Ford Motor Co-ն իր վերջին նախաձեռնություններից մեկում, համագործակցելով Metromile ընկերության հետ՝ իր մեքենաները վերազինել է գերժամանակակից սարքերով, որոնք նվազեցնում են գնորդների ծախսերը: Metromile-ը մեքենայական ուսուցման համակարգ ստեղծող ստարտափ է, որը տրամադրում է pay-per-mile (վճարում ամեն մղոնի համար) ավտոմեքենաների ապահովագրություն: Մինչ այս համագործակցությունը, Metromile-ը վերահսկում էր կնքված մեքենաների մղոններն հատուկ մշակված սարքերով, որոնք միացված էին մեքենայի ախտորոշման համակարգին: Այս բիզնես մոդելը տարեկան բերում է ավելի քան $100 միլիոն եկամուտ: 2020-ից և 2021-ից սկսած նոր արտադրության Ford մեքենաների մեծ մասը կունենա ի սկզաբնե ներդրված վերահսկման համակարգեր:
Փաստացի, այս համագործակցությունը թելադրված էր շուկայի կողմից: Ապահովագրական ընկերությունները մեծ կորուստներ կրեցին Covid-19-ի պատճառով: Կարանտինը ստիպում է մարդկանց ավելի քիչ մեքենա վարել, ինչն էլ դրդում է մարդկանց պահանջել իրենց ապահովագրողներից չօգտագործված գումարների վերադարձում և տոկոսադրույքների իջեցում: Դատավարությունների այսպիսի աճը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ սպառողները դառնում են ավելի խելամիտ և ուշադիր: Հետևաբար, նմանատիպ լուծումը իրեն բավականին արդյունավետ կդրսևորի ապագայում՝հաշվի առնելով շուկայում նկատվող պահանջարկի փոփոխությունները։
ԱՂԲՅՈՒՐ – https://www.cnbc.com/2020/09/03/ford-metromile-partner-for-pay-per-mile-insurance-on-new-cars.html