Մարտի 23-ին, Սուեզի ջրանցքով անցնելիս, Էվեր Գիվեն գերխոշոր կոնտեյներային նավը վթարի ենթարկվեց՝ առնվազն 6 օրով շրջափակելով անցումը։ Համաշխարհային առևտրի առնվազն 12%-ը անցնում է հենց այս ջրանցքով, որի ափերին պատահարի հետևանքով կանգնած էր 10 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք1։ Շրջափակման հետևանքով առաջացած կորուստները դեռ պետք է հաշվվեն, սակայն սպասելիքներն արդեն գերազանցում են 100 մլն ԱՄՆ դոլարը։ Իհարկե, այս կորուստների մեծ մասը ի վերջո վճարելու են ապահովագրողներն ու վերաապահովագրողները։

Ապագա հատուցումները պատկանելու են հետևյալ խմբերից որևէ մեկին․

  • Նավի վնասում․ ըստ նախնական գնահատականի՝ նավը վթարվել է ավազային քամու, այլ ոչ թե տեխնիկական խնդրի պատճառով, բայց պաշտոնական հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է։ Նավը ծանծաղուտից հանել փորձող բեռնատարները առաջինիս վրա նկատել են ավազոտ մակերեսներ, ինչը կարող է նավի մարմնի վնասի մասին ազդակել։ Նավի վնասում ռիսկը նաև ներառում է նշված փրկարարական աշխատանքները։
  • Պատասխանատվություն․
    • Բիզնեսի ընդհատում և բեռի ուշացում․ այս տեսակի հատուցումների դիմումների մեծ մասի շահառուներն են խցանված մյուս նավերի սեփականատերերը և առհասարակ ցանկացած այլ անձինք, ովքեր այդ բոլոր նավերից գոնե մեկի վրա ունեն թեկուզ մի փաթեթ։
    • Ջրանցքի վնասում․ վթարի հետևանքով նավը կարող է վնասած լինել ջրանցքի հատակը կամ պատերը, որոնց հատուցումը նույնպես Էվեր Գրինի պատասխանատվությունն է։
    • Եկամտի կորուստ․ Սուեզի ջրանցքի օրական հասույթը կազմում է 14-15 մլն ԱՄՆ դոլար։ Ըստ Մուդիի մոտարկումների, մինչև Կովիդ-19 համավարակն ու միջազգային առևտրի սառեցումը, Սուեզի ջրանցքի հասույթը Եգիպտոսի ՀՆԱ-ի 2%2-ն էր կազմում։

Էվեր Գրինի ապահովագրողներն երկուսն էին։ Տոկիոյում տեղակայված Էմ-Էս-էնդ-Էյ-Դի Ապահովագրական խումբը ապահովագրել էր նավի վնասումը։ Դեռևս նրանք դեպքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեն արել։ Մյուս ապահովագրողը՝ Յու-Քեյ Փի-էնդ-Այ Քլաբը, ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությամբ զվաղվող տասներեք կապակցված ընկերությունների խմբի անդամ է։ Այն, ընդհակառակը, արդեն արել է մի քանի պաշտոնական հայտարարություններ, ըստ որի իր պայմանագիրը ծածկում3 է ցանկացած պատահարի առաջին 10 մլն ԱՄՆ դոլարը, որից հետո խումբը կիսում է հաջորդ 100 մլն ԱՄՆ դոլարի հատուցումը։ Ավելին, կազմակերպությունն ունի 3 մլրդ ԱՄՆ դոլարի վերաապահովագրված ծածկույթ։

Ապահովագրության տեսանկյունից այս պատահարի թերևս ամենահատկանշական փաստը Ընդհանուր Վթարի հայտարարումն4 էր։ Այն պատմական իրավական հասկացություն է, որի ժամանակ նավում առկա բեռների տերերը՝ նավի սեփականատերերի հետ կիսում են ստացված կորուստները։ Հայտարարված Ընդհանուր Վթարը 60% էր, այսինքն կա՛մ բեռի սեփականատերը, կա՛մ վերջինիս ապահովագրողը պարտավոր է բեռի արժեքի 60%-ի չափով դեպոզիտ կատարել։ Իրականում Ընդհանուր Վթարի հատուցումների գործընթացը շատ երկար ու բարդ է, որը կարող է տևել տարիներ։

Արդեն իսկ մեծ վնասներ կրած ապահովագրողներն ու վերաապահովագրողներ կրկին մեծ հատուցումների առաջ են կանգնած։ Համավարակի հետևանքով բիզնես ընդհատման և հրդեհների պահանջներին ավելանալու են Սուեզի ջրանցքի այս վթարի հետ կապված հազարավոր դիմումները։

  • Հեղինակի մասին

    Անդերրայթինգի օգնական, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2020