝ Լևոն Քոչարյան 60.00%; Վահագն Խաչատրյան 40.00%
Համախառն ապահովագրավճարներ (2019) ՝ 7,449 մլն ՀՀ դրամ
Շահույթ (2019) ՝ 435 մլն ՀՀ դրամ
Ակտիվներ (2019) ՝ 9,403 մլն ՀՀ դրամ
Սեփական կապիտալ (2019) ՝ 2,749 մլն ՀՀ դրամ
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ
Կայք ՝ www.eia.am
Հիմնադրում ՝ 2013
Բաժնետերեր ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 100.00%
Համախառն ապահովագրավճարներ (2019) ՝ 114 մլն ՀՀ դրամ
Շահույթ (2019) ՝ 79 մլն ՀՀ դրամ
Ակտիվներ (2019) ՝ 3,490 մլն ՀՀ դրամ
Սեփական կապիտալ (2019) ՝ 2,346 մլն ՀՀ դրամ
«ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒՐԸՆՍ ԲՐՈՔԵՐՍ» ՍՊԸ
Կայք ՝ www.prime-insurance.am
Հիմնադրում ՝ 1997
Բաժնետերեր ՝ Արտավազդ Յախշիբեկյան 50.00%; Սամվել Հակոբյան 50.00%
Հասույթ (2019) ՝ 65 մլն ՀՀ դրամ
Շահույթ (2019) ՝ 5 մլն ՀՀ դրամ
Ակտիվներ (2019) ՝ 142 մլն ՀՀ դրամ
Սեփական կապիտալ (2019) ՝ 52 մլն ՀՀ դրամ
«ՌԵԶՈԼՈՒՇՆ» Ապահովագրական Բրոքեր ՍՊԸ
Կայք ՝ www.recon.am
Հիմնադրում ՝ 2000
Բաժնետերեր ՝
Հասույթ (2019) ՝ 113 մլն ՀՀ դրամ
Շահույթ (2019) ՝ 66 մլն ՀՀ դրամ
Ակտիվներ (2019) ՝ 178 մլն ՀՀ դրամ
Սեփական կապիտալ (2019) ՝ 71 մլն ՀՀ դրամ
«ՔՐԵՍՆԹ ԳԼՈԲԼ ԵՎՐԱՍԻԱ» ապահովագրական եւ վերաապահովագրական բրոքեր ՓԲԸ
Կայք ՝
Հիմնադրում ՝ 2015
Բաժնետերեր ՝
Համախառն ապահովագրավճարներ (2019) ՝
Շահույթ (2019) ՝
Ակտիվներ (2019) ՝
Սեփական կապիտալ (2019) ՝
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՐՈՔԵՐ» ՍՊԸ
Կայք ՝
Հիմնադրում ՝ 2019
Բաժնետերեր ՝
Համախառն ապահովագրավճարներ (2019) ՝
Շահույթ (2019) ՝
Ակտիվներ (2019) ՝
Սեփական կապիտալ (2019) ՝
ՀՀ Կենտրոնական Բանկ
ՀՀ ֆինանսական ոլորտը, այդ թվում՝ ապահովագրական համակարգը կարգավորող մարմին: Վերահսկում է ապահովագրական ընկերությունների գործունեությունը:
Հիմնական գործառույթները ՝ ապահովագրական ընկերությունների լիցենզավորում, նորմատիվների սահմանում, վերահսկողություն, կարգավորում:
Վերահսկողության մեկնարկ – 2006թ.
Կայք ՝ www.cba.am
ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ Ֆինանսներ
Ստեղծվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից՝ հանրությանը ֆինանսական պարզագույն գիտելիքներ փոխանցելու համար:
Հիմնական գործառույթն ՝ ֆինանսների վերաբերյալ տեղեկատվական նյութերի հրապարակում, հանրության իրազեկում, կրթական միջոցառումներ:
Հիմնադրում – 2009թ.
Կայք` www.abcfinance.am
Ֆինանսական Համակարգի Հաշտարար
Կոչված է լուծելու ֆիզիկական կամ իրավաբանական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը՝ անվճար հիմունքներով:
Վերահսկողության դաշտ ՝ ապահովագրական ընկերություններ, բանկեր, վարկային ընկերություններ և ֆինանսական շուկայի այլ մասնակիցներ:
Հիմնադրում – 2009թ.
Կայք` www.fsm.am
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
Բյուրոն ՀՀ-ում ԱՊՊԱ ոլորտը վերահսկող և կարգավորող մարմինն է:
Հիմնական գործառույթ ՝ ՀՀ-ում ԱՊՊԱ համակարգի վերահսկողություն, ԱՊՊԱ հիմնարար Կանոնների մշակում, սակագնային քաղաքականության սահմանում, տուժած անձանց շահերի պաշտպանություն:
Հիմնադրում – 2010թ.
Կայք` www.appa.am
Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն
Գյուղապահովագրության համակարգին աջակցող և կոորդինացնող գործակալություն:
Հիմնական գործառույթ ՝ ՀՀ-ում Գյուղապահովագրության համակարգի վերահսկողություն, հիմնարար կանոնների մշակում, սակագնային քաղաքականության սահմանում, տուժած անձանց շահերի պաշտպանություն:
Հիմնադրում – 2019թ.
Կայք` www.aina.am