ՀՀ ապահովագրական շուկայի արդյունքները․ 1-ին եռամսյակ, 2021թ․

           2020 թ․-ի ավարտի հետ մարդկությունը անցյալում թողեց շատ ծանր ժամանակահատված։ Չնայած ավելի վաղ սկսելուն, համավարակը տարվա ընթացքում անօգնական դարձրեց ամբողջ աշխարհին, թե՛ մարդկանց, թե՛ կազմակերպություններին։ Հայաստանի դեպքն իրականում ավելի ծանր էր՝ Արցախի Հանրապետությունում հակամարտությունների սրման և պատերազմի հետևանքով։

            Ապահովագրությունը, միանշանակ, տնտեսության, նշված ազդեցությունները զգացած, ճյուղերից մեկն էր։ 2020թ․-ի ընթացքում ապահովագրավճարները և հատուցումները նվազեցին, իսկ տարվա ընդհանուր շահույթը զգալիորեն աճեց՝ մեղմելով ընկերությունների կրած բարդությունները։ Այնուամենայնիվ, այս դեպքերը ունենալու են բազմաշերտ ազդեցություններ ապագայում, որոնք դեռ պետք է ուսումնասիրվեն։

            Նոր տարին՝ 2021թ․-ը, նշված մուլտիպլիկատիվ էֆեկտների առաջին փուլն էր։ Համախառն ապահովագրավճարները փոքր-ինչ աճել են՝ 3․24 %-ով, դառնալով 16․16 մլրդ ՀՀ դրամ (2020 թ․ – 15․65 մլրդ ՀՀ դրամ)։ Համախառն հատուցումները, ապահովագրավճարների նման, աճել են 5․90 %-ով (2020 թ․ – 6․70 մլրդ ՀՀ դրամ, 2021 թ․ – 7․10 մլրդ ՀՀ դրամ): Սակայն ներդրումային եկամուտների պատկերը բոլորովին այլ էր․ 1.04 % անկում (2020 թ․ – 0․88 մլրդ ՀՀ դրամ, 2021 թ․ – 0․87 մլրդ ՀՀ դրամ)։ Եռամսյակի վերջնական շահույթը 122․13 %-ով նվազել է (2020 թ․ – 0․92 մլրդ ՀՀ դրամ, 2021 թ․ – 0․20 մլրդ ՀՀ դրամ զուտ վնաս)։      

           Ստորև ներկայացված են շուկայի համախառն ապահովագրավճարների և հատուցումների աղյուսակները:           

Համախառն ապ․վճարների կազմ2021 Q12020 Q1Տարբերություն% աճ
Դժբախտ պատահարներ611,092554,81456,27810.14 %
Առողջություն7,313,6447,218,83394,8111.31 %
ԿԱՍԿՈ546,239548,057(1,818)-0.33 %
Կարգո240,851222,02918,8228.48 %
Գույք1,194,112692,564501,54872.42 %
Օդանավեր158,015150,6837,3324.87 %
Օդանավերի պատասխանատվություն5,29452,573(47,279)-89.93 %
ԱՊԿԱ31,74533,370(1,625)-4.87 %
Ընդհանուր պատասխանատվություն274,149190,62483,52543.82 %
Վարկեր21,5565,06116,495325.92 %
Ֆինանսական ռիսկեր297,470214,07283,39838.96 %
Ճամփորդություն57,927109,625(51,698)-47.16 %
ԱՊՊԱ5,410,3225,662,664(252,342)-4.46 %
Ընդհանուր16,162,41615,654,969507,4473.24 %
Համախառն հատուցումների կազմ2021 Q12020 Q1Տարբերություն% աճ
Դժբախտ պատահարներ74,57312,84361,730480.65 %
Առողջություն1,885,8021,959,318(73,516)-3.75 %
ԿԱՍԿՈ276,418282,401(5,983)-2.12 %
Կարգո(27,820)29,259(57,079)-195.08 %
Գույք580,04942,548537,5011263.28 %
Օդանավեր----
Օդանավերի պատասխանատվություն----
ԱՊԿԱ3,7233,15656717.97 %
Ընդհանուր պատասխանատվություն12,77651,650(38,874)-75.26 %
Վարկեր----
Ֆինանսական ռիսկեր-262,120(262,120)-100.00 %
Ճամփորդություն14,24329,785(15,542)-52.18 %
ԱՊՊԱ4,280,0174,030,937249,0806.18 %
Ընդհանուր7,099,7816,704,017395,7645.90 %

           Ինչպես հնարավոր է եզրակացնել, ընկել են նաև ընկերությունների եռամսյակային շահույթները։ Միջին շահութաբերությունը 7.66 %-ից դարձել է բացասական 1.80 %։ Միայն ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն, Արմենիա Ինշուրանս-ն ու Նաիրի Ինշուրանս-ն են գրանցել դրական շահույթ, իսկ մնացած ընկերությունները՝ Ռեսո-ն, Ռոսգոսստրախ Արմենիա-ն և Սիլ Ինշուրանս-ը կրել են կորուստներ։  

  • Հեղինակի մասին

    Անդերրայթինգի օգնական, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2020