2025 թվականը ԷՖԵՍ ԱՓԲԸ-ի համար մեկնարկել է կայուն աճի միտումով՝ ամրապնդելով իր դիրքերը որպես Հայաստանում կամավոր ապահովագրության առաջատար։ Ընկերությունը շարունակում է զարգանալ՝ առաջնորդվելով հաճախորդների բարձրորակ սպասարկմամբ, նորարար պրոդուկտների ներդրմամբ և թվային լուծումների բարելավմամբ։

Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներ

  • Համախառն հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են 5․1 մլրդ դրամ, ինչը 2%-ով ավել է նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի արդյունքից։
  • Ապահովագրավճարների պորտֆելի կառուցվածքում նշանակալի ծավալ ունեն գույքի ապահովագրությունը՝ գրեթե 2.5 մլրդ ՀՀ դրամ, առողջության կամավոր ապահովագրությունը՝ 1․8 մլրդ ՀՀ դրամ, և ցամաքային տրանսպորտի կամավոր ապահովագրությունը՝ 0.4 մլրդ ՀՀ դրամ։
  • Հաշվեգրված ապահովագրավճարների 2025թ․ առաջին եռամսյակի արդյունքներով Ընկերությունը վստահորեն զբաղեցնում է առաջատարի դիրքը թե՛ ամբողջ ապահովագրական շուկայում (25.07% մասնաբաժին) և թե՛ կամավոր ապահովագրության շուկայում (39.88% մասնաբաժին)։ Ընկերությունը չի զբաղվում պարտադիր ապահովագրության ուղղություններով (ԱՊՊԱ, Սոց․փաթեթ)։
  • Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են գրեթե կրկնակի՝ կազմելով 11.5 մլրդ ՀՀ դրամ։
  • Զուտ ներդրումային արդյունքը կազմել է 91․7 մլն ՀՀ դրամ, ներդրումային պորտֆելի եկամտաբերությունը՝ 11․4%:
  • Կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 1.48 և գտնվում է անվտանգ ու կայուն միջակայքում։ 

Նախորդ տարվա 1-ին եռամսյակի համեմատ Ընկերությունը բարելավել է իր բոլոր գործառնական ցուցանիշները, այդ թվում՝ ապահովագրական և ներդրումային արդյունքները, ակտիվները, սեփական կապիտալը և զուտ շահույթը։

Աղյուսակ․ 2025 թվականի 1-ին եռամսյակի հիմնական գործառնական ցուցանիշներ՝ համեմատած նախորդ տարվա 1-ին եռամսյակի հետ

(հազ ՀՀ Դրամ)20252024Աճի տեմպ (%)
Համախառն հաշվեգրված ապահովագրավճարներ5,127,4875,008,3312.40%
Զուտ Գործառնական Եկամուտ632,604261,058142.30%
Ապահովագրական արդյունք535,336174,885206.10%
Ներդրումային արդյունք87,53386,17312.90%
Զուտ շահույթ139,267(16,501)944.00%
Ընդհանուր Ակտիվներ11,449,5385,805,85097.20%
Սեփական Կապիտալ2,512,3072,342,1277.30%
Բաժնետիրական կապիտալ2,500,0002,000,00025.00%

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի մեջբերում․
«2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին ԷՖԵՍ ԱՓԲԸ թիմի հետևողական աշխատանքի արդյունավետությունը և ռազմավարական տեսլականի ուժը։ Մենք հավատում ենք, որ ապահովագրությունը պետք է լինի հասանելի, պարզ և հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Մեր ջանքերն ուղղված են ստեղծելու վստահության մթնոլորտ, որտեղ մարդիկ կարող են կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա։
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը առաջիկա եռամսյակներում կենտրոնանալու է իր թվային հարթակների՝ բջջային հավելվածի և կայքի գործիքակազմի զարգացման, ինչպես նաև հաճախորդների հավատարմության ծրագրի ներդրման վրա:»

Շուկայում առաջատար ապահովագրական ուղղություններ

Ընկերությունը շուկայում առաջատար դիրք է գրավում ապահովագրության մի շարք տեսակների գծով։ Մասնավորապես, գույքի և  պատասխանատվության ապահովագրության տեսակներով շուկայի գերակշիռ մասը (համապատասխանաբար՝ 68․4% և 38.6%) բաժին է ընկել ԷՖԵՍ-ին։ Ընկերությունը շուկայի նշանակալի մասնաբաժնի է տիրապետում նաև կամավոր առողջության, ճամփորդության, դժբախտ պատահարների, ավտոմեքենաների (ԿԱՍԿՈ) ապահովագրության տեսակներով։

ԷՖԵՍ Ապահովագրական Ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրված 2023 թվականին՝ այն ներկայացված է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով թվային լուծումներ և բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2024թ-ին հավաքագրելով 11,8 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճարներ։ Իր 200-ից ավել փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 170,000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ ապահովելով իր հաճախորդներին ժամանակակից և մատչելի ապահովագրական ծառայություններ։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է «մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա»։


ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ԵՍ


Մամլո հաղորդագրության հետ կապված հարցեր․ [email protected]

Author