Հայկական ապահովագրական շուկայի այս տարվա ցուցանիշները հուսադրող են։ Կարծես թե ապ․ընկերությունները կարողանում են հաղթահարել 2020թ․-ի զույգ ցնցումները և վերադառնում են 2019թ․-ի մակարդակին։ Մի շարք ապահովագրության դասերի գրանցած համախառն ապահովագրավճարները և հատուցումները գերազանցում են թե՛ 2020թ․-ի, թե՛ 2019թ․-ի ցուցանիշները։ Ներդրումային գործունեությունից եկամուտները, որոնք անցած տարի աճել էին ավելին քան 37%-ով, այս տարի նվազել են կազմելով 2,61 մլրդ դրամ, ինչը այնուամենայնիվ ավելին էր քան 2019թ․-ի 2,25 մլրդ-ը։ Նախորդ երկու տարիների համեմատությամբ 2021 թ․-ին կտրուկ նվազել է ապ․ընկերությունների զուտ շահույթը, կազմելով 0,57 մլրդ դրամ, 2020թ․-ի և 2019թ․-ի համապատասխանաբար 4,01 և 1,12 մլրդ դրամի փոխարեն։

2021թ․-ի առաջին երեք եռամսյակների ապահովագրավճարները և հատուցումները ամփոփ ներկայացված են ստորև աղյուսակներում։

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐ, հազ դրամԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՌԳՍ ԱրմենիաՆաիրի ԻնշուրանսՌեսոԱրմենիա ԻնշուրանսՍիլ ԻնշուրանսԸՆԴՀԱՆՈՒՐ2020թ․ ԸՆԴՀԱՆՈՒՐՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Դժբախտ պատահարներ515,330487,15551,447122,312135,23630,2001,341,6801,173,04214.38%
Առողջություն3,664,0003,178,5261,824,481407,8301,107,985441,51910,624,34110,199,5024.17%
ԿԱՍԿՈ710,280363,008355,363189,26828,11459,7651,705,7981,557,7669.50%
Օդանավ47,813130,186----177,999210,465-15.43%
Բեռներ104,005141,311290,55633,653112,43718,083700,045576,40621.45%
Գույք1,266,137711,525354,283186,875177,29155,8612,751,9722,010,64436.87%
ԱՊԿԱ30,29949,33314,5833351,90866897,12686,11012.79%
Օդանավերի պատասխանատվություն23,498-----23,498100,006-76.50%
Ընդհանուր պատասխանատվություն285,334129,78176,89422,54322,08611,279547,917446,91522.60%
Ֆինանսական ռիսկեր218,297306,0259843,59085,76132,856686,627612,73912.06%
Ճամփորդություն261,22961,29968,45626,62223,65110,548451,805148,248204.76%
ԱՊՊԱ2,406,3964,733,4193,888,4742,045,7511,339,217676,30115,089,55815,412,721-2.10%
ԸՆԴՀԱՆՈՒՐ9,532,61810,291,5686,924,6353,078,7793,033,6861,337,08034,198,36632,534,5645.11%
ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ, հազ դրամԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՌԳՍ ԱրմենիաՆաիրի ԻնշուրանսՌեսոԱրմենիա ԻնշուրանսՍիլ ԻնշուրանսԸՆԴՀԱՆՈՒՐ2020թ․ ԸՆԴՀԱՆՈՒՐՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Դժբախտ պատահարներ75,43110,6483061,0002,379-89,764103,352-13.15%
Առողջություն2,045,3281,696,830957,192293,460604,839323,4475,921,0965,290,06311.93%
ԿԱՍԿՈ312,562136,161136,812117,1328,92033,282744,869823,975-9.60%
Օդանավ---------
Բեռներ3,0103,3214,738-2,0006,93520,00414,31439.75%
Գույք462,458220,386511,4721,31556730,8891,227,087829,56947.92%
ԱՊԿԱ3,1586,4022,000-1,250-12,8103,607255.14%
Օդանավերի պատասխանատվություն---------
Ընդհանուր պատասխանատվություն1,9815,5362,666-4002,81113,394143,148-90.64%
Ֆինանսական ռիսկեր-177,158--18,437-195,595195,978-0.20%
Ճամփորդություն23,0404,7012,5191694,07723934,74527,30427.25%
ԱՊՊԱ1,747,2773,876,8082,277,3151,391,0841,041,728386,41610,720,6289,089,50917.95%
ԸՆԴՀԱՆՈՒՐ4,674,2456,137,9513,895,0201,804,1601,684,597784,01918,979,99216,520,81914.89%

Ինչպես հնարավոր էր կանխատեսել, 2020 թ․-ի բացառիկ բարձր զուտ շահույթը չէր կարող պահպանվել այս տարի ևս։ Ապահովագրական ըկերությունների եկամուտը կրճատվել է ավելին քան 7 անգամ․ միջին եկամտաբերությունը դարձել է 1,66%։ Վեց ընկերություններից միայն ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն, Նաիրի Ինշուրանսն ու Արմենիա Ինշուրանսն են գեներացրել դրական շահույթ, իսկ մնացածը գրանցել են կորուստներ։

  • ԱՐՓԻ ՍԻՆԱՆՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթինգի օգնական, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2020