Ասել, որ 2020 թվականը բարդ տարի էր, նույնն է ինչ ոչինչ չասել։ Անխտիր բոլոր երկրները, ոլորտները զգացին տարվա դժվարությունները։ Իհրակե, մարդկության ամենամեծ խնդիրը Կովիդ-19 համավարակն էր, որը խլեց միլիոնավոր կյանքեր։ Մարդիկ ստիպված եղան 180 աստիճանով փոխել իրենց նիստուկացը և հարմարվել աշխարհի նոր կարգին։ Այլ կերպ ասած, սկզբնական շրջանում համավարակը՝ մարդկանց անօգնական դարձրեց։

Նույնը կարելի է ասել նաև կազմակերպությունների մասին։ Վերջինս հայտնվեց բոլորովին նոր բիզնես միջավայրում։ Նվազած ֆինանսական ցուցանիշները ապահովված էին, իսկ ոմանք նույնիսկ հայտնվելու էին սնանկության եզրին։

Անցած 10 տարիների ընթացքում, Հայաստանը առաջին անգամ ունեցավ նախորդ տարվա համեմատ, տնտեսական ակտիվության նվազած մակարդակ: Անշուշտ, դրա բացատրությունները գտնելը շատ պարզ է, լինի այն Կովիդ 19-ն ու պարտադրված կարանտինը, թե 44-օրյա պատերազմը։

Ապահովագրությունը ցանկացած երկրի, ներառյալ Հայաստանի, տնտեսության անբաժանելի մասն է։ Տարօրինակորեն, անցած տարի, երբ ամբողջ տնտեսությունը անկում ապրեց, ապահովագրությունը գրանցեց դրական աճ, որը իրականում որոշ չափով սուբյեկտիվ գնահատական է։ Մինչ գրեթե բոլոր ցուցանիշները բարելավվեցել էին, համախառն ապահովագրավճարները նվազել էին՝ դառնալով 42․82 մլրդ ՀՀ դրամ (47․18 մլրդ ՀՀ դրամ – 2019թ․)։ Նվազել էին նաև համախառն հատուցումները․ 22․96 մլրդ ՀՀ դրամ (28․73 մլրդ ՀՀ դրամ – 2019թ․)։ Ներդրումային եկամուտները, ընդհակառակը, աճել էին 37․85 %-ով կամ այն է 1․07 մլրդ ՀՀ դրամով (3․89 մլրդ ՀՀ դրամ – 2020թ․)։ Շուկայի զուտ եկամուտը համարյա քառապատկվել է, 2019թ․-ի 1․15 մլրդ ՀՀ դրամից դառնալով 4․44 մլրդ ՀՀ դրամ 2020թ․-ին։

Գրեթե բոլոր ապահովագրական տեսակների համախառն ապահովագրավճարներն ու հատուցումները նվազել են, ընդհանուր առմամբ համապատասխանաբար 4․36 և 4․87 մլրդ ՀՀ դրամ։ Սա կարելի է բացատրել մարդկանց վճարելու պատրաստակամության նվազման հետ։ Այժմ սպասելիքներն առաջվա նման լավատես չեն, ինչի պատճառով մարդիկ ավելի շատ խնայողություններ են անում։ Ավելի քիչ ապահովագրավճարները նշանակում են ավելի քիչ պայմանագրեր, հետևաբար նաև ավելի քիչ վճարված հատուցումներ։

Ամենաշատ ապ․վճարներով ապահովագրության տեսակը՝ ԱՊՊԱ-ն, նույնպես կրճատվել է․ 11.27 % կամ 2.63 մլրդ ՀՀ դրամ։ Կարանտինի հետևանքով մարդկանց որոշ մասը չեղարկեց կամ չվերակնքեց իրենց պայմանագրերը․ նրանք չէին պատրաստվում տնից դուրս գալ առաջվա հաճախականությամբ, որի հետևանքով կարծում էին, որ չունեն ԱՊՊԱ-ի կարիք։ Ավելին, կարանտինը ստիպեց  մարդկանց ավելի հազվադեպ լքել իրենց տները, հետևաբար ՝ ավելի քիչ մեքենա վարել: Սա հանգեցրեց ճանապարհատրանսպորտային պատահարների և ապահովագրական հատուցման դիմումների նվազմանը։ Համախառն հատուցումները 2020թ․-ին 2,57 մլրդ ՀՀ դրամով կամ 16,17% -ով ավելի պակաս էին նախորդ տարվա ցուցանիշից:   Ցուցանիշների տարբերության մեկ այլ պատճառ է ոչ թե 2020թ․-ի նվազումը, այլ 2019թ․-ի հատկանշական բարձր ցուցանիշը։ Վերջինիս Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության անցումային շրջանի ավարտն էր։ Հաջորդ տարվանից երկիր մտնող մեքենաների մաքսատուրքը էականորեն բարձրանալու էր, գործնականում անհնար դարձնելով անհատների համար տրանսպորտային միջոցների ներմուծումը։

Առողջության ապահովագրության դրական 4.52% կամ 0.51 մլրդ ՀՀ դրամ փոփոխությունն ուներ երկու հակասական բաղադրիչ: Պետական ​​աշխատակիցների պարտադիր ապահովագրությունը, որը հայտնի է նաև որպես սոցիալական փաթեթ, ունեցել է ապահովագրավճարների նվազում` 0.12 մլրդ ՀՀ դրամ: Կամավոր բժշկական ապահովագրությունն, ընդհակառակը, աճել է 0.63 մլրդ ՀՀ դրամով, ինչը հանգեցրել է զուտ 0.51 մլրդ ՀՀ դրամ զուտ աճի: Դա կարելի է բացատրել աշխատանքային շուկայում առողջության ապահովագրության կարևորության աճի հետ: Համավարակի մեկ այլ ազդեցություն էր մարդկանց կողմից 2020 թ.-ին իրենց բժշկական ապահովագրության պայմանագրերի քիչ օգտագործումը: Մարդիկ խուսափում էին հիվանդանոցներ այցելելուց, որտեղ նրանք կարող էին շփվել վարակակիրների հետ:

Գույքի և պատասխանատվության ապահովագրության տեսակների ապահովագրավճարների համապատասխանաբար 0․83 և 0․28 մլրդ նվազումը հիմնականում կապված էր 2019թ․-ին էլեկտրակայանի կառուցման հետ։ 2020թ․-ին նախագիծն արդեն վերջացել էր և ապահովագրության պայմանագրերը չէին վերակնքվել, ինչը հանգեցրել էր այս ապ․տեսակների զգալիորեն իջած ապահովագրավճարներին։ Գույքի ապահովագրության հատուցումների զգալի աճն ըստ երևույթին կապված է Հայաստանի էլեկտրոնիկայի խանութների խոշորագույն ցանցերից մեկում բռնկված հրդեհով1, որը ամենայն հավանականությամբ ապահովագրված էր։

Մեքենաների կամավոր ապահովագրության, որը հիմնականում ԿԱՍԿՈ պայմանագրեր է, ապ․վճարների փոփոխությունը բացասական է․ 6.88% կամ 0.16 մլրդ ՀՀ դրամ, բայց դրական հատուցումների դեպքում․ 3.16% կամ 0.03 մլրդ ՀՀ դրամ։ Միջինից փոքր փոփոխությունը հնարավոր է բացատրել ապահովագրության այս տեսակի ցածր մատչելիությամբ2։ ԿԱՍԿՈ պայմանագրեր սովորաբար գնում են միջին-միջինից բարձր եկամուտ ունեցող անձինիք, ում վրա կարանտինը ունեցել էի չափավոր ազդեցություն, հետևաբար մեքենաների կամավոր ապահովագրության ցուցանիշները փոքր փոփոխություններ էին ունեցել։

Թե՛ բեռների, թե՛ ճամփորդության ապահովագրության ցուցանիշները կարանտինի և փակ սահմանների պատճառով նվազել են։ Վերջինիս հետևանքով Հայաստանի ներմուծումները կրճատվել են համարյա 20%3-ով, ինչն էլ իր հերթին ազդել է բեռների ապահովագրության ապ․վճարների վրա, այն նվազեցնելով 0.24 մլրդ ՀՀ դրամով կամ 22.60 %-ով։Նույնը կարելի է նաև ասել ճամփորդությունների մասին։ Ճանապարհորդությունների սահմանափակումների պատճառով զբոսաշրջիկները չեն կարողացել այցելել այլ երկրներ, գործուղումներ չեն իրականացվել: Արդյունքում, 2019-2020 թվականներին Հայաստանում ճամփորդության ապահովագրության ապ․վճարները նվազել են 0․55 մլրդ ՀՀ դրամով, ինչը 75․43 % անկում է: Սա, անշուշտ, համավարակի ազդեցությունը առավելագույնս զգացած ապահովագրության տեսակն է:

Ֆինանսական ռիսկերի ապահովագրության ապ․վճարները փոքր աճ են գրանցել․ 0.05 մլրդ ՀՀ դրամ կամ 8.03 %։ Իրականում, դա պայմանավորված էր ոչ դե այս տեսակի պայմանագրերի վաճառքների ավելացմամբ, այլ դրա բարձրացած սակագներով։ Հիմնականում ֆինանսական ռիսկերի ապահովագրությունը վերաապահովագրվում է։ Անցած տարիների ընթացքում, Հայաստանի ֆինանսական ռիսկերի ապահովագրության մեծ վնասների պատճառով, 2020թ․-ին վերաապահովագրողները բարձրացրել են սակագները։ Ավելին, դրամով սակագնի աճը կապված է նաև դրամ-դոլար փոխարժեքի հետ։ Տեղական արժույթի արժեզրկումը 2020 թ․-ին արհեստականորեն ավելացրել է ապահովագրավճարները։

Զարմանալիորեն, տնտեսության դժվարությունների հետ՝ հաճախորդների ներգրավման ցուցանիշը չի տուժել։ Ցուցանիշը արտացոլում է կազմակերպությունների արդյունավետությունը գովազդների, մարքեթինգի և ամենակարևորը միջնորդների միջոցով հաճախորդների ներգրավման մեջ։ 2019 թ․-ին միջին ցուցանիշը, որը ձեռքբերման ծախսերի և համախառն ապ․վճարների հարաբերությունն է, 11.52 % էր, իսկ 2020թ․-ին՝ 11.74%։ Ընդհանուր ծախսը մի փոքր նվազել է`5․44 մլրդ ՀՀ դրամից դառնալով 5․03։ Անցյալ տարվա ընթացքում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն(9․68 %-ից 16․77 %) և Նաիրի Ինշուրանսը(8․08 %-ից 14․57 %) բարելավվել են իրենց ցուցանիշները, իսկ Ռոսգոսստրախ Արմենիան(8․51 %-ից 7․77 %), Սիլ Ինշուրանսը(9․56 %-ից 8․20 %), Ռեսոն(21․37 %-ից 17․23 %) և Արմենիա Ինշուրանսը(21․27 %-ից 17․23 %)՝ ոչ։

Ներդրումների վերաբերյալ, բոլոր ապահովագրական ընկերությունները գրանցել են աճ։ Ընդհանուր առմամբ, շուկայի ներդրումային եկամուտն աճել է 37․85% -ով կամ 1․07 մլրդ ՀՀ դրամով: Առաջատարներն են Արմենիա Ինշուրանսը (1․35 մլրդ ՀՀ դրամ), ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն (0․74 մլրդ ՀՀ դրամ) և Ռոսգոսստրախ Արմենիան (0․73 մլրդ դրամ):

Ինչպես վերևում նշվեց, 2020թ․-ի ընթացքում ապահովագրական ընկերությունների շահութաբերությունը զգալիորեն աճել է: 2019 թ․-ի միջին 2.44% ցուցանիշը դարձել է 10.37%: Բոլոր ապահովագրական ընկերություններն ունեցել են բարելավված ցուցանիշներ:

 

Չնայած 2020թ․-ի բավականին ծանր տարի լինելուն, ապահովագրական ընկերությունը զգալիորեն բարելավվել են իրենց ցուցանիշները։ Ներդրումային եկամտի աճը հավասարակշռել է համապառն ապ․վճարների և հատուցումների նվազմանը, որի շնորհիվ կազմակերպությունները կարողացել են գրանցել նախորդ տարվան գերազանցող զուտ շահույթ։

Author

  • ԱՐՓԻ ՍԻՆԱՆՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթեր , ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2020