Հայաստանի էներգետիկ համակարգն ունի ավելի քան հարյուր տարվա պատմություն՝ լի ձեռքբերումներով և նորարարությամբ։ 1903 թ.-ին Ողջի գետի վրա հիմադրված հիդրոէլեկտրակայանը հիմք դրեց Հայաստանի էներգետիկ ոլորտի ձևավորմանը։ Այնուհետև կառուցվեցին մի շարք այլ կայաններ Դեբեդ գետի վրա՝ համալրելով նորաստեղծ էներգետիկ համակարգը։ Ջերմաէլեկտրակայանների կառուցման հիմքը դրվեց 1960 թ.-ին՝ Երևանում, իսկ 1963 թ.-ին ստեղծվեց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն։ Ջերմաէլեկտրակայանների հիմանդրումից հետո Խորհրդային Միությունում Հայաստանը դարձավ ամբողջովին էլեկտրաֆիկացված առաջին հանրապետությունը։ Հաջորդելով մի շարք հիդրոէլեկտրակայանների և ջերմաէլեկտրակայանների ստեղծմանը՝ 1969 թ.-ին սկսվեցին Մեծամորի ատոմակայանի կառուցման շխատանքները։ 1976 թ.-ին շահագործման հանձնվեց առաջին էներգաբլոկը, իսկ 1980 թ.-ին՝ երկրորդը։ Հայկական ատոմային էլեկտրակայանը դարձավ առաջին և միակ ատոմակայանը Հարավային Կովկասում։ 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո որոշ անհանգստությունների պատճառով կայանի աշխատանքները դադարեցվեցին, սակայն 1990-ականների էներգետիկ ճգնաժամի մեղմացման նպատակով Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց կայանը վերաբացելու։ Չնայած արտասահմանյան փորձագետների բացասական կարծիքների, որոնք կապված են ատոմակայանի վտանգավոր տեղանքի և սարքավորումերի ֆիզիկապես և բարոյապես մաշված լինելուն, այն շարունակում է գործել և ապահովել ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։ Ատոմակայանից, ջերմաէլեկտրակայաններից և հիդրոէլեկտրակայաններից բացի Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի ոլորտում մեծ պոտենցյալ ունեն արևային և հողմային կայանները։ Նախատեսվում են, ինչպես նաև արդեն կան մի շարք արտասահմանյան ներդրումներ՝ ոլորտի զարգացման և բարեկարգման նպատակով։

Սույն հոդվածում կներկայացվեն ՀՀ-ում գործող էլեկտրաէներգիայի տեղափոխմամբ և բաշխմամբ զբաղվող, հիմնական էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները և վերջին երկու տարիների նրանց արտադրանքը ներքին սպառման մասով, ինչպես նաև որոշ տեղեկատվություն ընկերությունների սեփականատերերի և առք ու վաճառքի մասին։

Ստորև ներկայացվնում ենք Հայաստանում 2019-2020թթ․ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից առաքված էլեկտրական էներգիայի բաժանումն ըստ ընկերությունների, համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների․

Ընկերություններ

1․ Հայկական ատոմային էլեկտրակայան (Մեծամորի ատոմակայան) – «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ

Շահագործվել է՝ 1976թ․-ին N1 էներգաբլոկը; 1980թ․-ին N2 էներգաբլոկը

Դադարեցվել է աշխատանքը՝ 1989թ․-ի փետրվար և մարտ ամիսներին

Վերաբացվել է՝ 1995թ․-ի նոյեմբերին N2 էներգաբլոկը; N1 էներգաբլոկը չի շահագործվում

Հզորություն՝ N2 էներգաբլոկ՝ 407,5 ՄՎտ

Արտադրանքը (ներքին սպառման մասով)՝

2019թ․-ին՝ 2029 մլն կՎտժ / 27,186,100,000 դրամ;

2020թ․-ին՝ 2551․8 մլն կՎտժ / 35,292,300,000 դրամ

Ապրանքային առաքում՝ 2019թ․-ին՝ 27,186,100,000 դրամ; 2020թ․-ին՝ 35,292,300,000 դրամ

Աշխատողների թվաքանակն ըստ 2021թ․-ի տվյալների՝ 1665

Մեծամորի ատոմակայանի դերը մեծ է Հայաստանում և այն համարվում է հայկական էներգետիկ համակարգի կարևորագույն աղբյուրներից մեկը։ Շահագործվող էլեկտրաէներգիայի արտադրության մեջ իր մասնաբաժինը կազմում է մոտ 40%։ 2003թ․-ից սկսած ատոմակայանը շահագործում էր ռուսական «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ» ԲԲԸ-ն, սակայն 2012թ․-ին ընկերությունը դիմել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ պայմանագրի վաղաժամկետ լուծման խնդրանքով։ 2015թ․-ին կառավարության որոշմամբ ատոմակայանի աշխատանքի երկարացման համար սկսվել են վերականգնողական աշխատանքներ։ Կայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման ծրագիրը իրականացվելու է մինչև 2026թ․։ Ներկայումս ատոմակայանը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Շահագործվող էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 2019թ․-ին Մեծամորի ատոկայանի մասնաբաժինը կազմել է 32%, իսկ 2020թ․-ին՝ 41%։

2․ Երևանի ջերմաէլեկտրակայան – «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

Շահագործվել է՝ 1963թ․-ին

Հզորություն՝ 550 ՄՎտ

Արտադրանքը (ներքին սպառման մասով)՝

2019թ․-ին՝ 1086․5 մլն կՎտժ;

2020թ․-ին՝ 871․5 մլն կՎտժ

Ապրանքային առաքում՝ 2019թ․-ին՝ 37,300,600,000 դրամ; 2020թ․-ին՝ 30,812,200,000 դրամ

Աշխատողների թվաքանակն ըստ 2021թ․-ի տվյալների՝ 211

1963թ․-ին հիմնադրվել է Երևանի ջերմաէլեկտրակայանը, իսկ 1997թ․-ին ստեղծվել է «Երևան ՋԷԿ» պետական ՓԲԸ-ն։ Մոտ 40 տարի շահագործումից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության որոշմամբ սկսվել են վերակառուցողական աշխատանքներ։ 2005թ․-ին ՀՀ կառավարության և միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի համատեղ որոշմամբ հաստատվել է «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի» կառուցման նախագիծը։ 2008 թ․-ին սկսվել են կառուցողական աշխատանքները, իսկ 2010թ․-ի ապրիլի 21-ին Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկը հանձնվել է շահագործման։ Շահագործվող էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 2019թ․-ին Երևանի ջերմաէլեկտրակայանի մասնաբաժինը կազմել է 17%, իսկ 2020թ․-ին՝ 14%։

3․ Որոտան Կասկադ – «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ

Շահագործվել է՝ 1989թ․-ին

Հզորություն՝ 404 ՄՎտ

Արտադրանքը (ներքին սպառման մասով)՝

2019թ․-ին՝ 983.6 մլն կՎտժ / 17,027,700,000 դրամ;

2020թ․-ին՝ 538,6 մլն կՎտժ / 4,697,600,000 դրամ

Ապրանքային առաքում՝ 2019թ․-ին՝ 17,027,700,000 դրամ; 2020թ․-ին՝ 4,697,600,000 դրամ

Որոտանի Կասկադը երեք հիդրոէներգետիկական կառույցների՝ Սպանդարյանի, Շամբի և Տաթևի հիդրոէլեկտրակայանների համալիրն է։ Գտնվում է Հայաստանի հարավում՝ Որոտան գետի վերին և միջին հոսանքների հատվածում։ Առաջինը գործարկվել է Տաթևի ՀԷԿ-ը՝ 1970թ․-ին, 1978թ․-ին Շամբի, իսկ 1989թ․-ին Սպանդարյանի ՀԷԿ-երը։

2015թ․-ին բրիտանական «Քոնթուր Գլոբալ» կազմակերպությանը 180 մլն դոլարով վաճառվեց Որոտանի Կասկադը։ «Քոնթուր Գլոբալ»-ը երկարաժամկետ պայմանագրերով մեծածախ էլեկտրաէներգիա ձեռք բերող և զարգացնող ընկերություն է։

Շահագործվող էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 2019թ․-ին Որոտանի Կասկադի մասնաբաժինը կազմել է 15%, իսկ 2020թ․-ին՝ 9%։

4․ Փոքր ՀԷԿ-եր

Փոքր ՀԷԿ-երի ընդհանուր քանակ՝ 187, ըստ 2019թ.-ի տվյալների

Հզորություն՝ 371 ՄՎտ

Արտադրանքը (ներքին սպառման մասով)՝

2019թ․-ին՝ 934․8 մլն կՎտժ;

2020թ․-ին՝ 813․9 մլն կՎտժ

Ապրանքային առաքում՝ 2019թ․-ին՝ 23,916,800,000 դրամ; 2020թ․-ին՝ 21,797,800,000 դրամ

Այն հիդրոէլեկտրակայանները, որոնց ընդհանուր հզորությունը չի գերազանցում 30 Մվտ, համարվում են Փոքր ՀԷԿ-եր։ Փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացը Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ամենազարգացող ճյուղերից մեկն է։ Նրանց զարգացումը կարող է Հայաստանին տրամադրել էներգետիկ անկախություն և պակասեցնել ծանրաբեռնվածությունը էներգահամակարգում։

Շահագործվող էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 2019թ․-ին Փոքր ՀԵԿ-երի մասնաբաժինը կազմել է 15%, իսկ 2020թ․-ին՝ 13%։

5․ Հրազդանի ջերմաէլեկտրակայան – «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ

Էներգաբլոկերի թվաքանակ՝ 4

Հզորություն՝ 300 ՄՎտ

Արտադրանքը (ներքին սպառման մասով)՝

2019թ․-ին՝ 466.7 մլն կՎտժ;

2020թ․-ին՝ 611.8 մլն կՎտժ

Ապրանքային առաքում՝ 2019թ․-ին՝ 17,737,100,000 դրամ; 2020թ․-ին՝ 23,720,100,000 դրամ

Հրազդանի ՋԷԿ-ը գտնվում է Հրազդան և Մարմարիկ գետերի հատման ակունքից ոչ շատ հեռու: Շահագործման է հանձնվել 1966-1967թթ.: 2003թ.-ին կուտակված պարտքերի պատճառով Հրազդանի ջերմաէլեկտրակայանը գնահատվում է 31 մլն դոլար և գնվում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի կողմից: Այնուհետև, 2006թ.-ին կառավարության որոշմամբ «Հրազդան ՋԷԿ»-ի 5րդ էներգաբլոկը վաճառվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 248.8 մլն դոլարով: 2017թ.-ին «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվում են «Տաշիր» ՓԲԸ-ին:

Շահագործվող էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 2019թ․-ին Հրազդանի ջերմաէլեկտրակայանի մասնաբաժինը կազմել է 7%, իսկ 2020թ․-ին՝ 10%։

6․ Սևան-Հրազդան Կասկադ – «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ

Կայանների թվաքանակ՝ 7

Հզորություն՝ 560 ՄՎտ

Արտադրանքը (ներքին սպառման մասով)՝

2019թ․-ին՝ 413.5 մլն կՎտժ;

2020թ․-ին՝ 393.9 մլն կՎտժ

Ապրանքային առաքում՝ 2019թ․-ին՝ 2,213,600,000 դրամ; 2020թ․-ին՝ 1,946,500,000 դրամ

Սևան-Հրազդան Կասկադը կազմված է մի քանի հիդրոլեկտրակայաններից՝ Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի ՀԷԿ-երից: 2003թ.-ին հայկական ատոմային կայանի միջուկային վառելիքի դիմաց գոյացած պարտքը մարելու նպատակով 7 ՀԷԿ-երից կազմված կայանը տրվեց «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ին 25 մլն դոլարի դիմաց: Տվյալ ժամակահատվածում «ՄԷԿ» ՓԲԸ-ն պատկանում էր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը, որը 2011թ.-ին գնվեց «ՌուսՀիդրո» ՓԲԸ-ի կողմից, իսկ 2019թ.ին «Սևան-Հրազդան» կասկադը վաճառվեց «Տաշիր» ընկերությանը՝ 173 մլն ռուբլով:

Շահագործվող էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 2019թ․-ին Սևան-Հրազդան կասկադի մասնաբաժինը կազմել է 7%, իսկ 2020թ․-ին՝ 6%։

7․ Հրազդան-5 կայան – «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Հզորություն՝ 458.5 ՄՎտ

Արտադրանքը (ներքին սպառման մասով)՝

2019թ․-ին՝ 378.3 մլն կՎտժ;

2020թ․-ին՝ 420.7 մլն կՎտժ

Ապրանքային առաքում՝ 2019թ․-ին՝ 11,832,500,000 դրամ; 2020թ․-ին՝ 13,193,600,000 դրամ

Հրազդանի ՋԷԿ-ի 5րդ էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 1989թ.-ին՝ դառնալով Խորհրդային Հայաստանի խոշոր շինարարություններից մեկը: 1990-1992թթ. Հայաստանի անկախության դժվարին ժամանակահատվածում էներգաբլոկի շինարարությունը կանգ է առնում: 2006թ.-ին այն վաճառվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին՝ 248.8 մլն դոլարով: Արդյունքում էներգաբլոկի գույքը ձեռք է բերում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն՝ պարտավորվելով ավարտին հասցնել էներգաբլոկի շինարարությունը: 2013թ.-ի դեկտեմբերից Հրազդան-5 կայանը հանձնվում է շահագործման:

Շահագործվող էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 2019թ․-ին Հրազդան-5 կայանի մասնաբաժինը կազմել է 6%, իսկ 2020թ․-ին՝ 7%։

8․ Հողմային էլեկտրակայաններ

Հայաստանի Հանրապետությունում հողմային էլեկտրակայանների կառուցումը համարվում է վերականգնվող էներգետիկայի բնագավառում հեռանկարային ներդրում: Տարեկան արտադրանքի չափով տնտեսապես շահավետ հողմային կայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ: 2005թ.-ին շահագործման է հանձնվել ՀՀ-ում և Կովկասում առաջին ցանցային հողմային էլեկտրակայանը՝ 2.6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Առանձնացվել են նաև հողմաէլեկրակայաններ կառուցելու համար հեռանկարային և շահավետ տեղանքները, որոնք են.

  • Զոդի լեռնանցքը
  • Բազումի լեռները՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքները
  • Ջաջուռի լեռնանցքը
  • Գեղամա լեռների շրջանը
  • Սևանի լեռնանցքը
  • Ապարանի շրջանը
  • Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտին
  • Մեղրիի շրջանը

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների, 2021թ.-ի դրությամբ Հայաստանի էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող ընկերությունների ցանկը հետևյալն է.

Ընկերության անվանումըԿայանի անվանումըՄարզը
«ՍՈԼԱՐՍԻՍ» ՍՊԸԱրգեստ-1Գեղարքունիք
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸԼոռի-1Լոռի
«ԱՐԱՑ» ՍՊԸՔաջարանՍյունիք
«Էներգոտեխնիկա» ՍՊԸԷներգոտեխնիկա-1Շիրակ
«ԶՈԴ ՈԻԻՆԴ» ՓԲԸԶոդ ՈւինդԳեղարքունիք

2023թ․-ին ավարտվելու են «Արգեստ-1» կայանի կառուցողական աշխատանքները։ 2019թ.-ի տվյալների դրությամբ, Հայաստանում էլեկտրաէներգիա է արտադրել 2 հողմային էլեկտրակայան: Շահագործվող էլեկտրաէներգիայի արտադրության մեջ վերջին երկու տարիների ընթացքում հողմային կայանների մասնաբաժինն ընդհանուր համամասնության մեջ կազմել է շատ չնչին մաս, 2019թ.-ին՝ 3.2 մլն կՎտժ, իսկ 2020թ.-ին՝ 1.8 մլն կՎտժ:

9. Արևային էլեկտրակայաններ

Հողմային էլեկտրակայաններից բացի, ՀՀ-ում արևային էներգետիկան նույնպես ունի մեծ պոտենցիալ և հեռանկար: ՀՀ ներկրվում են ոչ միայն արևային ջրատաքացուցիչ համակարգերի մասեր, այլ նաև ամողջական համակարգեր: Վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում դեռևս նոր զարգացող այս ճյուղն ունի որոշակի նախագծեր և արդեն սկսված կառուցողական աշխատանքներ: Արևային կայաններ տեղադրելու համար շահավետ տեղանքներ են համարվում հետևյալ մարզերը.

  • Գեղարքունիք
  • Արագածոտն
  • Վայոց Ձոր
  • Արարատ

Ինքնավար արևային կայանների թվաքանակն ըստ 2021թ.-ի օգոստոսի 1-ի տվյալների կազմում է 5659: 2019թ.-ի դրությամբ ՀՀ-ում ՀԷՑ-ին միացված ինքնավար արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի քանակը կազմել է 13.1 մլն կՎտժ, իսկ 2020թ.-ին՝ 21 մլն կՎտժ:

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրում արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցման ֆինանսավորումը վերջերս ավարտվել է։ Իսպանական «Fotowatio Renewable Ventures» ընկերությունը «Մասրիկ-1» կայանի ծրագրի իրականացման համար աջակցություն է ստանալու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), Եվրամիությունից (ԵՄ) և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (ՄՖԿ)։ 55 ՄՎտ հզորությամբ կայանի ծրագրի իրականացման համար տրամադրվելու է մինչև 38․4 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Կայանի կառուցման նպատակով 2019թ․-ի մարտի 29-ին ՀՀ կառավարության որոշմամբ օտարվել է 32․6591 հա հողատարածք։

Երկրի վերականգնվող էներգիայի հզորությունն ընդլայնելու նպատակով մինչև 2025թ. կառուցվելու է արևային էլեկտրաէներգիա արտադրող առաջին գործարանը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում վերականգնվող էներգիայի «Մասդար» ընկերության աջակցությամբ: «Այգ-1» կայանն ունենալու է 200 Մվտ հզորություն և Հայաստանի հիմնական էներգիա արտադրողի՝ Մեծամորի ատոմակայանի ներկայիս հզորության գրեթե կեսը: «Այգ -1» -ը նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզում ՝ ավելի քան 500 հա տարածքում: Հայաստանի ազգային շահերի հիմնադրամին (ANIF) կպատկանի գործարանի 15 տոկոսը. մնացած 85 տոկոսը կպատկանի Մասդարին: Նախատեսվում է 174 մլն դոլարի ներդրում Մասդարի կողմից:

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների Հայաստանում 2021թ.-ի դրությամբ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող ընկերություններն են.

Ընկերության անվանումըԿայանի անվանումըՄարզը
«ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸՄասրիկ-1Գեղարքունիք
«ԲԱՐԻ ԱՐԵՎ» ՍՊԸԲարի ԱրևԳեղարքունիք
«ԲԱՐԻ ԱՐԵՎ» ՍՊԸԲարի Արև-1Արագածոտն
«ՊՐՈՄ ՍԱՆ» ՍՊԸՊրոմ ՍինթեզԳեղարքունիք
«Ա-Ս ԷՆԵՐՋԻ» ՍՊԸԱ-Ս ԷներջիԳեղարքունիք
«ՍՈԼԱՐ-5» ՍՊԸԳեղարքունիք
«ՇԻՆ ԱՆԴ» ՍՊԸՍոլակ-2Կոտայք
«ՄՈԴՈՒԼ-ՍԱՆ» ՍՊԸՄեծ ՄասրիկԳեղարքունիք
«Դաս Էնտերիա Զոլարքրաֆթվերք» ՓԲԸԷնտերիա-ՇորժաԳեղարքունիք
«Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸՀերիթեյջԳեղարքունիք
«ՍՈԼԻՍ» ՍՊԸՇերամԱրագածոտն
«ՋԻԷՅՉ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸԱրտանիշ-4Գեղարքունիք
«ՍՈԼ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸԱրտանիշ-3Գեղարքունիք
«ԲԱՐԻ ԱՐԵՎ» ՍՊԸԲարի Արև-2Արագածոտն
«ՇԱՐՈՍՈԼԱՐ» ՍՊԸՇարոսոլարԱրագածոտն
«ԱՐԵԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸԱրեգՎայոց Ձոր
«ԱՐԵԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸԱրեգ-2Վայոց Ձոր
«ՎԵՆՏՈՒՍ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸՎենտուս-1Արագածոտն
«ՎԵՆՏՈՒՍ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸՎենտուս-2Արագածոտն
«ԱՐՏՍՈԼԱՐ» ՍՊԸԱրտսոլարԳեղարքունիք
«ԼիՄար Գրին» ՍՊԸՍՕՊՕՏԱրագածոտն
«ԷՆԵՐՋԻ ԷՍ ՋԻ ԷՅ» ՍՊԸԷներջի Էս Ջի ԷԱրագածոտն
«ՇԱՐՈՍՈԼԱՐ» ՍՊԸՇԱՐՈՍՈԼԱՐ 1Արագածոտն
«ԷԴՄ ՍՈԼԱՐ» ՍՊԸԷԴՄ ՍոլարՎայոց Ձոր
«ԷՏ ՍՈԼԱՐ» ՍՊԸԷՏ ՍՈԼԱՐՎայոց Ձոր
«ԳՐԻՆ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸԳրին ԷներջիԳեղարքունիք
«ԷՆԵՐԳԵՅԹ ԴԻԶԱՅՆ ԷՆԴ ՔՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸԱվազան 1Գեղարքունիք
«ԱՐՓԻՆԵ ՍՈԼԱՐ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸԱրփինե-1Կոտայք
«ԱՅՍՈԼԱՐ» ՍՊԸԱյսոլարՎայոց Ձոր
«ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊԸԴուստր ՍոլարՎայոց Ձոր
«ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊԸԱրմ ՍոլարՎայոց Ձոր
«ՍՈՒՆ ՍՈԼԱՐ» ՍՊԸՍուն ՍոլարՎայոց Ձոր
«ՋԻԷՄԴԻ ԵՎ ՋԻԻԴԻ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸՋիէմդի և Ջիիդի էներջիԱրագածոտն
«ՀԵԼԻՈՍ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸՀելիոս-1Արագածոտն
«ՀԵԼԻՈՍ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸՀելիոս-2Արագածոտն
«ՀԵԼԻՈՍ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸՀելիոս-3Արագածոտն
«ՀԵԼԻՈՍ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸՀելիոս-4Արագածոտն
«ԲԻԼԴՄԱՍՏԵՐ» ՍՊԸԹալին-2Արագածոտն
«ՄԱԳՆԱԿ ՍՈԼԱՐ» ՍՊԸԱրև-1Գեղարքունիք
«ՄԱԳՆԱԿ ՍՈԼԱՐ» ՍՊԸԱրև-2Գեղարքունիք
«ՍԱՆՌԵՅ» ՍՊԸԱրևիկԱրագածոտն
«ԴԻԶԱՓԱՅՏ» ՍՊԸԴիզափայտԱրագածոտն
«ԱՐԹԻԿ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ» ՀՈԱԿԱրթիկ արևային կայանՇիրակ

Առաջիկա երկու տարիների ընթացքում ավարտվելու են վերոնշյալ արևային կայանների կառուցողական աշխատանքները։ 2021թ․-ի օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ-ում կառուցման ընթացքի մեջ են 410 ինքնավար արևային կայաններ։

ՀԷՑ – «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը ձևավորվել է 2002թ.-ին՝ փոքր ցանցային ձեռնարկությունների միավորման արդյունքում: Այն զբաղվում է Հայաստանի Հանրապետությունում էներգիայի բաշխմամբ: 1998-2000թթ. Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունում «ՀԷՑ»-ը օտարելու մասին: Հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվում Midland Resources Holding LTD ընկերությունը: 2002թ.-ին վերջինս գնում է «ՀԷՑ»-ը՝ 37 մլն դոլարով: 2006թ.-ին ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը վաճառվում է «ՀԷՑ» ՓԲԸ-ն 73 մլն դոլարով: 2015թ.-ին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը «ՀԷՑ»-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցում է «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանը: Նույն տարվա մեջ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարում է «ՀԷՑ»-ը ամբողջությամբ գնելու մասին: 2017թ.-ից սկսաց «ՀԷՑ»-ի բաժնետերերն են «Տաշիր կապիտալ» ընկերությունը (70%) և «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը (30%):

ԲԷՑ – «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է էներգիայի տեղափոխումը ՀՀ-ում։ 1932թ․-ին գործարկված էլեկտրահաղորդման առաջին բարձրավոլտ գիծը դարձավ մի շարք այլ էլեկտրակայանների հիմնադրման պատճառը։ Ընկերությունը շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է կառավարության N450 որոշմամբ 1998թ․-ին։ Ընկերության գործառույթները և նպատակները մի քանիսն են, մասնավորապես՝ ՀՀ էլեկտրական էներգիայի հաղորդումը և հողմաէլեկտրակայանի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը։ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մասնակցել է մի շարք ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի, ինչպիսիք են օրինակ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից տրամադրված 15 մլն դոլար դրամաշնորհը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված 27,5 մլն ԳՄ գումարով «վարկի տրամադրման և ծրագրի ֆինանսավորման» դրամաշնորհը և այլն։ Ընկերությունը նաև երկար տարիներ սերտ կապերի մեջ է Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերության հետ՝ ունենալով մի շարք ֆինանսական համաձայնագրեր կապված հողմաէլեկտրակայանի, գազատարի և այլ կառույցների շինարարության հետ։

Author