Հայաստանի ԱՊՊԱ համակարգը արդեն 10 տարեկան է։ 2010 թ.-ին ներդնելով ավտոմեքենայի օգտագործումից բխող երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը, ՀՀ ԿԲ-ի որոշումն ուղղված էր սոցիալական խնդրի լուծմանը. մեղավոր վարորդի կողմից կատարված վնասները հատուցելու անկարողությունից հետո դժբախտ իրադարձությունների կանխարգելումը: Տարիների ընթացքում համակարգն իրեն դրսևորեց բավականին լավ, և դեռ շարունակում է բարելավվել։ Համակարգի հատկանշական նվաճումներից են․

  • զգալիորեն պարզեցված պայմանագրի գնման գործընթաց,
  • ճանապարհային ոստիկանության վթարի հետ կապված բոլոր գործերի համախմբում,
  • ինքնակարգավորվող համակարգի ձևավորում` համաձայնեցված հայտարարագրով, համեմատաբար ավելի թեթև վթարների համար,
  • ուղղակի փոխհատուցման ընթացակարգի վարում (տուժած անձը, որը նաև ապահովադիրն է, իր փոխհատուցումը ստանում է ապահովագրողից, այնուհետև ապահովագրական ընկերությունները կարգավորում են դեպքին վերաբերող ներքին գործընթացներն առանձին),
  • 100% անցում դեպի էլ․ փոստի ծանուցման համակարգ,
  • Bonus/Malus համակարգի ձևավորում (ճշգրտված դրույքաչափեր ավելի զգոն վարորդների համար):

Սույն թվականի հունիսին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն (ԱՊՊԱ համակարգը վերահսկող կարգավորող մարմին) որպես նոր գլխավոր տնօրեն առաջադրեց Վաղինակ Եղիազարյանին: Մինչ այդ պաշտոնը, պարոն Եղիազարյանը զբաղեցնում էր ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության բաժնի պետի պաշտոնը:


ԱՂԲՅՈՒՐ – https://www.appa.am/pages.php?al=news&pid=1&id=497&act=more

Author

  • ԱՐՓԻ ՍԻՆԱՆՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթեր , ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2020