Մինչ բոլորը սգում են Լեոնարդո Դի Կապրիոյի մահը Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» կինոնկարը դիտելիս, այդ պատմության իրական դեպքերը հանդիսանում են աշխարհի ամենամեծ աղետներից մեկը: Սպանելով ավելի քան 1500 մարդու՝ չխորտակվող Տիտանիկը իր ուրույն տեղն ունի ապահովագրական պատմության մեջ:
1912-ի հունվարին բրոքեր Willis Faber & Co- ն այցելեց հանրահայտ Lloyd’s-ին՝ White Star Line ընկերության անունից ապահովագրելու երկու նավ, որոնցից մեկը Տիտանիկն էր։ Պայմանագիրը կազվեց ընդամենը 2 օրվա ընթացքում, որում բազմաթիվ անդերրայթերներ իրենց վրա վերցրեցին ռիսկի տարբեր չափաբաժիններ՝ սկսած 200-ից մինչև 75,000 ֆունտ ստերլինգ: Մեկ նավի համար ապահովագրության ամբողջական ծավալը կազմել է 1 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչը այսօր կկազմեր ավելին քան $120 մլն․:
Տիտանիկը խորտակվել է ապրիլի 14-ին: Սակայն շուկան ստանում էր հակասական լուրեր: Մինչ որոշ մարդիկ հավատում էին, որ նավը չէր խորտակվել և տարվում էր դեպի մոտակա նավահանգիստ, մյուսներն արդեն իսկ սկսել էին «ժամկետանց ապահովագրության» առևտուր (անորոշ լուր ստանալու դեպքում պատասխանատվության վաճառք): Երբ հայտնվեցին վերջնական զեկույցները, պարզվեց, որ նավի ուղևորների և անձնակազմի կեսից ավելին մահացել են:
Հաշվի առնելով Lloyd’s–ի ֆինանսական հզորությունը՝ White Star-ը ամբողջությամբ հատուցվեց վթարից հետո մեկ ամսվա ընթացքում: Սա հանդիսանում է շուկայի ամենամեծ ապահովագրության հատուցումներից մեկը, HMS Lutine-ի, 9/11, 2005թ․-ի փոթորիկների շարքում:
ԱՂԲՅՈՒՐ – https://www.lloyds.com/about-lloyds/history/catastrophes-and-claims/titanic