2020 թվականի առաջին կիսամյակը համընկավ կորոնավիրուսային COVID-19 Համաշխարհային համավարակի շրջանի առաջին ալիքի հետ: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում նկատվեցին տնտեսական անկումներ, դեֆիցիտներ, ռեպրեսիաներ: Տնտեսագետները այն նույնիսկ որակեցին ավելի կործանիչ, քանի 1929-32 թվականների ռեպրեսիան:
Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում դիտվեցին տնտեսական ակտիվության գրեթե բոլոր ցուցանիշների անկում: Մի շարք ոլորտներ, ինչպիսիք են տուրիստական, ռեստորանային, սպասարկման, և այլն, հայտնվեցին լուծարման եզրին: Այնուամենայնիվ, ֆինանսական ոլորտը, ի դեմս բանկերի և ապահովագրական ընկերությունների, արձանագրեց դրական աճ:
Հայաստանում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները առաջին կիսամյակը փակել են շահույթի դրական ցուցանիշներով՝ ընդհանուր շուկայի 14% շահութաբերության մակարդակով՝ ի տարբերություն 2019-ի 3% շահութաբերության հետ:
Ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է 3,3 մլրդ ՀՀ դրամ՝ 2019 թվականի 757 մլն ՀՀ դրամի համեմատ:
Ապահովագրական ընկերությունների շահույթի հիմնական աղբյուրները երկուսն են՝ անդերրայթինգային արդյունք և ներդրումային եկամուտ: Անդերրայթինգային արդյունքը բուն ապահովագրական գործունեությունից ստացած եկամուտն է, այն է՝ հավաքագրած (վաստակած) ապահովագրավճարների և հատուցումների (ներառյալ գործավարման և այլ ծախսերի) տարբերությունը:
Ներդրումային եկամուտը ընկերության ազատ դրամական միջոցների ներդրումներից գոյացած եկամուտն է: ՀՀ-ում ներդրումային հիմնական ուղղություններն են պետական պարտատոմսերը, ռեպո գործարքները և բանկային ավանդները: Բաժնետոմսերի գործառնություններում առանձնապես ակտիվություն առայժմ չի նկատվում:
2020 1-ին կիսամյակում նշված երկու տեսակի եկամուտ/շահույթներն էլ աճել են: Այսպես, ընդհանուր ներդրումային եկամուտը կազմել է մոտ 2.5 մլրդ ՀՀ դրամ՝ 2019-ի 1.3 մլրդ ՀՀ դրամի փոխարեն: Անդերրայթինգային եկամուտը մոտ 800 մլն ՀՀ դրամ է՝ 2019-ի մոտ 600 մլն ՀՀ դրամ վնասի փոխարեն:
Անդերրայթինգային եկամուտի մոտ 3 անգամ աճը կարելի է կապել հենց համաճարակային իրավիճակի հետ: Մասնավորապես՝ նկատվում է արտակարգ դրության ընթացքում ԱՊՊԱ պատահարների և առողջության ապահովագրության գծով հատուցումների զգալի նվազում: Մեքենաների սահմանափակ շահագործումը և անձնական տեղաշարժի սահմանափակումները նպաստել են պատահարների նվազմանը: Նվազել են նաև հիվանդանոցներ դիմելիության մակարդակը, որի արդյունքում ապահովագրական ընկերությունները վճարել են ավելի քիչ հատուցում, քան 2019 թվականի համադրելի ժամանակաշրջանում:
Կանխատեսվում է, որ համաճարակային իրավիճակի թուլացման և արտակարգ դրության վերջանալուն պես կնկատվեն անդերրայթինգային եկամուտների անկում:
Հավաքագրած ապահովագրավճարներ և դրա կառուցվածքը
2020 թվականի 1-ին կիսամյակում հավաքագրած համախառն ապահովագրավճարները կազմել են 23.4 մլրդ ՀՀ դրամ՝ 2019-ի 25,4 մլրդ ՀՀ դրամի փոխարեն: 2 մլրդ անկման հիմնական պատճառները երկուսն են.
- ԱՊՊԱ գծով ապահովագրված մեքենաների քանակի նվազում,
- Արտակարգ դրություն:
Ստորև աղյուսակով ցույց տանք հավաքագրած ապահովագրավճարները ըստ ապահովագրության տեսակների.
2020 1-ին կիսամյակում հավաքագրած ապահովագրավճարները՝ ըստ ապահովագրության տեսակների (2019թ. Հետ համեմատականով) (Հազար ՀՀ դրամ)
2020 | 2019 | Տարբերություն | Աճ | |
---|---|---|---|---|
Դժբախտ պատահարներից ապահովագրություն | 788,759 | 982,252 | -193,493 | -20% |
Առողջության կամավոր ապահովագրություն | 4,847,530 | 4,508,610 | 338,919 | 8% |
ԿԱՍԿՈ ապահովագրություն | 947,596 | 1,065,877 | -118,282 | -11% |
Ավիացիոն ապահովագրություն | 151,652 | 131,812 | 19,840 | 15% |
Բեռների ապահովագրություն | 401,498 | 598,709 | -197,211 | -33% |
Գույքի ապահովագրություն | 1,393,557 | 2,320,424 | -926,867 | -40% |
ԱՊԿԱ | 57,088 | 54,296 | 2,792 | 5% |
Ավիացիոն պատասխանատվության ապահովագրություն | 37,674 | 45,035 | -7,360 | -16% |
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն | 338,311 | 558,275 | -219,964 | -39% |
Վարկի ապահովագրություն | 9,944 | 396 | 9,548 | 2411% |
Ֆինանսական վնասների ապահովագրություն | 371,711 | 258,802 | 112,909 | 44% |
Առողջության պարտադիր ապահովագրություն | 3,811,748 | 3,786,764 | 24,984 | 1% |
Ճամփորդության ապահովագրություն | 124,302 | 226,304 | -102,002 | -45% |
ԱՊՊԱ | 10,159,595 | 10,877,842 | -718,247 | -7% |
ԸՆԴԱՄԵՆԸ | 23,440,964 | 25,415,399 | -1,974,435 | -8% |
Ընդամենը՝ կամավոր տեսակներով | 9,469,621 | 10,750,792 | -1,281,171 | -12% |
Այսպես, ընդամենը համախառն ապահովագրավճարները նվազել են 8%-ով, իսկ միայն կամավոր տեսակներով ապահովագրության գծով՝ 12%: Հատկապես նվազել են Գույքի և պատասխանատվության ապահովագրության տեսակները: 2019 թվականին այս երկու տեսակներով նկատվել էին զգալի աճ՝ Էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում իրականացված խոշոր ներդրման արդյունքում: Քանի որ գործարքը մեկանգամյա էր, այս տարի այն դուրս է մնացել ապահովագրական պորտֆելից:
ԱՊՊԱ գծով հավաքագրած ապահովագրավճարների անկումը ունի երկու պատճառ.
- Տնից դուրս չգալու հետևանքով մարդկանց որոշ հատված որոշել են չվերակնքել ավարտվող պայմանագրերը,
- 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել մեքենաների ներկրման նոր հարկային համակարգը՝ ԵԱՏՄ շրջանակներում, որի արդյունքում նվազել են ՀՀ ներկրվող մեքենաների քանակը:
Ճամփորդության ապահովագրության 45% և բեռների ապահովագրության 20% նվազումը նույնպես ուղիղ կախվածություն ունի համաճարակային իրավիճակից` հատկապես մարտ-ապրիլ ամիսներին ներկրումը և արտահանումը խիստ սահմանափակ էին, իսկ ճամփորդությունը մինչ այժմ համարվում է հեռավոր երազանք:
Ստորև ցույց տանք նաև 2015-2020թ. առաջին կիսամյակներում հավաքագրած ապահովագրավճարների դինամիկան.
Տրամադրած հատուցումներ և դրա կառուցվածքը
Ինչպես արդեն նշվել է, 2020 թվականի առաջին կիսամյակում դիտվել է տրամադրած հատուցումների զգալի նվազում: Ստորև ցույց տանք հատուցումները՝ ըստ ապահովագրության տեսակների.
2020 1-ին կիսամյակում տրամադրած հատուցումները՝ ըստ ապահովագրության տեսակների (2019թ. Հետ համեմատականով) (Հազար ՀՀ դրամ)
2020 | 2019 | Տարբերություն | Աճ | |
---|---|---|---|---|
Դժբախտ պատահարներից ապահովագրություն | 39,786 | 58,406 | -18,620 | -32% |
Առողջության կամավոր ապահովագրություն | 2,881,678 | 3,872,190 | -990,512 | -26% |
ԿԱՍԿՈ ապահովագրություն | 445,976 | 578,111 | -132,135 | -23% |
Ավիացիոն ապահովագրություն | - | - | - | 0% |
Բեռների ապահովագրություն | 6,398 | 162,619 | -156,221 | -96% |
Գույքի ապահովագրություն | 205,832 | 68,533 | 137,299 | 200% |
ԱՊԿԱ | 3,645 | 3,629 | 16 | 0% |
Ավիացիոն պատասխանատվության ապահովագրություն | - | 98,881 | -98,881 | -16% |
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն | 24,377 | 27,500 | -3,123 | -11% |
Վարկի ապահովագրություն | - | - | - | 0% |
Ֆինանսական վնասների ապահովագրություն | 185,876 | 46,161 | 139,715 | 303% |
Առողջության պարտադիր ապահովագրություն | 369,444 | 1 | 369,443 | 36944300% |
Ճամփորդության ապահովագրություն | 37,063 | 65,088 | -28,025 | -43% |
ԱՊՊԱ | 5,672,822 | 6,780,591 | -1,107,769 | -16% |
ԸՆԴԱՄԵՆԸ | 9,872,897 | 11,761,710 | -1,888,813 | -16% |
Ընդամենը՝ կամավոր տեսակներով | 3,830,631 | 4,981,119 | -1,150,487 | -23% |
Այսպիսով, հատուցումների նվազման վրա ամենաշատը ազդել են Առողջության ապահովագրության և ԱՊՊԱ տեսակներով հատուցումների զգալի նվազումները: Տոկոսային առումով զգալի նվազել են նաև Ճամփորդության, բեռների և ավիացիոն պատասխանատվության ապահովագրության հայտերը:
Նվազման հիմնական պատճառները կրկին կապվում են արտակարգ դրության հետ:
Հատուցումների համախառն 16% նվազումը՝ ապահովագրավճարների ավելի քիչ՝ 8% նվազման հետ համատեղ նպաստել են համախառն դրական արդյունքի ավելացմանը: Այսինքն, հատուցումները կրկնակի ավելի շատ են նվազել, քան ապահովագրավճարները:
Ստորև ցույց տանք հատուցումների դինամիկան 2015-2020 թվականների առաջին կիսամյակների համար.
Վնասաբերություն
2020 թվականի առաջին կիսամյակի համախառն վնասաբերությունը (Հատուցումների ներառյալ պահուստների և վաստակած ապահովագրավճարի հարաբերություն) կազմել է 54%` 2019 թվականի 68%-ի փոխարեն: Այսինքն, ապահովագրավճարների 8% և հատուցումների 16% անկումը նպաստել են վնասաբերության 14 տոկոսային կետով նվազման:
Ստորև ներկայացնենք հավաքագրած ապահովագրավճարների և տրամադրած հատուցումների գրաֆիկը ըստ ապահովագրական ընկերությունների.
Առավելագույն ապահովագրավճար հավաքագրած և հատուցած ընկերությունը Ռոսգոսստրախ Արմենիա ԱՓԲԸ-ն է՝ համապատասխանաբար 7.3 մլրդ և 3.7 մլրդ ՀՀ դրամ: Երկրորդ տեղում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ն է՝ 5.7 մլրդ և 2 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշով: 3-րդ տեղում Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ-ն է՝ 3.7 մլրդ և 1.6 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշով: Հաջորդիվ Սիլ Ինշուրանս ԱՓԲԸ-ն, Արմենիա Ինշուրանս ԱՍՊԸ-ն և Ռեսո ԱՓԲԸ-ն են:
Ներկայացնենք նաև գեներացված շուհույթները՝ ըստ յուրաքանչյուր ընկերության.
Բացարձակ արժեքով առավելագույն շահույթ գեներացրած ընկերությունը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ն է, որին հաջորդում են Արմենիա Ինշուրանս ԱՍՊԸ-ն և Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ-ն:
Պորտֆելի համախառն շահութաբերությունը (Զուտ արդյունքի հարաբերությունը հավաքագրած ապահովագրավճարների) կազմել է 14% : հատկանշական է, որ Արմենիա Ինշուրանս ԱՍՊԸ-ն գրանցել է շահութաբերության ամենաբարձր ցուցանիշը՝ 49%: Նաիրի Ինշուրանսը գրանցել է 22%, իսկ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն՝ 17% շահութաբերության մակարդակ: