Ակնկալվում է, որ Covid-19-ի արդյունքում գրանցվելու է ապահովագրական հատուցումների աննախադեպ աճ` գերազանցող նախորդ համաշխարհային աղետները, ինչպիսիք էին 2005 թվականի փոթորիկները, 9/11 ռմբակոծությունը, 2011 թվականի Թոխոկու քաղաքի երկրաշարժերը և ցունամին: 2020 թվականի վերջին եռամսյակի սկզբի դրությամբ ապահովագրական ընկերությունները վճարել են համեմատաբար համեստ փոխհատուցումներ, դեռևս զգալի պահուստներ պատրաստելով ակնկալվող հատուցումների համար:

Allianz Global Corporate & Specialty-ի ներկայացուցիչը մեկնաբանել է, որ սեփականության և պատասխանատվության ավանդական հատուցումներն սովորականից ավելի ցածր էին կարանտինային պայմաններում. սակայն դա լիովին հակադարձվել է Covid-19 հատուցումների զանգվածային աճի արդյունքում: Allianz-ը նաև նշել է, որ կազմակերպությունն արդեն ստացել են պանդեմիայի հետ կապված հազարավոր հատուցման դիմումներ, որոնց մեծ մասը չի բավարարվելու պայմանագրի շրջանակներից դուրս լինելու պատճառով, թեև դիմումները դեռևս դիտարկվում են: Դիմումների զգալի մասը վերաբերում է ժամանցային ոլորտին։ Պանդեմիայի արդյունքում չեղյալ հայտարարված և հետաձգված խոշոր միջոցառումները, ինչպիսիք են Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը, ոլորտին հասցրել են ահռելի ֆինանսական կորուստներ։

Չնայած մերժումներին, ապահովադիրները չեն հանձնվում եւ շարունակում են պայքարել իրենց ապահովագրողների դեմ, արդեն դատական նիստերի դահլիճներում: Սակայն դատական գործերի մեծ մասը որոշվում է ապահովագրողների օգտին՝ համաճարակի պատճառած վնասները թողնելով արտադրության ընդհատման ապահովագրությունից դուրս։ Հյուսիսային Կարոլինա նահանգի ապահովագրության դեպարտամենտի հանձնակատար Մայք Քոուզին նշում է, որ ապահովագրական ընկերությունների մեծ մասը սնանկանալու է, եթե կառավարությունը ստիպի նրանց վճարել պահանջված գումարները: Իր գերմանացի գործընկերները, սակայն, ընդհակառակը, խրախուսում են ապահովագրողներին որոշակի քանակությամբ վնասներ կրած ձեռնարկություններին ծածկույթ տրամադրել:

Չնայած օրեցօր կորոնավիրուսի թեմայով շահարկումներն միայն ավելանում են, իրական ազդեցությունը շուկայի վրա դեռ հնարավոր չէ պատշաճ գնահատել։

Author

  • ԱՐՓԻ ՍԻՆԱՆՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթեր , ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2020