Մինչդեռ Covid-19-ը խափանեց գրեթե բոլորի ճանապարհորդական ծրագրերը՝ թողնելով արձակուրդների կամ գործուղումների սահմանափակ հնարավորություններ, Berkshire Hathaway Inc.–ը նախաձեռնեց հավակնոտ մի ուսումնասիրություն՝ բացահայտելով սեռերի տուրիստական ​​ապահովագրության նախապատվությունները: Հետազոտության հարցումն անցկացվել է 136 ճանապարհորդների շրջանում, 2020 թվականի օգոստոսի 15-ի շաբաթվա ընթացքում:

Արդյունքները միաժամանակ և՛ տրամաբանական են, և՛ հակասական: Կանայք հակված են հետևել համաճարակային վերահսկման հաստատությունների կանոններին, խուսափել մարդաշատ վայրերում լինելուց և գերադասում են ավելի քիչ ռիսկային ուղևորություններ՝ նախընտրելով իրենց բնակավայրերին մոտ գտնվող ճանապարհորդական ուղղությունները: Սակայն նմանատիպ վարքագիծ չի դիտարկվում ճանապարհորդական ապահովագրություն գնելիս։ Ավելին, տղամարդկանց միջին ճանապարհածախսը շատ ավելի մեծ է, և վերջիններս ապահովագրում են իրենց ուղևորությունները երկու անգամ ավելի հաճախ: Հարցման համառոտ արդյունքները հասանելի են ստորև:

Author

  • ԱՐՓԻ ՍԻՆԱՆՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթինգի բաժնի ղեկավար, ԷՖԵՍ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2020