• Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել (Գերչիկով):
  • Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով (Մ․ Աուրելիուս):
  • Գիրքը պետք է կարդալ մատիտը կամ գրիչը ձեռքին։ Ոչ մի բան այնպես չի ձևավորում ճաշակն ու դատողությունների ճշտությունը, ինչպես դուր եկած հատվածն արտագրելու կամ խորիմաստ միտքը նշելու սովորությունը (Անդրե Մորուա)։

Ու այսպես անվերջ կարելի է թվարկել այն բոլոր նշանավոր գործիչների խոսքերը, ովքեր անընդհատ փառաբանում և կարևորում են գրքերի կարևորությունն ու դերը մարդու կյանքում։ Գրքերը տեղեկատվության շտեմարան են գործնականում երևակայելի բոլոր թեմաների վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ ոլորտում է զբաղվում և աշխատում մարդը՝ տնտեսություն, արդյունաբերություն, փիլիսոփայություն, ֆինանսների, թե ապահովագրություն։ Ապահովագրական մշակույթի ձևավորման և զարգացման գործում գրքերը նույնպես մեծ դեր են խաղում։ Դրանցից շատերն օգնում են ապահովագրողներին վերլուծել իրենց գործունեության ցուցանիշները և հասկանալ, թե ինչ ռազմավարություն են ուզում ձևավորել ապագայում։ Insurebusiness-ը առանձնացրել է 10 գրքեր ապահովագրության մասին, որոնք կօգնեն ոլորտի սկսնակներին կամ արդեն փորձառուներին էլ ավելի ամրապնդել իրենց գիտելիքները, սնուցվել նոր գաղափարներով, ծանոթանալ ժամանակակից միտումներին և մշակել նոր պրոդուկտներ։

1. Cтраховое дело (О. И. Крюгер, 2004)

Դասագիրքը բաղկացած է երկու հատորից՝ «Ապահովագրության հիմունքները» և «Ապահովագրության տեսակները:

Այս գիրքն հիմնականում օգտագործվել է Գերմանիայի ապահովագրողների մասնագիտական ​​վերապատրաստման համար: Առաջին հատորում ընդհանուր տեսական հարցերի հետ մեկտեղ (ապահովագրության էությունը, գործառույթները, ապահովագրական արտադրանքի հասկացությունները, ապահովագրական ծածկույթը և այլն), ներկայացվում է ապահովագրական ընկերության կազմակերպական կառուցվածքը, ապահովագրական պայմանագրի իրավական հիմքը և այլն: Ներկայացված են նաև համաապահովագրության և վերաապահովագրության հիմունքները։ Մի քանի գլուխներ նվիրված են ապահովագրական ընկերության հաշվետվություններին և գործունեության կառավարման գործընթացին: Երկրորդ հատորը նվիրված է ապահովագրության առանձին տեսակների վերլուծությանը (գույքի ապահովագրություն, բեռների ապահովագրություն և այլն)։ Անդրադարձ է կատարվում նաև ռուսական շուկա ներմուծված ապահովագրության նոր տեսակներին՝ վարկերի և իրավական ծախսերի ապահովագրությանը: Գիրքը ձեռք բերելու կամ պատվիրելու համար անցեք հղումով:

2. Business Insurance Instructor (Charles Harcourt Ainslic Forbes Lindsay, 2023)

Որպես ապահովագրության մասնագետների համար կիրառվող համապարփակ ուղեցույց՝ այս գիրքն ընդգրկում է ապահովագրության բոլոր ասպեկտները: Ռազմավարության մշակումից մինչև հայտերի և ռիսկերի կառավարում, հեղինակ Չարլզ Հարքուրտ Էյնսլի Ֆորբս Լինդսեյն առաջարկում է գործնական խորհուրդներ և իրական օրինակներ:

Գիրքը ձեռք բերելու կամ պատվիրելու համար անցեք հղումով:

3. Inside The Insurance Industry (Kevin Glaser, 2013)

Սա ապահովագրության մասին գրված լավագույն գրքերից մեկն է, որը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ապահովագրության վաճառքների մեխանիզմները և գործընթացները, բաշխման տարբեր մեթոդների բացահայտումը, ապահովագրական ընկերության ներքին գործունեությունը և այլն: Այս գիրքը ամբողջական ուղեցույց է ապահովագրական ոլորտը ուսումնասիրողների համար: Գիրքը գրված է հասկանալի ձևաչափով, որը թույլ է տալիս ապահովագրության հետ աշխատելու սահմանափակ փորձ ունեցող մարդկանց ավելի լավ ուսումնասիրել ապահովագրության այնպիսի ոլորտները, որոնք նախկինում իրենց համար անհայտ են եղել: Գիրքը ձեռք բերելու կամ պատվիրելու համար անցեք հղումով:

4. Insurance economics (Roland Eisen, 2012)

յս գիրքը ներառում է ռիսկերի և ռիսկերի կառավարման ներքո որոշումների կայացման վերլուծական տնտեսագիտությունը, անհատների և կորպորացիաների կողմից ձևավորած ապահովագրական պահանջարկը և ապահովագրական ընկերությունների կողմից օգտագործվող օբյեկտիվ գործիքներն ու կառավարման ռազմավարությունները: Այս գիրքն առավել նախատեսված է բակալավրիատի ուսանողների, ապահովագրության ոլորտում սահմանափակ փորձ ունեցող անձանց համար: Ապահովագրության յուրաքանչյուր տեսակի համար ուրվագծվում են ապահովագրական պաշտպանության ապահովման առավել կարևոր մեթոդաբանական և տեխնիկական խնդիրները, ինչպիսիք են ռիսկի վերլուծությունը և ապահովագրության ծածկույթի ծավալը, ապահովագրության տեսակներն ու ձևերը, ապահովագրական սակագների հաշվարկը: Գիրքը ձեռք բերելու կամ պատվիրելու համար անցեք հղումով:

5. The Insurtech Book. The Insurance Technology Handbook for Investors, Entrepreneurs and FinTech Visionaries (Nicole Anderson, Shân M. Millie, Sabine l. B. Vanderlinden, Susanne Chishti, 2018)

InsurTech Book-ը ամենաարդիական տեղեկատվության անգնահատելի աղբյուր է ձեռնարկատերերի, նորարարների, ապահովագրողների, ներդրողների, վերլուծաբանների և խորհրդատուների համար, ովքեր աշխատում են կամ հետաքրքրված են այս ոլորտով: Հեղինակները բացատրում են, թե ինչու բիզնես վարելու ավանդական եղանակները շուտով կդառնան ոչ ակտուալ և առաջարկում են նոր ուղեցույց այս ոլորտում թվային հեղափոխությունը ծաղկեցնելու համար։ Գիրքը տրամադրում է ապահովագրության և տեխնոլոգիաների ամբողջական կապի համար անհրաժեշտ տեղեկատվություն և բացահայտում է աճի հնարավորությունները՝ կապված արժեքային շղթայի, հաճախորդների ներգրավման ռազմավարությունների վերլուծության և ուսումնասիրության հետ։ Գիրքը ձեռք բերելու կամ պատվիրելու համար անցեք հղումով:

6. The Making of LEMONADE (Ty Sagalow, 2019)

Այս գիրքը նախ «Lemonade Insurance»-ի ծագման պատմությունն է՝ հետաքրքիր անունով մի ստարտափ ապահովագրական ընկերության, որը ստեղծվել է երկու իսրայելցի ձեռնարկատերերի կողմից, ովքեր ոչինչ չգիտեին ապահովագրության մասին, բայց 18 ամսից պակաս ժամկետում ամբողջությամբ խաթարեցին տրիլիոն դոլարանոց բիզնեսը և շուտով դարձան որպես «Uber of Insurance»:

Ցավոք սրտի, աշխարհի երեսին դեռ մնացել են այնպիսի մարդիկ, ովքեր դեռ թերահավատորեն են մոտենում ապահովագրությանը՝ հաճախ դիտարկելով այս ոլորտը որպես ավելորդ ծախս՝ օգտակար ֆինանսական գործիքի փոխարեն: Հեղինակը այս  «Լիմոնադի» հետ միասին փորձում է շտկել այս խնդիրը, և սա հրաշալի առիթ է այդ անվտահությունը կոտրելու և վերացնելու համար:

Սա նաև AIG-ի և Zurich Insurance-ի նախկին բարձրաստիճան ղեկավարի անձնական ճանապարհորդության պատմությունն է, ով որոշել էր հրաժարվել «Կորպորատիվ Ամերիկա»-ի հաջողությունից՝ նպատակ ունենալով ստեղծել մի ստարտափ, որը կփոխի այն ամենը, ինչին նա սովոր էր: Գիրքը ձեռք բերելու կամ պատվիրելու համար անցեք հղումով:

7. The Future of Insurance (Bryan Falchuk, 2020)

Շարքի ամենավաճառվող այս գրքի առաջին հատորը հագեցած է ապահովագրության պատմությամբ և զարգացմամբ, որը խորը վերլուծական պատկերացում է տալիս ապահովագրության ապագայի առաջընթացի մասին: Հեղինակը, ելնելով իր բազմամյա տարիների փորձից, առաջարկում է յուրահատուկ և տարբերվող մեթոդներ ապահովագրողների առջև ծառացած խնդիրների լուծման համար:

Այս գիրքը կիսում է ապահովագրողների առաջին հայացքներն ու որոշումները՝ տարբեր գործառույթների և բիզնեսի ոլորտներում, որպեսզի ոչ միայն ոգեշնչեն, այլև ընթերցողների մոտ թողնեն շոշափելի հետք՝ զարգանալու ժամանակակից, ճկուն նոր համակարգի միջոցով:

Ոլորտի նորեկները և վետերանները չպետք է բաց թողնեն այս գիրքը կարդալու հնարավորությունը… Գիրքը ձեռք բերելու կամ պատվիրելու համար անցեք հղումով:

8. The End of Insurance As We Know It (Rob Galbraith, 2019)

Միջազգային բեսթսելեր, որը ժամանակակից սերնդի մեջ այն եզակի գրքերից մեկն է, որ մանրամասնում է, թե ինչու է ապահովագրությունը, որը երկար ժամանակ համարվում էր տխուր և ձանձրալի ոլորտ, հիմնարար փոփոխություններ ապրում, որոնք աննախադեպ են ժամանակակից կյանքում: «Ապահովագրության ոլորտում ամենահետաքրքիր մարդը» կոչվող Գելբրեյթն ունի ավելի քան 20 տարվա փորձ ֆինանսական ծառայությունների ոլորտում և եղել է «ապահովագրության ոլորտում շատերի դաստիարակը»։ Գելբրեյթի այս գիրքը խորապես ուսումնասիրում է, թե ինչպես զարգացող տեխնոլոգիաները, ինչպիսիք են բլոկչեյնը, արհեստական ​​ինտելեկտը և IoT-ն (The Internet of Things (IoT), կարող են ավելի լավը դարձնել ապահովագրությունը։ Գիրքը հասանելի է բացառապես Amazon-ում և թողարկումից ի վեր հարյուրավոր օրինակներ է վաճառվել ավելի քան 10 երկրների ընթերցողներին: Գիրքը ձեռք բերելու կամ պատվիրելու համար անցեք հղումով:

9. All The Insurance Players Will Be Insurtech (Matteo Carbone, Andrea Silvello, 2017)

Պատկերացնենք, որ մարդն ունի ապահովագրական «գործակալ» իր սմարթ հեռախոսի մեջ՝ մեկ հավելվածում: Ընդամենը մեկ-երկու հպումով կարող է ցանկացած պահի ապահովագրել այն ամենը, ինչ ունի։ Ապահովագրական այս հավելվածը, որը ուշադրություն է դարձնում ձեր ցանկություններին և կարիքներին, ժամանակ առ ժամանակ առաջարկում է ճանապարհորդական ապահովագրություն՝ չվերթ պատվիրելուց հետո, առաջարկում է վերակնքել Ձեր ԱՊՊԱ պայմանագիրը և այլն:

Այս գիրքը ներկայացնում է աշխարհում տեղի ունեցող թվային հեղափոխության ազդեցությունը մարդու ապրելակերպի, աշխատանքի կատարման վրա, ինչն ակնհայտ երևում է մանրածախ առևտրի, տուրիզմի, ֆինանսական, այդ թվում՝ ապահովագրության ոլորտում:

Գիրքը ձեռք բերելու կամ պատվիրելու համար անցեք հղումով:

10. The Future of Insurance II (Bryan Falchuk, 2021)

Այսօր հաճախորդների ակնկալիքները և պահանջները ապահովագրողների նկատմաբ փոխվում են անընդհատ աճող տեմպերով, ինչը պայմանավորված է աշխարհի գլոբալ թվայնացմամբ: Բայց այս փոփոխությունները չեն դժվարացնում ապահովագրողների աշխատանքը, քանի որ այդ փոփոխություններին զուգահեռ, ի հայտ են գալիս նոր սերնդի ապահովագրողներ, ովքեր առաջարկում են հաճախորդներին այլ կերպ սպասարկելու առաջարկներով։

Գրքի այս հատորում խորապես ուսումնասիրվում է 8 ստարտափների (գործառնական կարճ պատմություն ունեցող ընկերություններ) և MGA-ների (անհատ կամ ընկերություն, նշանակվում է ապահովագրական ընկերության կողմից և վերջինիս անունից իրականացնում է մի շարք գործառույթներ՝ ռիսկերի տեղաբաշխում, պահանջների կարգավորում, պրոդուկտների մշակում և այլն) ծագման պատմությունները, որոնք ունենալով գործունեության տարբեր նպատակներ, բախվում են տարբեր իրադարձությունների և սկսում տարբեր կերպ արձագանքել թվայնացված աշխարհում ստարտափ լինելու մարտահրավերներին։ Գիրքը ձեռք բերելու կամ պատվիրելու համար անցեք հղումով:

Author