Առնվազն այս հարցում Ձեր երազանքը կատարվեց՝ Հայաստանում հայտնվեց մի ապահովագրական ընկերություն, որի հիմնական խնդիրը ոչ թե հավաքել գումարները հաճախորդներից, այլ դրանք առավել արագ և արդարացի բաշխել:
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը:
Համեմատեք՝
- Էֆեսի կարգախոս մինչև 2003թ. – Ձեր անդորրի կղզյակն այս խենթ աշխարհում։
Հաշվի առնելով, որ աշխարհն ավելի է խենթացել, որոշեցինք ուշադրությունը կենտրոնացնել Ձեր անհատականության վրա և ստացանք՝
- Էֆեսի կարգախոս 2024թ. – Կարևորը ԴՈՒ ես։
Այլևս Ձեր կարիքները և անվտանգությունը մեր ամենօրյա աշխատանքի և նախագծերի առանցքն է: Ձեզ համար Էֆեսը մարմնավորում է մի կողմից երիտասարդ եռանդը և մարդասիրությունը, մյուս կողմից՝ հասունությունը, արհեստավարժությունը և ճշգրիտ հաշվարկները: Դատեք ինքներդ՝
- Ընկերության աշխատակիցների միջին տարիքը 27տ.,
- Ապահովագրական մասնագիտական համախառն ստաժը գերազանցում է 650 տարին,
- Ղեկավար անձնակազմի միջին փորձը ոլորտում՝ 17 տարի,
- Անձնակազմի մոտ 80 տոկոսը ուս ուսի աշխատում են նույն թիմում՝ միջինում 5-ից ավել տարի,
- Ղեկավար անձանցից 3-ը ավարտել են Անգլիայի Քեմբրիջի և այլ համալսարաններ, 5-ը անցել են Անգլիայի Ապահովագրողների Չարտերացված Ինստիտուտի (CII) սերտիֆիկացում, 5-ը դասավանդում են Երևանի և Մոսկվայի ամենահեղինակավոր համալսարաններում, 6-ը տնտեսագիտության թեկնածու են։
Ընկերության հիմնադիրներն են Հայաստանի ֆինանսական համակարգի և համաշխարհային ապահովագրական համայնքի հայտնի մասնագետներ Լևոն Ալթունյանը և Արևշատ Մելիքսեթյանը։
ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից տրամադրված 14 ապահովագրության տեսակներից ակտիվ զարգացող կազմակերպությունները բարձր են գնահատում․
- Անձնակազմների մոտիվացիայի կարևոր մաս կազմող Առողջության, Կրիտիկական հիվանդությունների և այլ անձնական ապահովագրության տեսակները,
- Գույքի բոլոր ռիսկերից ապահովագրությունը,
- Կիբեր ապահովագրությունը,
- Քաղաքացիական, մասնագիտական և պատասխանատվության ապահովագրության այլ տեսակները,
- Ավիացիոն, բեռների և ապահովագրության մի շարք այլ տեսակներ։
Անհատներին հասանելի են հաճախորդների բարձր գնահատականի արժանացած․
- Autocare All Risks մեքենաների ապահովագրության բացառիկ պրոդուկտը,
- Healthcare առողջության ապահովագրության պրոդուկտը,
- Ճամփորդության, բնակարանների, տնային կենդանիների, ֆինանսական պաշտպանության պրոդուկտները։
Էֆեսի ամենաուժեղ կողմերից է միջազգային մասնագիտական ֆորմալ և ոչ ֆորմալ կապերը, եվրոպական, անգլիական, ամերիկյան և այլ միջազգային վերաապահովագրական ընկերությունների հետ գործընկերային համագործակցությունը։ Դրա վառ արտահայտությունն է միջազգային թոփ մենեջերի` Аерофлот, Eni Energy էներգետիկ գիգանտի տնoրենների խորհրդի անդամ, իտալական Generali ապահովագրական ընկերության ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Ջորջիո Կալլեգարիի՝ որպես Էֆես ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ նշանակվելը:
Մայիսի 29-ին կայանալիք Էֆես ապահովագրական ընկերության ղեկավարների ասուլիսին ծանոթանալու եք.
- ապահովագրության զարգացման համաշխարհային վերջին տենդենցներին. խոսնակներ՝ Էֆես Խորհրդի նախագահ Ջորջիո Կալլեգարի և Վրաստանի ապահովագրողների ասսոցիացիայի նախագահ Դեվի Խեչինաշվիլի,
- հայաստանյան ապահովագրական շուկայի հեռանկարների մոդելներին – խոսնակներ՝ Էֆես հիմնադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյան և ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյան,
- Էֆեսի կողմից Հայաստանում առաջարկվող նորարարություններին, պրոդուկտներին և ծառայություններին։ Եվ վերջապես հասկանալու եք՝ ինչու է ապահովագրությունն այդքան պահանջված զարգացած երկրներում և ինչու է ընկալվում որպես անտոկոս, անվերադարձ դրամաշնորհ – խոսնակներ՝ Գործառնական տնօրեն Լևոն Քոչարյան և Զարգացման տնօրեն Իրինա Արությունովա։
- Կարևոր տեղեկատվություններ եք ստանալու նաև թվային ապահովագրության մասին և հաճախորդների համար դրանից բխող շահերի մասին: Խոսնակ՝ Ֆինանսական տնօրեն Վարդան Գևորգյան։
Ժամանակակից Էֆեսը նախատեսում է Ձեզ առաջարկել սկզբունքորեն նոր գործընկերային ծրագրեր, որոնց նպատակն է ոչ միայն Ձեր գույքային շահերի անվտանգությունը, այլ նաև քեշբեքի տեսքով եկամուտ տրամադրելը: Մենք վճռական ենք զարմացնել ծառայությունների բարձր մակարդակով և զարգացնել ապահովագրության մշակույթը Հայաստանում, ուստի հետևեք Էֆեսի սոցիալական ցանցերին. Մեզ համար կարևոր է Ձեր ուշադրությունը և աջակցությունը։ Որովհետև հիշում եք՝ Կարևորը ԴՈՒ ես: