2020 թվականի առաջին կիսամյակը համընկավ կորոնավիրուսային COVID-19 Համաշխարհային համավարակի շրջանի առաջին ալիքի հետ: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում նկատվեցին տնտեսական անկումներ, դեֆիցիտներ, ռեպրեսիաներ: Տնտեսագետները այն նույնիսկ որակեցին ավելի կործանիչ, քանի 1929-32 թվականների ռեպրեսիան:

Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում դիտվեցին տնտեսական ակտիվության գրեթե բոլոր ցուցանիշների անկում: Մի շարք ոլորտներ, ինչպիսիք են տուրիստական, ռեստորանային, սպասարկման, և այլն, հայտնվեցին լուծարման եզրին: Այնուամենայնիվ, ֆինանսական ոլորտը, ի դեմս բանկերի և ապահովագրական ընկերությունների, արձանագրեց դրական աճ:

Հայաստանում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները առաջին կիսամյակը փակել են շահույթի դրական ցուցանիշներով՝ ընդհանուր շուկայի 14% շահութաբերության մակարդակով՝ ի տարբերություն 2019-ի 3% շահութաբերության հետ:

Ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է 3,3 մլրդ ՀՀ դրամ՝ 2019 թվականի 757 մլն ՀՀ դրամի համեմատ:

Ապահովագրական ընկերությունների շահույթի հիմնական աղբյուրները երկուսն են՝ անդերրայթինգային արդյունք և ներդրումային եկամուտ: Անդերրայթինգային արդյունքը բուն ապահովագրական գործունեությունից ստացած եկամուտն է, այն է՝ հավաքագրած (վաստակած) ապահովագրավճարների և հատուցումների (ներառյալ գործավարման և այլ ծախսերի) տարբերությունը:

Ներդրումային եկամուտը ընկերության ազատ դրամական միջոցների ներդրումներից գոյացած եկամուտն է: ՀՀ-ում ներդրումային հիմնական ուղղություններն են պետական պարտատոմսերը, ռեպո գործարքները և բանկային ավանդները: Բաժնետոմսերի գործառնություններում առանձնապես ակտիվություն առայժմ չի նկատվում:

2020 1-ին կիսամյակում նշված երկու տեսակի եկամուտ/շահույթներն էլ աճել են: Այսպես, ընդհանուր ներդրումային եկամուտը կազմել է մոտ 2.5 մլրդ ՀՀ դրամ՝ 2019-ի 1.3 մլրդ ՀՀ դրամի փոխարեն: Անդերրայթինգային եկամուտը մոտ 800 մլն ՀՀ դրամ է՝ 2019-ի մոտ 600 մլն ՀՀ դրամ վնասի փոխարեն:

Անդերրայթինգային եկամուտի մոտ 3 անգամ աճը կարելի է կապել հենց համաճարակային իրավիճակի հետ: Մասնավորապես՝ նկատվում է արտակարգ դրության ընթացքում ԱՊՊԱ պատահարների և առողջության ապահովագրության գծով հատուցումների զգալի նվազում: Մեքենաների սահմանափակ շահագործումը և անձնական տեղաշարժի սահմանափակումները նպաստել են պատահարների նվազմանը: Նվազել են նաև հիվանդանոցներ դիմելիության մակարդակը, որի արդյունքում ապահովագրական ընկերությունները վճարել են ավելի քիչ հատուցում, քան 2019 թվականի համադրելի ժամանակաշրջանում:

Կանխատեսվում է, որ համաճարակային իրավիճակի թուլացման և արտակարգ դրության վերջանալուն պես կնկատվեն անդերրայթինգային եկամուտների անկում:

Հավաքագրած ապահովագրավճարներ և դրա կառուցվածքը

2020 թվականի 1-ին կիսամյակում հավաքագրած համախառն ապահովագրավճարները կազմել են 23.4 մլրդ ՀՀ դրամ՝ 2019-ի 25,4 մլրդ ՀՀ դրամի փոխարեն: 2 մլրդ անկման հիմնական պատճառները երկուսն են.

  1. ԱՊՊԱ գծով ապահովագրված մեքենաների քանակի նվազում,
  2. Արտակարգ դրություն:

Ստորև աղյուսակով ցույց տանք հավաքագրած ապահովագրավճարները ըստ ապահովագրության տեսակների.

2020 1-ին կիսամյակում հավաքագրած ապահովագրավճարները՝ ըստ ապահովագրության տեսակների (2019թ. Հետ համեմատականով) (Հազար ՀՀ դրամ)
20202019ՏարբերությունԱճ
Դժբախտ պատահարներից ապահովագրություն788,759982,252-193,493-20%
Առողջության կամավոր ապահովագրություն4,847,5304,508,610338,9198%
ԿԱՍԿՈ ապահովագրություն947,5961,065,877-118,282-11%
Ավիացիոն ապահովագրություն151,652131,81219,84015%
Բեռների ապահովագրություն401,498598,709-197,211-33%
Գույքի ապահովագրություն1,393,5572,320,424-926,867-40%
ԱՊԿԱ57,08854,2962,7925%
Ավիացիոն պատասխանատվության ապահովագրություն37,67445,035-7,360-16%
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն338,311558,275-219,964-39%
Վարկի ապահովագրություն9,9443969,5482411%
Ֆինանսական վնասների ապահովագրություն371,711258,802112,90944%
Առողջության պարտադիր ապահովագրություն3,811,7483,786,76424,9841%
Ճամփորդության ապահովագրություն124,302226,304-102,002-45%
ԱՊՊԱ10,159,59510,877,842-718,247-7%
ԸՆԴԱՄԵՆԸ23,440,96425,415,399-1,974,435-8%
Ընդամենը՝ կամավոր տեսակներով9,469,62110,750,792-1,281,171-12%

Այսպես, ընդամենը համախառն ապահովագրավճարները նվազել են 8%-ով, իսկ միայն կամավոր տեսակներով ապահովագրության գծով՝ 12%: Հատկապես նվազել են Գույքի և պատասխանատվության ապահովագրության տեսակները: 2019 թվականին այս երկու տեսակներով նկատվել էին զգալի աճ՝ Էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում իրականացված խոշոր ներդրման արդյունքում: Քանի որ գործարքը մեկանգամյա էր, այս տարի այն դուրս է մնացել ապահովագրական պորտֆելից:

ԱՊՊԱ գծով հավաքագրած ապահովագրավճարների անկումը ունի երկու պատճառ.

  1. Տնից դուրս չգալու հետևանքով մարդկանց որոշ հատված որոշել են չվերակնքել ավարտվող պայմանագրերը,
  2. 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել մեքենաների ներկրման նոր հարկային համակարգը՝ ԵԱՏՄ շրջանակներում, որի արդյունքում նվազել են ՀՀ ներկրվող մեքենաների քանակը:

Ճամփորդության ապահովագրության 45% և բեռների ապահովագրության 20% նվազումը նույնպես ուղիղ կախվածություն ունի համաճարակային իրավիճակից` հատկապես մարտ-ապրիլ ամիսներին ներկրումը և արտահանումը խիստ սահմանափակ էին, իսկ ճամփորդությունը մինչ այժմ համարվում է հեռավոր երազանք:

Ստորև ցույց տանք նաև 2015-2020թ. առաջին կիսամյակներում հավաքագրած ապահովագրավճարների դինամիկան.

Տրամադրած հատուցումներ և դրա կառուցվածքը

Ինչպես արդեն նշվել է, 2020 թվականի առաջին կիսամյակում դիտվել է տրամադրած հատուցումների զգալի նվազում: Ստորև ցույց տանք հատուցումները՝ ըստ ապահովագրության տեսակների.

2020 1-ին կիսամյակում տրամադրած հատուցումները՝ ըստ ապահովագրության տեսակների (2019թ. Հետ համեմատականով) (Հազար ՀՀ դրամ)
20202019ՏարբերությունԱճ
Դժբախտ պատահարներից ապահովագրություն39,78658,406-18,620-32%
Առողջության կամավոր ապահովագրություն2,881,6783,872,190-990,512-26%
ԿԱՍԿՈ ապահովագրություն445,976578,111-132,135-23%
Ավիացիոն ապահովագրություն---0%
Բեռների ապահովագրություն6,398162,619-156,221-96%
Գույքի ապահովագրություն205,83268,533137,299200%
ԱՊԿԱ3,6453,629160%
Ավիացիոն պատասխանատվության ապահովագրություն-98,881-98,881-16%
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն24,37727,500-3,123-11%
Վարկի ապահովագրություն---0%
Ֆինանսական վնասների ապահովագրություն185,87646,161139,715303%
Առողջության պարտադիր ապահովագրություն369,4441369,44336944300%
Ճամփորդության ապահովագրություն37,06365,088-28,025-43%
ԱՊՊԱ5,672,8226,780,591-1,107,769-16%
ԸՆԴԱՄԵՆԸ9,872,89711,761,710-1,888,813-16%
Ընդամենը՝ կամավոր տեսակներով3,830,6314,981,119-1,150,487-23%

Այսպիսով, հատուցումների նվազման վրա ամենաշատը ազդել են Առողջության ապահովագրության և ԱՊՊԱ տեսակներով հատուցումների զգալի նվազումները: Տոկոսային առումով զգալի նվազել են նաև Ճամփորդության, բեռների և ավիացիոն պատասխանատվության ապահովագրության հայտերը:

Նվազման հիմնական պատճառները կրկին կապվում են արտակարգ դրության հետ:

Հատուցումների համախառն 16% նվազումը՝ ապահովագրավճարների ավելի քիչ՝ 8% նվազման հետ համատեղ նպաստել են համախառն դրական արդյունքի ավելացմանը: Այսինքն, հատուցումները կրկնակի ավելի շատ են նվազել, քան ապահովագրավճարները:

Ստորև ցույց տանք հատուցումների դինամիկան 2015-2020 թվականների առաջին կիսամյակների համար.

Վնասաբերություն

2020 թվականի առաջին կիսամյակի համախառն վնասաբերությունը (Հատուցումների ներառյալ պահուստների և վաստակած ապահովագրավճարի հարաբերություն) կազմել է 54%` 2019 թվականի 68%-ի փոխարեն: Այսինքն, ապահովագրավճարների 8% և հատուցումների 16% անկումը նպաստել են վնասաբերության 14 տոկոսային կետով նվազման:

Ստորև ներկայացնենք հավաքագրած ապահովագրավճարների և տրամադրած հատուցումների գրաֆիկը ըստ ապահովագրական ընկերությունների.

Առավելագույն ապահովագրավճար հավաքագրած և հատուցած ընկերությունը Ռոսգոսստրախ Արմենիա ԱՓԲԸ-ն է՝ համապատասխանաբար 7.3 մլրդ և 3.7 մլրդ ՀՀ դրամ: Երկրորդ տեղում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ն է՝ 5.7 մլրդ և 2 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշով: 3-րդ տեղում Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ-ն է՝ 3.7 մլրդ և 1.6 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշով: Հաջորդիվ Սիլ Ինշուրանս ԱՓԲԸ-ն, Արմենիա Ինշուրանս ԱՍՊԸ-ն և Ռեսո ԱՓԲԸ-ն են:

Ներկայացնենք նաև գեներացված շուհույթները՝ ըստ յուրաքանչյուր ընկերության.

Բացարձակ արժեքով առավելագույն շահույթ գեներացրած ընկերությունը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ն է, որին հաջորդում են Արմենիա Ինշուրանս ԱՍՊԸ-ն և Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ-ն:

Պորտֆելի համախառն շահութաբերությունը (Զուտ արդյունքի հարաբերությունը հավաքագրած ապահովագրավճարների) կազմել է 14% : հատկանշական է, որ Արմենիա Ինշուրանս ԱՍՊԸ-ն գրանցել է շահութաբերության ամենաբարձր ցուցանիշը՝ 49%: Նաիրի Ինշուրանսը գրանցել է 22%, իսկ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն՝ 17% շահութաբերության մակարդակ:

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթինգի Ղեվարար, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010